«Մկրտիչ Արմեն»–ի խմբագրումների տարբերություն
Տող 64. | Տող 64. | ||
* [[Յուրի Օլեշա]], Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Ե., Պետհրատ, 1935, 257 էջ։ |
* [[Յուրի Օլեշա]], Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Ե., Պետհրատ, 1935, 257 էջ։ |
||
* [[Գուստավ Էրիկսոն]], Ջազ (վիպակ), Ե., Պետհրատ, 1935, 240 էջ։ |
* [[Գուստավ Էրիկսոն]], Ջազ (վիպակ), Ե., Պետհրատ, 1935, 240 էջ։ |
||
* Գուստավ Էրիկսոն, Շրջմոլիկների Ամերիկան (վիպակ), Ե., Պետհրատ, 1936, 322 էջ։ |
|||
* Ա. Ռազումովսկի, Անապատի հեղկոմը (վեպ), Ե., Պետհրատ,1936, 156 էջ։ |
|||
* [[Մաքսիմ Գորկի]], Պատմվածքներ (թարգմանության հեղինակակից Ա. Դեբենց, Մուշե), Ե., Պետհրատ,1947, 175 էջ։ |
|||
* [[Ալեքսանդր Ֆադեև]], Երիտասարդ գվարդիա (վեպ), Ե., Հայպետհրատ, 1947, 812 էջ։ |
|||
* Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1947, 175 էջ։ |
|||
* Վ. Նեկրասով, Ստալինգրադի խրամատներում, Ե., Հայպետհրատ, 1948, 358 էջ։ |
|||
* Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 1, Ե., Հայպետհրատ, 1948, 513 էջ։ |
|||
* Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 2, Ե., Հայպետհրատ, 1948, 418 էջ։ |
|||
* [[Սեմյոն Բաբաևսկի]], Ոստղե աստղի կավալերը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1948, 703 էջ։ |
|||
* [[Անտոն Չեխով]], Ընտիր երկիր (գրքի մեջ մտնող «Մտքերի խռովություն», «Չարամիտը», «Հոգեհանգիստ», «Ձորակում» պատմվածքները թարգմանել է Մ. Արմենը), Ե., Հայպետհրատ, 1948, 540 էջ։ |
|||
== Գրականություն Մ. Արմենի և նրա ստեղծագործությունների մասին == |
== Գրականություն Մ. Արմենի և նրա ստեղծագործությունների մասին == |
14:14, 25 Սեպտեմբերի 2010-ի տարբերակ
Մկրտիչ Արմեն Մկրտիչ Գրիգորի Հարությունյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1906 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, (Հայաստան) |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1972 |
Մահվան վայր | Երևան, (Հայաստան) |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1932)[1] |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, վիպասան, բանաստեղծ և արձակագիր |
Աշխատավայր | Գրական դիրքերում և Երիտասարդ բոլշևիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Հոկտեմբեր միություն |
Mkrtich Armen Վիքիպահեստում |
Մկրտիչ Արմեն (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան) (Դեկտեմբերի 27, 1906 - Դեկտեմբերի 22, 1972) - բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Կենսագրություն
Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թ. դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։
1921-ին եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ, 1922 - 1923-ին` սկաուտ` Կազաչի պոստի սկաուտանոցում,1923-1925-ին պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթ-ընթերցարանների հրահանգիչ: 1925-ին տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար: Հիմնադրել է Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը: Նրա առաջին բանաստեղծությունը` «Անդրկովկաս», տպագրվել է 1923-ին,«Բանվոր» թերթում: 1934-ին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։
1937 թ.-ին շատ հայ մտավորականների նման Մ.Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ ծանր ու ձիգ տարիներ։ 1945 թ. արդարացվում է և վերադառնում ստեղծագործական աշխատանքի։
1971-ին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մ. Արմենի «Հեղնար աղբյուր»-ը։ Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Հարուստ և բազմաբնույթ է Մ. Արմենի ստեղծագործությունները։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մ. Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մկրտիչ Արմենը մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է նաև։ Մ. Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Մահացել է 1972-ի դեկտեմբերի 22-ին,Երևանում:
Հրատարակված գրքեր
