Իրկուտսկի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրկուտսկի պետական համալսարան
ռուս.՝ Иркутский государственный университет
Պատկեր:Isu logo.png
Irkutsk State University 2019-08.jpg
ՀապավումԻՊՀ
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Նախկին անվանումներԱրևելյան Սիբիրի պետական համալսարան Ա.Ա.Ժդանովայի անվան Իրկուտսկի պետական համալսարան
ԿարգախոսԿրթություն բոլոր ժամանակներում/Образование на все времена
Հիմնադրված է1918
Անվանված էԱնդրեյ Ժդանով
ՌեկտորՇմիդտ Ա. Ֆ. (ԺՊ)
Ուսանողներ15202 (2019)
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան[1]
ՏեղագրությունFlag of Russia.svg Ռուսաստան, Իրկուտսկ
ՀասցեԻրկուտսկ, Կարլ Մարքսի փ., 1
ՊարգևներԱշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Կայքisu.ru

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Red pog.png
Իրկուտսկի պետական համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
Irkutsk State University Վիքիպահեստում

Իրկուտսկի պետական համալսարան, ՌԴ Իրկուտսկ քաղաքում տեղակայված բարձրագույն ուսումնական հաստատություն, Արևելյան Սիբիրի ամենահին համալսարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրկուտսկի պետական համալսարանը հիմնադրվել է 1918 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Սիբիրի ժամանակավոր կառավարության կողմից։ Համալսարանի հիմնադիրը և առաջին ռեկտորը փիլիսոփա և ուսուցիչ-պրոֆեսոր Մ. Մ. Ռուբինշտեյնն է։ Պատմաբանասիրական և իրավաբանական ֆակուլտետները առաջինն էին։ 1920-ականների մի շարք վերակազմակերպումներից հետո, 1930 թ. համալսարանը լուծարվեց, և 1931 թ. աշնանը այն սկսեց կրկին աշխատել որպես Արևելյան Սիբիրյան համալսարան։ Այն բաղկացած էր երեք բաժանմունքներից՝ քիմիական, հողային աշխարհագրական և ֆիզիկական; այնուհետև վերսկսվեց դասերի դասախոսական ձևը, իսկ 1933 թ. մայիսին վերականգնվեց ֆակուլտետային համակարգը։ Ընդունելությունն իրականացվել է 4 ֆակուլտետում`ֆիզմաթեմատիկական, կենսաբանական, քիմիական, երկրաբանական, հողաաշխարհագրական; հումանիտար ֆակուլտետը վերականգնվել է 1940 թվականին։ Այսպիսով, 1930-ական թվականներից ի վեր համալսարանում բնական գիտությունները առաջնահերթություն են դարձել։

1925 թվականից համալսարանը դասավանդում էր տարբեր մասնագիտությունների գծով և գիտական պրակտիկա էր վարում Մոնղոլիայի, Չինաստանի, աֆրիկյան և արաբական երկրների օտարերկրյա քաղաքացիների համար։

ԻՊՀ-ն հայտնի է իր հիմնարար հետազոտություններով, ներառյալ էկոլոգիայի ոլորտում (Բայկալ լիճը տեղակայված է տարածաշրջանում)։ 1997 թվականից ի վեր ԻՊՀ-ն ունի իր պաշտոնական կայքը։

Խորհրդային ժամանակներում (1939-1989 թթ.) ԻՊՀ-ը կրում էր Ա. Ա. Ժդանովի անունը։

2006 թվականին համալսարանը հաջողությամբ անցավ պետական սերտիֆիկացում և հավատարմագրում։ Այդ ժամանակ ԻՊՀ-ում սովորում էր մոտ 18 հազար ուսանող։ 2006 թվականից համալսարանականները կարողացել են ստանալ Օքսֆորդի Ռուսաստանի հիմնադրամի կրթաթոշակ։ Համալսարանն ունի գիտական գրադարան, որն իր մեջ ներառում է ավելի քան 2000 անուն աղբյուր։ Համալսարանը մասնաճյուղեր ունի Անգարսկում և Բրատսկում։

Ներկայումս ԻՊՀ-ի կազմում աշխատում են 7 դիսերտացիոն խորհուրդներ և 8 խոշոր գիտական ստորաբաժանումներ (Բայկալ ՀԱՕԿ, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (ՆՏՏԿ), աստղադիտարան, հասարակական գիտությունների միջտարածաշրջանային ինստիտուտ (ՀԳՄԻ), Իրկուտսկի պետական համալսարանի բուսաբանական այգի, Մոնղոլիայի ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոն (ՄՈՒԳԿ), Կիրառական ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ (ԿՖԳԿ), կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ (ԿԳԿ) և այլն)։ Իրկուտսկի պետական համալսարանը ակտիվորեն համագործակցում է Մոնղոլիայի համալսարանի, Սավոյի համալսարանի (Ֆրանսիա) և այլ արտասահմանյան համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների հետ։

