«Սեմյուել Բարբեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 59. Տող 59.
[[Կատեգորիա:«Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:«Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Քաղցկեղից մահացածներ]]
[[Կատեգորիա:Քաղցկեղից մահացածներ]]
[[Կատեգորիա:Գուգենհայմի կրթաթոշակառուներ]]

12:49, 23 Մայիսի 2020-ի տարբերակ

Սեմյուել Բարբեր
Սեմյուել Բարբերը 1944 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSamuel Barber
Ի ծնե անունանգլ.՝ Samuel Osmond Barber II
Ծնվել էմարտի 9, 1910(1910-03-09)[1][2][3][…]
Արևմտյան Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունվարի 23, 1981(1981-01-23)[1][2][3][…] (70 տարեկան)
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ և West Chester Henderson High School?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Samuel Barber Վիքիպահեստում

Սեմյուել Բարբեր (անգլ.՝ Samuel Barber, (մարտի 9, 1910(1910-03-09)[1][2][3][…], Արևմտյան Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - հունվարի 23, 1981(1981-01-23)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր։

Կենսագրություն

Ծնվել է 1910 թվականի մարտի 9-ին Ուեստ Չեստերում, Փենսիլվանիա նահանգ։ Երաժշտություն սկսել է սովորել 6 տարեկան հասակից։ Հենց սովորելու առաջին տարում պարզվեց, որ նա ունի կամպոզիտորական ձիրք։ 14 տարեկան հասակում նրան լսեց Փիբոդի կոնսերվատորիայի ղեկավար Հարոլդ Ռենդոլֆը։ Նա Բարբերին առաջարկեց սկսել առավել պրոֆեսիոնալ ուսուցում[9]: Հենց նույն տարում Սեմյուելը ընդունվեց սովորելու Կյորտիսի երաժշտական ինստիտուտ (Ֆիլադելֆիա)։ Այստեղ նա 9 տարի զբաղվեց դաշնամուրով, երգեցողությամբ, կոմպոզիցիայով, ինչպես նաև դիրիժորության դասեր վերցրեց Ֆրից Ռայներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բարբերը ծառայության անցավ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում։ 1945 թվականին ընտրվեց Ջ. Գուգենհայմի Հիշատակության ֆոնդի պատվավոր անդամ։ 1947 և 1948 թվականներին Հռոմում Ամերիկյան ակադեմիայի երաժշտական խորհրդատուն էր։ Հեղինակի գրվածքներից, նրան համաշխարհային հռչակ բերեցին լարային օրկեստրի համար գրված ադաջիոն, օրկեստրային № 1 և № 2 էսսեները, Կեպրիկորյան համերգը ֆլեյտայի, հոբոյի, շեփորի և լարային գործիքների համար (Capricorn Concerto), ջութակի և դաշնամուրի սոնատները։ Նյու Յորքում, 1981 թվականի հունվարի 23-ին 70 տարեկան հասակում քաղցկեղից մահանում է կոմպոզիտորը։

Պատկեր:CELLO LIVE PERFORMANCES JOHN MICHEL-Barber Cello Sonata Op 6 3rd mvt.ogg
Sonata Op 6

Ստեղծագործություն

Վաղ շրջանի ստեղծագործություններում նկատվում են ռոմանտիկական ավանդույթի տարրեր։ Ավելի ուշ նրա ստեղծագործությունները համեմվեցին նոեկլասիցիզմի տարրերով։

Նվաճումներ

Թավջութակի և դաշնամուրի համար գրված սոնատը (1932) արժանացավ ամերիկյան Հռոմեական պարգևի՝ 1935 թվականին։ Պուլիցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր է, Ամերիկայի արվեստի և գրականության ակադեմիայի դափնեկիր է։

Adagio ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար, մտնում է երկրորդ հազարամյակի լավագույն ստեղծագործությունների քսանյակ։

Ադաջիո

«Ադաջիո» ստեղծագործությունը շատ անգամներ օգտագործվել է հայտնի երաժիշտների ռեմիքսներում.

  • Tiësto «Adagio for strings»
  • Seventh Son & Ethan North «Adagio For Strings»
  • Era «Adagio for Strings [ERA Version]»
  • Escala «Adagio for Strings»
  • Delerium «Eternal Odyssey»
  • Sacred Spirit «Adagio (after Barber)»
  • Splash & Nick Austin «Adagio For Strings»
  • DJ Yvan «Adagio For Strings»
  • William Orbit Adagio For Strings»
  • Skip Raiders «Another Day»
  • Il Divo - «Dov'è L'Amore»
  • Muse «Interlude» Absolution ալբոմից[10].
  • Mark Sixma «Adagio for Strings»
  • Oliver Heldens «Melody»
  • Atomic Pulse "Unknown Strings"

Գրականություն

  • Broder N. Samuel Barber. N. Y.: G. Schirmer, 1954.
  • Heyman B.B. Samuel Barber: the composer and his music. New York: Oxford UP, 1992
  • Wentzel W.C. Samuel Barber: a guide to research. New York: Routledge, 2001

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյուել Բարբեր» հոդվածին։