- Գույնզգույն թագավորությունը: [Հեքիաթ-վիպակ] / Մ. Արմեն; Խմբ.՝ Ա. Ղուկասյան; Նկ.՝ Ն. Քոթանջյան. 1959
- Պատվիրեցին հանձնել ձեզ : [Պատմվածքներ] / Ա.Մկրտիչ; Կազմ. և վերջաբ. հեղ.՝ Կ. Վարդանյան; Խմբ. և առաջաբ. հեղ.՝ Ա. Եղիազարյան. 2006
- Ինձ փնտրող աղջիկը : [Պատմվածք] / Մ. Արմեն. 1965
- Պատվիրեցին հանձնել ձեզ / : [Պատմվածքներ] / Մ. Արմեն ; Խմբ.՝ Մ. Թերզյան. 1964
- Վարդավան : Վիպակներ / Մ. Արմեն; Խմբ.՝ Մ.Ս. Թերզյան. 1962
- Հեղնար աղբյուր : [Վիպակ] / Մ. Արմեն; Խմբ.՝ Ռ. Սարգսյան; Նկ.՝ Ս. Ստեփանյան. 1961
- Գույնզգույն թագավորությունը : [Հեքիաթ-վիպակ] / Մ. Արմեն; Խմբ.՝ Ա. Ղուկասյան; Նկ.՝ Ն. Քոթանջյան. 1959
- Առաջին պատկոմներ : Պատանեկան վեպ / Մ. Արմեն; Խմբ.՝ Ս. Սարքսյան. 1935
- Հեղնար աղբյուր : [Վիպակ] / Մկրտիչ Արմեն. 1935
- Հիանալի սերմեր / Մ. Արմեն; Նկ.՝ Մ. Բաղդասարյան. 1934
- Առաջին պատմվածքներ : [Պատմվածք] / Մկրտիչ Արմեն. 1934
- Գագաթների երգը : Պատմվածքներ և ակնարկներ / Մկրտիչ Արմեն. 1933
- Սկաուտ N 89 : [Պատանեկան վեպ] / Մ. Արմեն. 1933
- Կինո / Մ. Արմեն. 1932
- Գազային յերազ : Պոեմ : Առաջին յերեք մասերը գրված են ըստ Ռիֆլինգի / Մկրտիչ Արմեն. 1931
- Յերևան : Եպոպեյա / Մկրտիչ Արմեն. 1931
- Քաղաքը բլուրի վրա : (Վեպ) / Մկրտիչ Արմեն. 1930
- Պատմվածքներ / Մկրտիչ Արմեն; Քաղ. լուս. գլխ. վարչ. 1929
- Զուբեյիդա : Պատմվածք / Մկրտիչ Արմեն. 1928
- Պատմվածքներ / Մկրտիչ Արմեն. 1928
- Յերկաթավորվող յերկրի յերգեր : [Չափածո] / Մկրտիչ Արմեն. 1927
- Կոմսոմոլիա : [Չափածո] / Մկրտիչ Արմեն. 1926
- Շիրականալ : [Բանաստեղծություններ] / Արմեն. 1925
Մ. Արմենի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
- Վ. Մակավեև, Պիոներական կենդանի լրագրեր, Ե., Պետհրատ, 1927, 68 էջ։
- Ֆրիտյոֆ Նանսեն, Գիշերվա խավարի և սառույցների մեջ, հատոր 1 (կրճատումներով), Ե., Պետհրատ, 1927, 99 էջ։
- Թարգմանական պատմվածքներ, պրակ առաջին, Ե., Պետհրատ, 1929, 37 էջ։
- Թարգմանական պատմվածքներ, պրակ երկրորդ, Ե., Պետհրատ, 1929, 31 էջ։
- Ալեքսանդր Յակովլև, Հոկտեմբերը Մոսկվայում (կրճատումներով), Ե., Պետհրատ, 1929, 58 էջ։
- Վ. Միսլավսկի, Դնեպրոստրոյ, Մոսկվա, 1931, 32 էջ։
- Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան, Ե., Պետհրատ, 1933, 518 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1934, 219 էջ։
- Յուրի Օլեշա, Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Ե., Պետհրատ, 1935, 257 էջ։
- Գուստավ Էրիկսոն, Ջազ (վիպակ), Ե., Պետհրատ, 1935, 240 էջ։
- Գուստավ Էրիկսոն, Շրջմոլիկների Ամերիկան (վիպակ), Ե., Պետհրատ, 1936, 322 էջ։
- Ա. Ռազումովսկի, Անապատի հեղկոմը (վեպ), Ե., Պետհրատ,1936, 156 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ (թարգմանության հեղինակակից Ա. Դեբենց, Մուշե), Ե., Պետհրատ,1947, 175 էջ։
- Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Ե., Հայպետհրատ, 1947, 812 էջ։
- Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1947, 175 էջ։
- Վ. Նեկրասով, Ստալինգրադի խրամատներում, Ե., Հայպետհրատ, 1948, 358 էջ։
- Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 1, Ե., Հայպետհրատ, 1948, 513 էջ։
- Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 2, Ե., Հայպետհրատ, 1948, 418 էջ։
- Սեմյոն Բաբաևսկի, Ոստղե աստղի կավալերը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1948, 703 էջ։
- Անտոն Չեխով, Ընտիր երկիր (գրքի մեջ մտնող «Մտքերի խռովություն», «Չարամիտը», «Հոգեհանգիստ», «Ձորակում» պատմվածքները թարգմանել է Մ. Արմենը), Ե., Հայպետհրատ, 1948, 540 էջ։
Գրականություն Մ. Արմենի և նրա ստեղծագործությունների մասին
- Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մկրտիչ Արմեն» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
Արտաքին հղումներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ Հայ գրողների մասին
- 1906 ծնունդներ
- 1972 մահեր
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Երևան քաղաքում մահացածներ