Սրեչկո Կոսովել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրեչկո Կոսովել
սլովեն.՝ Srečko Kosovel
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1904(1904-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրՍեժանա, Սլովենիա[3]
Մահացել էմայիսի 27, 1926(1926-05-27)[4][2][3][…] (22 տարեկան)
Մահվան վայրԹոմայ, Սեժանա, Սլովենիա[3]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, գրական քննադատ, քննադատ և ակնարկագիր
Ծնողներհայր՝ Anton Kosovel?
 Srečko Kosovel Վիքիպահեստում

Սրեչկո Կոսովել (սլովեն.՝ Srečko Kosovel, մարտի 18, 1904(1904-03-18)[1][2][3][…], Սեժանա, Սլովենիա[3] - մայիսի 27, 1926(1926-05-27)[4][2][3][…], Թոմայ, Սեժանա, Սլովենիա[3]), սլովենացի պոետ։ Էդվարդ Կոցբեկի հետ համարվել են սլովենական նշանավոր պոետներ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը եղել է դպրոցի ուսուցիչ, մայրը՝ Տրիեստի հարուստ ընտանիքից։ 1922 թվականից սովորել է Լյուբլյանայի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, ռոմանական և սլավոնական բանասիրություն, եղել է մի շարք դեմոկրատական գրական հրատարակչությունների խմբագիր, կազմակերպել է Իվան Ցանկարի անվան բանաստեղծական ակումբ։ Համաշխարհային պատերազմի ականատես է, Ավստրո-Հունգարական կայսրության անկման, իտալական ֆաշիզմի և գերմանական նացիզմի սկզբնավորման վկա։ Սրեչկո Կոսովելը կրել է հեղափոխական գաղափարների, ֆրանսիական մոդերնիզմի գեղարվեստական փնտրտուքների, ռուսական և գերմանական ավանգարդի (իմպրեսիոնիզմից մինչև կոնստրուկտիվիզմ, էքսպրեսիոնիզմ, ֆուտուրիզմ, դադա, սուրռեալիզմ) ազդեցությունը։ Կապեր է պահել ՎԱԳՐ հակաֆաշիստական կազմակերպության հետ։ Զագորյեից վերադարձի ճանապարհին մրսել է և մահացել մենինգիտից, չսպասելով իր «Բանաստեղծություններ» («Pesmi», 1927) առաջին գրքի լույս տեսնելուն։

Ստեղծագործություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովելի նորարական ժառանգությունը հաշվում է ավելի քան 1000 բանաստեղծություն, քնարական արձակի բազմաթիվ օրինակներ, էսեներ և հոդվածներ։ 1931, 1946, 1964 և 1977 թվականներին նրա բանաստեղծությունների հրատարակություններն ու վերահրատարակությունները դարձել են սլովենացի պոետների նոր սերունդների համար վճռական իրադարձություն։ Կոսովելի մասին մենագրությունը պատկանում է Բորիս Պահորին։

Սրեչկո Կոսովելի անունը Հարավսլավիայի Ժողովրդա-ազատագրական պատերազմի տարիներին կրել է սլովենական 19-րդ պարտիզանական բրիգադը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zbrano delo. Kn. 1-3/ Ur. Anton Ocvirk. Ljubljana: DZS, 1946—1977.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alyn M. Srečko Kosovel. Paris: Editions Seghers, 1965.
  • Pirjevec M. Srečko Kosovel: Aspetti del suo pensiero e della sua lirica. Trieste: EST, 1974.
  • Zadravec F. Srečko Kosovel: 1904—1926. Lipa: ZTT, 1986.
  • Vrečko J. Srečko Kosovel, slovenska zgodovinska avantgarda in zenitizem. Maribor: Založba obzorja, 1986.
  • Pirjevec M. Trubar, Kosovel e altri saggi sulla letteratura slovena. Trieste: EST,1989.
  • Pahor B. Srečko Kosovel. Trieste: EST, 1993
  • Вречко Я. Конструктивизм и Косовел. М.: Центр книги Рудомино, 2014.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրեչկո Կոսովել» հոդվածին։