«Իլիական»–ի խմբագրումների տարբերություն
չ →top |
No edit summary |
||
Տող 13. | Տող 13. | ||
|- |
|- |
||
|Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելևսածին Աքիլլեսի, |
|Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելևսածին Աքիլլեսի, |
||
:Քենը դժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց, |
:Քենը դժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց, |
||
:Որ բազմաթիվ |
:Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխքն ի վար |
||
:Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըռչունների և շների։ |
:Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըռչունների և շների։ |
||
: Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ |
: Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ |
20:34, 7 Նոյեմբերի 2018-ի տարբերակ
Իլիական հին հունարեն՝ Ἰλιάς | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն, էպոս և oral poetry? |
Ժանր | հերոսական վեպ |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հոմերոս |
Երկիր | Հին Հունաստան |
Բնագիր լեզու | Homeric Greek? և հին հունարեն |
Գրվել է | մ.թ.ա. 8-րդ դար |
Կերպարներ | Հեկտոր, Անդրոմախի, Էրիս, Աֆրոդիտե, Ապոլլոն, Արես, Արտեմիս, Դիոնե, Լետո, Սկամանդր (դիցաբանություն), Աթենաս, Պոսեյդոն, Հերա, Հեփեստոս, Հերմես, Թետիս, Զևս, Paean (god)?, Իրիս, Հեբե, Մոյրաներ, Հիպնոս, Աքիլլես, Ագամեմնոն, Ajax the Lesser?, Ajax the Great?, Asteropaios?, Կալխաս, Կասսանդրա, Դեիֆոբուս, Diomedes?, Dolon?, Հեկաբե, Հեղինե Չքնաղ, Էնեաս, Glaucus?, Մաքաոն, Մենելայոս, Myrmidons?, Նեստոր, Pandarus?, Պարիս, Պատրոկլուս, Polypoetes?, Պրիամոս, Rhesus of Thrace?, Sarpedon?, Ոդիսևս, Eudoros?, Alcimedon?, Menesthius?, Peisander and Hippolochus? և Ակամաս |
Շարք | Epic Cycle? |
Նախորդ | Cypria? |
Հաջորդ | Aethiopis? և Posthomerica? |
Թվային տարբերակ | Իլիական |
Iliad |
Իլիական (հին հունարեն՝ Ἰλιάς), Հոմերոսին վերագրվող վիպերգ (էպիկական պոեմ), հին հունական գրականության հնագույն հուշարձաններից մեկը։ «Իլիականի» նյութը շարադրված է 15,700 տողում, որոնք դեռ անտիկ գիտնականները, ըստ հին հունական այբուբենի տառերի թվի, բաժանել են 24 գրքի կամ երգի։
Աշխարհաբար հայերենը թարգմանվել է երեք անգամ՝ (գրաբարից) Մկրտիչ Խերանյանի և (հունարենից) Հ. Արսեն Ղազիկեանի և Համազասպ Համբարձումյանի կողմից[1][2][3]։
Իլիականի սկիզբը
Թարգմանությունը՝ Մ. Խերանյանի | Թարգմանությունը՝ Հ. Համբարձումյանի |
---|---|
Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելևսածին Աքիլլեսի,
|
Զայրույթն երգիր, աստվածուհի, Պելևսածին Աքիլլեսի,
|
«Իլիականի» և «Ոդիսականի» հիմքում ընկած հունական առասպելի համառոտ սյուժեն
Տրոյա քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը (Պարիս) փախցնում է հույների Սպարտայի թագավոր Մենելայոսի կնոջը՝ Հեղինեին։ Հեղինեն Զևսի դուստրն էր, որն ուներ առասպելական գեղեցկություն։ Ահա այս գեղեցկուհուն առևանգում է տրոյացի արքայազն Պարիսը, և այս հանգամանքը դառնում է տրոյական պատերազմի պատճառը (իսկ ավելի շուտ՝ պատրվակը)։ Հույների (աքայացիների) զորքերի հրամանատարը Ագամեմնոնն է։ Նրանց կողմից են հերոսներ Աքիլլեսը, Պատրոկլեսը, հնարամիտ Ոդիսևսը և ուրիշներ։ Պատերազմը ձգձգվում է, և տասը տարի անց հակամարտության վերջը չի երևում։ Սակայն Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում պատերազմին։ Նրա խորհրդով կառուցվում է փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են մի քանի հույն հերոսներ՝ Ոդիսևսը նրանց թվում։ Ձին թողնվում է քաղաքի դարպասների առաջ, իսկ հունական զորքը թաքնվում է հարևան կղզիներում, այդպիսով թողնելով տպավորություն, որ հույները ընդունել են իրենց պարտությունը և վերադարձել տուն։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում, և տոնում են իրենց «հաղթանակը»։ Գիշերով, երբ խրախճանքից հարբած տրոյացիները քնած են, հույն հերոսները դուրս են գալիս ձիուց, կոտորում քաղաքի պահակազորը, և բացում դարպասները։ Հունական զորքը ներխուժում է Տրոյա, որի բնակչությունը կամ սրի է քաշվում, կամ գերեվարվում։ Հինավուրց քաղաքը կրակի է մատնվում և ավերվում։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն, իսկ հույները տուն են մեկնում հսկայական ավարով։
Ծանոթագրություններ
- ↑ Իլիական / Հոմերոս, գրաբարից թարգմ.՝ Մ. Խերանյան, Երևան, ԵՊՀ, 1987, 500 էջ։
- ↑ Հոմերի Իլիական, բնագրէն թարգմանեց Հ. Արսէն Ղազարոս Ղազիկեան, Վենետիկ-Ս. Ղազար, Մխիթարեան տպագրութիւն, 1911, 835 էջ։
- ↑ Իլիական [Վիպերգ] / Հոմերոս, հին հուն. բնագր. թարգմ.՝ Հ. Համբարձումյան, խմբ.՝ Ս. Վահունի, Երևան, Հայպետհրատ, 1955, 512 էջ։