Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգեր
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգեր (նորվ.՝ Waldemar Christofer Brøgger, նոյեմբերի 10, 1851[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա[1] - փետրվարի 17, 1940[4][5][6][…], Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի երկրաբան, հանքաբան և պետրոգրաֆ։ Առաջին անգամ պատմության մեջ պետրոգրաֆիա գիտությունում ներմուծել է լեյկոկրատների (անգույն կոմպոնենտների գերակշռությամբ) և մելանոկրատների (գունավոր կոմպոնենտների գերակշռությամբ) հասկացությունները, որոնք վերաբերում են ապարներին։ Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերի պատվին է անվանակոչվել բրեգգերիտ հանքաքարը[11]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերը ծնվել է 1851 թվականի նոյեմբերի 10-ին Նորվեգիայի մայրաքաղաք Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլոյում։ Կրթություն ստացել է հայրենի քաղաքում։ 1876 թվականին նշանակվել է որպես հոգաբարձու Քրիստիանիայի երկրաբանական թանգարանում։ Մասնակցել է դաշտային հետազոտություններին։ Քրիստոֆեր Բրյոգգերը 1881 թվականից մինչև 1890 թվականը ներառյալ հանքաբանության և երկրաբանության պրոֆոսոր էր Ստոկհոլմի համալսարանում։ Իսկ 1890 թվականից սկսած Քրիստիանիայի համալսարանի պրոֆեսորն էր։ Հետո Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերը դառնում է Օսլոյի թագավորական համալսարանի ռեկտոր, այնուհետև նաև սենատի պրեզիդենտ։
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերն իր մահկանացուն կնքել է ութսունութ տարեկան հասակում Օսլոյում՝ 1940 թվականի փետրվարի 17-ին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերի աշխատանքները հիմնականում նվիրված են Հարավային Տիրոլի մագմատիկ ապարներին։ Նաև կարևոր աշխատություն է հանդիսանում նրա համեմատական տեսությունը, որը նվիրված է հիմնականում գրանիտային և բազալտային մագմայի դիֆերենցիային (քիմիական քայքայվելուն)։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձրել մագմայի դիֆերենցիայի ենթարկվելուն, որը տեղի է ունենում երկրի ընդերքում՝ հրաբխային գոտիներում։ Երկար տարիներ զբաղվել է Նորվեգիայի պալեոզոյան հասակի ապարների ուսումնասիրությամբ։ Ինչպես նաև սառցե դարաշրջանի հասակի ապարների հետազոտությամբ։ Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերը աշխատել է հետսառցակալման դարաշրջանում Քրիստիանիայի տարածքում տեղի ունեցող փոփոխություններն ուսումնասիրելու վրա։
Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգերն ուներ էր Հայդելբերգի և Գլազգոյի համալսարանների փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտիր մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Die Mineralien der Syenitpegmatitgänge der südnorwegischen Augit- und Nephelinsyenite» («Zeitschr. f. Krystallographie u. Mineralogie», 1890, 16, 898 стр. с 29 табл.)
- «Die Eruptivgesteine des Kristianiagebietes» (на норвежском языке, I, 1894, II, 1895 и III, 1898).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Бреггер, Вальдемар Кристофер»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Wickman, F.E. Brögger in Stockholm 1881 —1890, a seminal period of Nordic geology(անգլ.) // Bull. Geo!. Soc. Finland 58. — 1986. — С. 29—44.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Waldemar Christopher Brøgger (швед.) — 1917.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 (not translated to no) Stortinget og statsraadet: 1814–1914. B. 1 D. 1 : Biografier A-K (норв.) — 1914. — P. 140.
- ↑ 4,0 4,1 4,2 Брёггер Вальдемар Кристофер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 (not translated to no) Stortinget og statsrådet : 1915–1945. B. 1 : Biografier : med tillegg til Tallak Lindstøl: Stortinget og Statsraadet 1814–1914 (норв.) — 1949. — P. 12.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 49.
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
- ↑ «Бреггерит»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Artikel in Store Norske Leksikon
- Salmonsens Konversationslexikon Eintrag mit Stand von 1915 (dänisch).
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վալդեմար Քրիստոֆեր Բրյոգգեր կատեգորիայում։ |
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1851 ծնունդներ
- Օսլո քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 17 մահեր
- 1940 մահեր
- Օսլո քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նորվեգացի երկրաբաններ
- Նորվեգացի հանքաբաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հնէաբաններ
- Նորվեգիայի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Դաննեբերգի ասպետական շքանշանակիրներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Նորվեգացի գիտնականներ