«Նոր Նորք վարչական շրջան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 99. | Տող 99. | ||
Հայկ Նահապետի արձան.jpg|[[Հայկ նահապետի արձան (Երևան)]] |
Հայկ Նահապետի արձան.jpg|[[Հայկ նահապետի արձան (Երևան)]] |
||
Նանսենի թանգարան (1).jpg|Նանսենի հուշարձանը համանուն թանգարանի առջև |
Նանսենի թանգարան (1).jpg|Նանսենի հուշարձանը համանուն թանգարանի առջև |
||
Նանսենի թանգարան.jpg|Նանսենի թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի |
Նանսենի թանգարան.jpg|Նանսենի թանգարան և [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Նորք)|Սուրբ Աստվածածին եկեղեցի]] |
||
WaterWorld Yerevan.jpg|[[Ջրաշխարհ (Երևան)|Ջրաշխարհ]] |
WaterWorld Yerevan.jpg|[[Ջրաշխարհ (Երևան)|Ջրաշխարհ]] |
||
Վիշապաքար (1).JPG|Վիշապաքար |
Վիշապաքար (1).JPG|Վիշապաքար |
20:59, 2 Մարտի 2015-ի տարբերակ
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Երևանի վարչական բաժանում |
Մտնում է | Երևան |
Բնակչություն | 129 900 մարդ (2015)[1] |
Տարածք | 14,5 կմ² |
Ժամային գոտի | UTC+4 |
nor-norq.am | |
Նոր Նորք, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդգրկում է Նոր Նորքի 1-ից 9-րդ զանգվածները և Ջրվեժի «Բանավան» ու «Մայակ» թաղամասերը։ Ընդհանուր սահմաններ ունի Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ։ Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին[2]։
Պատմություն
Նոր Նորք համայնքը կազմավորվել է 1966 թվականին։ Այս համայնքում է գտնվում մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրը Նոր-Նորք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրը` ծովի մակարդակից 1370 մետր բարձրությամբ։
Նոր Նորք համայնքում կան 671 բազմաբնակարան շենք, հանրակրթական 21 և 1 հատուկ գիշերօթիկ դպրոց, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, 23 մանկապարտեզ, 2 քոլեջ, 2 պրոֆտեխուսումնարան, կենտրանական գրադարան, մշակույթի կենտրոն, 1 երաժշտական և 1 արվեստի դպրոց, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2 մարզադպրոց, մարզա-առողջարարական կենտրոն, մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 3 համաբուժարան, Նանսենի անվան թանգարնը, գործում են 2 գիտահետազոտական ինստիտուտ, շինարարական 58 և տրանսպորտային 34 ձեռնարկություններ, 11 կապի հանգույց, 4 գետնանցում, 3 լողավազան, 19 մարզահրապարակ, 24 ապաստարան։
Քաղաքի պատմամշակութային արժեքներից համայնքում կան 29 հուշարձան, 10 կոթող, 15 արձան, 6 տապանաքար. 4 խաչքար և 1 ջրանցք։
Նոր Նորքում են գտնվում Ջրաշխարհը, Ավանգարդ-Մոթորսը, Եվրոթերմը, Հայ կոլան, Գապեքսը, Գաջ ԲԲԸ, Ավտոմատիկա, Վան, Կոնեկտ, Էլեկտրոմաշ, Պրոգրես, Լազերային տեխնիկա, Էլտե պիրկալ, Սիգարոն, Նեյրոն, Սելենա և այլ գործարաններ ու ձեռնարկություններ[3]։
Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ
- Գայի պողոտա
- Սուրեն Նազարյանի անվան պուրակ (Երևան)
- Նանսենի անվան այգի (Երևան)
- Տիգրան Մեծ զբոսայգի
- Ջրաշխարհ (Երևան)
Հուշարձաններ
- Տորք Անգեղի հուշարձան (Երևան)
- Հայկ նահապետի արձան (Երևան)
- Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք)
- Մայրություն (քանդակ, Երևան)
- Հրանտ Մաթևոսյանի հուշարձան (Երևան, Նոր Նորք)
- Բայրոն (արձան, Երևան)
- Կարեն Դեմիրճյանի կիսանդրի (Երևան)
Տաճարներ
Պատկերասրահ
-
Նանսենի հուշարձանը համանուն թանգարանի առջև
-
Նանսենի թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի
-
Վիշապաքար
-
«Արարատ»
Տես նաև
- Երևանի վարչական բաժանում
- Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|