«Մայա Էնջելոու»–ի խմբագրումների տարբերություն
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ |
չ ավելացվեց Կատեգորիա:«Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 19. | Տող 19. | ||
{{DEFAULTSORT:Էնջելոու, Մայա}} |
{{DEFAULTSORT:Էնջելոու, Մայա}} |
||
[[Կատեգորիա:«Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ]] |
11:16, 4 Հուլիսի 2017-ի տարբերակ
Մայա Էնջելոու անգլ.՝ Maya Angelou | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1928[1][1][2][…] |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 28, 2014[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ունիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | George Washington High School? և California Labor School? |
Ազդվել է | Չարլզ Դիքենս, Էդգար Ալլան Պո, James Weldon Johnson?, Ուիլյամ Շեքսպիր և Զորա Հրստոն |
Երկեր | I Know Why the Caged Bird Sings?, On the Pulse of Morning?, And Still I Rise? և Even the Stars Look Lonesome? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կատակերգու, պարուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, դրամատուրգ, կինոռեժիսոր, պրոֆեսոր, սցենարիստ, գրող, ակնարկագիր, երգերի հեղինակ, ինքնակենսագիր, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, լրագրող, վիպասան և իրավապաշտպան |
Աշխատավայր | Wake Forest University? |
Ամուսին | Paul du Feu?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Alpha Kappa Alpha |
Կայք | mayaangelou.com |
Ստորագրություն | |
Maya Angelou Վիքիպահեստում |
Մայա Էնջելոու ([17][18] ծնվ. Մարգարեթ Էնի Ջոնսոն, ապրիլի 4, 1928[1][1][2][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - մայիսի 28, 2014[1][2][3][…], Ունիստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի գրող, բանաստեղծ և քաղաքացիական իրավունքների պաշտպան։ Նա հրապարակել է յոթ ինքնակենսագրություններ, էսսեների երեք գիրք, և բանաստեղծությունների ժողովածուներ։ Ավելի քան հիսուն տարվա ընթացքում նա եղել է մի շարք պիեսների, ֆիլմերի և հեռուստատեսային շոուների հեղինակ։ Նա բազում մրցանակների և ավելի քան 50 պատվավոր աստիճանների մրցանակակիր է։ Էնջելոուն առավել հայտնի է դարձել իր յոթ ինքնակենսագրությունների շնորհիվ, որտեղ պատմում է իր մանկության և վաղ պատանեկության մասին։ Առաջին «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» (1969) ստեղծագործությունը պատմում է նրա մինչև 17 տարեկանը վարած կյանքի մասին։ Ստեղծագործությունը Մայա Էնջելոուին միջազգային ճանաչում է բերել և բուռն ընդունելության է արժանացրել։
Նա բանաստեղծ և գրող է դարձել մի շարք մասնագիտություններ փոխելուց հետո։ Եղել է խոհարար, մարմնավաճառ, գիշերային ակումբի պարուհի և կատարող, Porgy and Bess օպերայի անդամ, Հարավային քրիստոնյաների առաջնորդության համաժողովի համակարգող, Աֆրիկայի ապագաղութացման ընթացքում Եգիպտոսում և Գանայում լրագրող։ Մայա Էնջելոուն եղել է դերասան, գրող, ռեժիսոր, մի շարք ֆիլմերի, հեռուստաշոուների և պիեսների պրոդյուսեր։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 1955-1968 թվականներին ԱՄՆ-ում Քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ և աշխատել է Մարտին Լյութեր Քինգի և Մալքոլմ Իքսի հետ։ 1990-ական թվականների սկզբին նա տարեկան գրեթե 80 դասախոսություն է կարդացել։ 1993 թվականին Էնջելոուն ասմունքեց իր «Առավոտվա զարկերակին» բանաստեղծությունը նախագահ Բիլ Քլինթոնի երդմնակալության ժամանակ՝ դառնալով նման պատվի արժանացած առաջին բանաստեղծը Ռոբերտ Ֆրոսթի՝ 1961 թվականին Ջոն Քենեդիի երդմնակալությանը ելույթ ունենալուց հետո։
«Ես գիտեմ, թե ինչու է թռչունը վանդակում երգում» ստեղծագործության հրապարակմամբ Էնջելոուն հրապարակավ քննարկեց իր անձնական կյանքի դրվագները։ Էնջելոուն՝ որպես խոսնակ հարգված է սևամորթ տղամարդկանց և կանանց կողմից, և նրա աշխատանքները համարվում են Սևական մշակույթի պաշտպանությանն ուղղված ստեղծագործություններ։ Փորձեր էին արվում ԱՄՆ-ի գրադարաններում արգելել նրա գրքերը, սակայն Մայա Էնջելոուի աշխատանքները լայնորեն գործածվում են դպրոցներում և համալսարաններում։ էնջելոուի խոշորագույն աշխատանքները որակվում են որպես ինքնակենսագրական գեղարվեստական գրականություն, սակայն շատ քննադատներ դրանք բնորոշում են որպես ինքնակենսագրություններ։ Նա գիտակցված փորձեր է կատարել՝ փոխելու ինքնակենսագրության ընդունված կառուցվածքը՝ քննադատելով, ընդլայնելով և փոփոխելով ժանրը։ Նրա գրքերը կենտրոնանում են այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են ռասիզմը, անհատականությունը, ընտանիքը և ճանապարհորդությունը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ American National Biography — 1999.
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/maya-angelou/
- ↑ https://www.ccny.cuny.edu/lhf/medallion-recipients
- ↑ https://www.naacp.org/awards/spingarn-medal/winners/
- ↑ https://www.grammy.com/grammys/awards/38th-annual-grammy-awards-1995
- ↑ https://www.grammy.com/grammys/awards/45th-annual-grammy-awards-2002
- ↑ http://www.marianandersonaward.org/#/index.php/past-honorees/maya-a-and-norman-l/
- ↑ https://www.c-span.org/video/?298028-2/2010-medal-freedom-recipients
- ↑ http://www.nationalbook.org/literarian.html
- ↑ Member Profile – Horatio Alger Association
- ↑ https://www.arblackhalloffame.org/honorees/1993/angelou/
- ↑ North Carolina Awards — Raleigh: North Carolina Department of Natural and Cultural Resources. — Vol. 1987.
- ↑ https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
- ↑ «Maya Angelou». SwissEduc.com. դեկտեմբերի 17, 2013.
- ↑ Glover, Terry (December 2009). «Dr. Maya Angelou». Ebony. 65 (2): 67.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մայա Էնջելոու կատեգորիայում։ |
- Պաշտոնական կայք
- Էնջելոուի հիշատակի ծառայությունը Ուեյթ Ֆորեսթ համալսարանում
- Մայա Էնջելոու Internet Movie Database կայքում
- Մայա էնջելոուն Internet Off-Broadway Database-ում
- Մայա Էնջելոու. Aveleyman.com
- Մայա Էնջելոուն Find a Grave կայքում