Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգեր
Ծնվել էնոյեմբերի 10, 1851(1851-11-10)[1][2][3][…]
Քրիստիանիա, Նորվեգիա[1]
Մահացել էփետրվարի 17, 1940(1940-02-17)[4][5][6][…] (88 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[1]
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություներկրաբան, հանքաբան, համալսարանի դասախոս, ֆոնդապահ, քաղաքական գործիչ և հնէաբան
Հաստատություն(ներ)Ստոկհոլմի համալսարան և Natural History Museum in Oslo?
Գործունեության ոլորտերկրաբանություն[7], Պետրոգրաֆիա և Միներալոգիա[7]
Պաշտոն(ներ)Նորվեգիայի խորհրդարանի անդամ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերOslo Cathedral School?
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն[8][7] և դանիերեն
Եղել է գիտական ղեկավարՎիկտոր Գոլդշմիդտ
Հայտնի աշակերտներThomas F. W. Barth?
Պարգևներ
Երեխա(ներ)Anton Wilhelm Brøgger?
ՀայրAnton Wilhelm Brøgger?
 Waldemar Christopher Brøgger Վիքիպահեստում

Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգեր (նորվ.՝ Waldemar Christofer Brøgger, նոյեմբերի 10, 1851(1851-11-10)[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա[1] - փետրվարի 17, 1940(1940-02-17)[4][5][6][…], Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի երկրաբան, հանքաբան և պետրոգրաֆ։ Առաջին անգամ պատմության մեջ պետրոգրաֆիա գիտությունում ներմուծել է լեյկոկրատների (անգույն կոմպոնենտների գերակշռությամբ) և մելանոկրատների (գունավոր կոմպոնենտների գերակշռությամբ) հասկացությունները, որոնք վերաբերում են ապարներին։ Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերի պատվին է անվանակոչվել բրեգգերիտ հանքաքարը[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերը ծնվել է 1851 թվականի նոյեմբերի 10-ին Նորվեգիայի մայրաքաղաք Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլոյում։ Կրթություն ստացել է հայրենի քաղաքում։ 1876 թվականին նշանակվել է որպես հոգաբարձու Քրիստիանիայի երկրաբանական թանգարանում։ Մասնակցել է դաշտային հետազոտություններին։ Քրիստոֆեր Բրյոգգերը 1881 թվականից մինչև 1890 թվականը ներառյալ հանքաբանության և երկրաբանության պրոֆոսոր էր Ստոկհոլմի համալսարանում։ Իսկ 1890 թվականից սկսած Քրիստիանիայի համալսարանի պրոֆեսորն էր։ Հետո Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերը դառնում է Օսլոյի թագավորական համալսարանի ռեկտոր, այնուհետև նաև սենատի պրեզիդենտ։

Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերն իր մահկանացուն կնքել է ութսունութ տարեկան հասակում Օսլոյում՝ 1940 թվականի փետրվարի 17-ին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերի աշխատանքները հիմնականում նվիրված են Հարավային Տիրոլի մագմատիկ ապարներին։ Նաև կարևոր աշխատություն է հանդիսանում նրա համեմատական տեսությունը, որը նվիրված է հիմնականում գրանիտային և բազալտային մագմայի դիֆերենցիային (քիմիական քայքայվելուն)։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձրել մագմայի դիֆերենցիայի ենթարկվելուն, որը տեղի է ունենում երկրի ընդերքում՝ հրաբխային գոտիներում։ Երկար տարիներ զբաղվել է Նորվեգիայի պալեոզոյան հասակի ապարների ուսումնասիրությամբ։ Ինչպես նաև սառցե դարաշրջանի հասակի ապարների հետազոտությամբ։ Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերը աշխատել է հետսառցակալման դարաշրջանում Քրիստիանիայի տարածքում տեղի ունեցող փոփոխություններն ուսումնասիրելու վրա։

Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերն ուներ էր Հայդելբերգի և Գլազգոյի համալսարանների փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուրչիսոնի մեդալ (1891 թվական)
  • Վոլլաստոնի մեդալ (1911 թվական)
  • Հուններուսի մեդալ (1927 թվական)

Ընտիր մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Die Mineralien der Syenitpegmatitgänge der südnorwegischen Augit- und Nephelinsyenite» («Zeitschr. f. Krystallographie u. Mineralogie», 1890, 16, 898 стр. с 29 табл.)
  • «Die Eruptivgesteine des Kristianiagebietes» (на норвежском языке, I, 1894, II, 1895 и III, 1898).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Бреггер, Вальдемар Кристофер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Wickman, F.E. Brögger in Stockholm 1881 —1890, a seminal period of Nordic geology(անգլ.) // Bull. Geo!. Soc. Finland 58. — 1986. — С. 29—44.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Waldemar Christopher Brøgger (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 (not translated to no) Stortinget og statsraadet: 1814–1914. B. 1 D. 1 : Biografier A-K (норв.) — 1914. — P. 140.
  4. 4,0 4,1 4,2 Брёггер Вальдемар Кристофер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 (not translated to no) Stortinget og statsrådet : 1915–1945. B. 1 : Biografier : med tillegg til Tallak Lindstøl: Stortinget og Statsraadet 1814–1914 (норв.) — 1949. — P. 12.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 49.
  10. https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
  11. «Бреггерит». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգեր» հոդվածին։