2008 թվականի նոյեմբերի 25-ից 30-ը Իրկուտսկի պետական համալսարանում անցկացվեցին համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումներ։

2012 թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ համալսարանի աշխատավորական կոլեկտիվի կոնֆերանսը՝ ռեկտորի ընտրության վերաբերյալ, որտեղ ձայների մեծամասնությամբ նոր ռեկտոր ընտրվեց Ալեքսանդր Վալերիի Արգուչինցևը։

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարների և ռեկտորի պաշտոնակատարների ցանկը։

  1. Մ. Մ. Ռուբինշտեյն, փիլիսոփայության պրոֆեսոր (1918 հոկտեմբեր1921 սեպտեմբեր )
  2. Ն. Դ. Բուշմակին, բժշկության պրոֆեսոր (1921 սեպտեմբեր1926 սեպտեմբեր )
  3. Գ. Տ. Չուիչ, դոցենտ, բանասեր (1929 հունիս1930 սեպտեմբեր )
  4. Գ. Կ. Ռուսակով, դասախոս, իրավաբան (1931 օգոստոս1935 փետրվար )
  5. Ն. Ս. Շեվցով, պրոֆեսոր, ֆիզիկոս (1935 հոկտեմբեր1945 մայիս)
  6. Տ. Տ. Դեուլյա, դոցենտ, երկրաբան (1945 մայիս1956 հունվար)
  7. Վ. Յ. Ռոգով, դոցենտ, ֆիզիկոս (1956 հունվար1962 փետրվար)
  8. Պ. Ֆ. Բոչկարեվ, պրոֆեսոր, քիմիկոս (1962 մայիս1967 հուլիս)
  9. Ն. Ֆ. Լոսեվ, պրոֆեսոր, ֆիզիկոս (1967 օգոստոս1976 հուլիս)
  10. Յ. Պ. Կոզլով, պրոֆեսոր, կենսաբան (1977 մարտ -1989)
  11. Ֆ. Կ. Շմիդտ, պրոֆեսոր, քիմիկոս (1990-1997)
  12. Ա. Ի. Սմիրնով, պրոֆեսոր, քիմիկոս (1997-2012)
  13. Ա. Վ. Արգուչինցեվ, պրոֆեսոր, մաթեմատիկոս (2012-2017)
  14. Ի. Վ. Բիչկով, ժամանակավոր պաշտոնակատար, ՌԳԱ ակադեմիկոս, մաթեմատիկոս (2017-ից)

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

մինի|ԻՊՀ-ի բուսաբանական այգու ջերմոցում

Ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բայկալ միջազգային բիզնես-դպրոց
  • Մաթեմատիկայի, տնտեսագիտության և ինֆորմատիկայի ինստիտուտ
  • Սոցիալական գիտությունների ինստիտուտ
  • Բանասիրության, օտար լեզուների և մեդիա հաղորդակցման ինստիտուտ
  • Էկոնոմիկայի և լեզվաբանության միջազգային ինստիտուտ
  • Իրավաբանական ինստիտուտ
  • Մանկավարժական ինստիտուտ

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսաբազմազանության ֆակուլտետ
  • Աշխարհագրության ֆակուլտետ
  • Երկրաբանության ֆակուլտետ
  • Պատմության ֆակուլտետ
  • Հոգեբանության ֆակուլտետ
  • Կրոնագիտության և աստվածաբանության ֆակուլտետ
  • Սպասարկման և գովազդի ֆակուլտետ
  • Ֆիզիկայի ֆակուլտետ
  • Քիմիայի ֆակուլտետ
  • Սիբիր-ամերիկյան ֆակուլտետ

Համահամալսարանական ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջրային ռեսուրսների ամբիոն
  • Ֆիզիկական դաստիարակության եվ սպորտի ամբիոն
  • Օտար լեզուների ամբիոն
  • Մանկավարժության և հումանիտար տեխնոլոգիաների ամբիոն

Գիտական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրառական ֆիզիկայի գիտահետազոտական կենտրոն
  • Կենսաբանության գիտահետազոտական կենտրոն
  • Նավթի և ածուխի քիմիական սինթեզի ինստիտուտ
  • Իրկուտսկի պետական համալսարանի բուսաբանական այգի
  • Իրկուտսկի պետական համալսարանի աստղագիտական աստղադիտարան
  • Հասարակական գիտությունների միջտարածաշրջանային ինստիտուտ

Կրթական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգարսկի ուսումնական կենտրոն
  • ԻՊՀ-ի Կոնֆուցիոսի կրթամշակութային կենտրոն
  • Ծառայության և գովազդի ֆակուլտետի սոցիալ-տնտեսական քոլեջ

ինչպես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]