Բորիս Պահոր
Բորիս Պահոր սլովեն.՝ Boris Pahor | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 26, 1913[1][2] |
Ծննդավայր | Տրիեստ, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | մայիսի 30, 2022[3][4] (108 տարեկան) |
Վախճանի վայր | Տրիեստ, Իտալիա |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ և հրապարակախոս |
Լեզու | սլովեներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պադովայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Necropolis? |
Անդամակցություն | Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
![]() |
Բորիս Պահոր (սլովեն.՝ Boris Pahor, օգոստոսի 26, 1913[1][2], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա - մայիսի 30, 2022[3][4], Տրիեստ, Իտալիա), սլովենացի գրող, Իտալիայում սլովենական փոքրամասնության ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1913 թվականին Տրիեստում։ Երբ 1918 թվականին Իտալիան բռնակցել է Տրիեստը, Պահորը ականատես է եղել, թե ինչպես են ֆաշիստներն այրում Սլովենական մշակույթի տունը (1920)։ Քաղաքում արգելված էր սլովեներենի դասավանդումը։ Պահորը սովորել է Կապոդիստրիայում (Կոպեր) և Գորիցիայում։ 1940 թվականին զորակոչվել է ֆաշիստական Իտալիայի բանակ և ուղարկվել կռիվ, սակայն 1941 թվականին վերադարձել է Լոմբարդիա որպես ռազմական թարգմանիչ։
Երբ Իտալիան 1943 թվականին դաշնակիցների հետ հաշտություն է կնքել, Բորիս Պահորը կարողացել է վերադառնալ հայրենի Տրիեստ, որտեղ ընդգրկվել է հարավսլավական պարտիզանական բանակի մեջ։ 1944 թվականին ձերբակալվել է հարավսլավացի կոլաբորացիոնիստների կողմից և 14 ամիս անցկացրել նացիստական ճամբարներում՝ Դախաուում, Դորա Միտելբաուում, Բերգեն Բելզենում։ Համակենտրոնացման ճամբարներում գնտվելը իր վճռական հետքն է թողել Պահորի ստեղծագործության վրա, որը հաճախ համեմատում են Պրիմո Լևիի, Իմրե Կերտեսի և Խորխե Սեմպրունի ստեղծագործությունների հետ։
Պատերազմից հետո վերադարձել է դաշնակիցների կողմից ազատագրված հայրենի Տրիեստ, սովորել Պադուայում, այնուհետև դասավանդել Տրիեստում։ Նրա ատենախոսության թեման (1947) եղել է Էդվարդ Կոցբեկի ստեղծագործությունը, որի հետ նա առաջին անգամ հանդիպել է այդ նույն ժամանակ։ Երբ 1951 թվականից Կոցբեկի գրքերը ենթարկվել են Հարավսլավիայի կոմունիստական իշխանությունների հարձակումներին, Պահորը քննադատել է պաշտոնական Բելգրադին և հեռացել տեղի ձախ շրջանակներից։ Նրա «Ծովածոց» ամսագրում (1966-1990), որի նպատակն էր պաշտպանել ավանդական դեմոկրատական պլյուրալիզմը, հրատարակվել են շատ այլադավանների ստեղծագործություններ։
1969 թվականին Պահորը դարձել է «Սլովենական ձախ» (Slovenska levica) կուսակցության համահիմնադիրներից մեկը՝ հանդես գալով Տրիեստում տիտոյական խմբերի՝ իտալական կուսակցություններում, մասնավորապես «Իտալիայի սոցիալիստական կուսակցությունում» ու «Իտալիայի կոմունիստական կուսակցությունում» հանդես գալու դեմ։ Երբ այն միավորվել է «Սլովենական միության» մեջ, Պահորը մի քանի անգամ առաջադրվել է նրա կողմից (վերջինը եղել է 2009 թվականին Եվրամիության ընտրություններին «Հարավտորիլյան ժողովրդական կուսակցության» կողմից)։
Չնայած Պահորը իրեն շարունակում էր համարել սոցիալ-դեմոկրատ արտահայտության սկանդինավյան իմաստով, այնուամենայնիվ նրա քաղաքական հայացքները «աջացել» են։ Նա սատարել է լիբերալ քաղաքական գործիչ Միտյա Գասպարիին Սլովենիայի նախագահի թեկնածության ժամանակ և պահպանողական «Սլովենական ժողովրդական կուսակցությանը» 2011 թվականի խորհրդարանի ընտրության ժամանակ, քննադատել է մուգ մաշկով թեկնածուի՝ Պիրանի քաղաքապետի թեկնածությունը, չնայած նա իր ողջ կյանքն ապրել էր Սլովենիայում։ Պահորի հայտարարությունն ընդունվել է որպես ռասիստական խտրականություն։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համակենտրոնացման ճամբարների մասին նրա առավել հայտնի ստեղծագործությունը «Մեռելաստան» վեպն է (1967), որ թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ էսպերանտո, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, կատալոներեն։ Այն դնում են Պրիմո Լևիի, Խորխե Սեմպրունի ու Իմրե Կերտեսի ստեղծագործությունների շարքին։ Հայտնի է նաև Պահորի տրիեստյան եռագրությունը՝ «Խավարում» (1975), «Դժվար գարուն» (1978) և «Լաբիրինթոսում» (1984)։ Սրեչկո Կոսովելի մասին մենագրության և գրականագիտական այլ գործերի հեղինակ է։
Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիս Պահորի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, նա առաջադրվել է Նոբելյան մրցանակի։ Պահորը ստացել է Ֆրանցե Պրեշերնի (1992), Բադեն-Բադենի Հարավարևելյան ռադիոյի մրցանակներ (2002), Պատվո լեգեոնի շքանշան (2007), Վիարեջոյի մրցանակ (2008)։ Մարիբորի պատվավոր քաղաքացի է (2010)։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Moj tržaški naslov / Իմ տրիեստյան հասցեն (1948)
- Mesto v zalivu/ Ծովածոցի քաղաքը (1955)
- Vila ob jezeru / Առանձնատուն լճի մոտ (1955)
- Nomadi brez oaze / Վաչկատուններ առանց օազիսի (1956)
- Nekropola/ Մեռելաստան (1967)
- Zatemnitev/ Խավարում (1975)
- Spopad s pomladjo/ Դժվար գարուն (1978)
- V labirintu / Լաբիրինթոսում (1984)
- Zibelka sveta (1999)
- Dihanje morja/ Ծովի շնչառություն (2001)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Umrl je Boris Pahor
- ↑ 4,0 4,1 4,2 Umrl je pisatelj in akademik Boris Pahor
- ↑ Rojc T. Enciclopedia on line (իտալ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #119341948 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.ccma.cat/324/boris-pahor-un-dels-ultims-testimonis-de-lhorror-nazi-mor-als-108-anys/noticia/3167180/
- ↑ http://www.premioletterarioviareggiorepaci.it/premi/vincitori/2-Premio%20Internazionale%20Viareggio-Versilia
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bernard A. Boris Pahor ou l’originalité de la littérature slovene de Trieste. Paris, 2003.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձնական էջ (ֆր.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բորիս Պահոր կատեգորիայում։ |
|
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Տրիեստ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 30 մահեր
- 2022 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Պադովայի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սլովենացի գրողներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Սլովենացի բանաստեղծներ
- Հրապարակախոսներ