Jump to content

Սան Ֆրանսիսկո դե Կամպեչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սան Ֆրանսիսկո դե Կամպեչե
իսպ.՝ San Francisco de Campeche[1]
Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
ՀամայնքCampeche Municipality?[1]
Հիմնադրված էհոկտեմբերի 4, 1540[2] թ.
ԲԾՄ5 մետր
Բնակչություն249 623 մարդ (2020)[3]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ981
Փոստային դասիչ24000−24099[4]
Ավտոմոբիլային կոդ4
Պաշտոնական կայքmunicipiocampeche.gob.mx
Սան Ֆրանսիսկո դե Կամպեչե (Մեքսիկա)##
Սան Ֆրանսիսկո դե Կամպեչե (Մեքսիկա)

Սան Ֆրանսիսկո դե Կամպեչե (իսպ.՝ San Francisco de Campeche), քաղաք Մեքսիկայում, Կամպեչե նահանգի մայրաքաղաքը և համանուն մունիցիպալիտետի կենտրոնը։ Գտնվում է Յուկատան թերակղզու արևմտյան մասում՝ Կամպեչե ծովածոցի ափին։ Բնակչությունը՝ 249 623 մարդ (2020)[3]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ քաղաքը հիմնադրվել է Մեքսիկայի՝ իսպանացիների կողմից նվաճվելը, մայաները բնակվել էին այստեղ 900 թվականից։ Այս շրջանը վասալային կախվածություն ուներ մայաների Էդսնա (Edzná) հին քաղաքից, որն իր զարգացման գագաթնակետին էր հասել 1000 թվականին։ 1517 թվականի մարտին իսպանական արշավախմբերը խարիսխ են գցել հենց այն վայրում, որտեղ այժմ Կամպեչեն է։

Ս. Միքայելի ամրոցը, որը կառուցվել է ծովահեններից պաշտպանվելու համար

Քաղաքը հիմնադրել են 1540 թվականի հոկտեմբերի 4-ին իսպանացի կոնկիստատորները մայա հնդկացիների «Kin Pech» բնակավայրի տեղանքում[5]։

17-18-րդ դարերում այն պարսպապատվել է ծովահեններից։ 1686 թվականին իսպանական իշխանությունը սկսել է կառուցել ամրություններ։ 1777 թվականին Սան Ֆրանսիսկո դե Կամպեչեն քաղաքի կարգավիճակ և զինանշան էս ստացել։ 1863 թվականի ապրիլին քաղաքը դառնում է Կամպեչե նահանգի մայրաքաղաքը։

Քաղաքում պահպանվել են հին իսպանական ամրաշինական բազմաթիվ օբյեկտներ, որոնք պաշտպանում էին քաղաքը ծովահեններից։ Լավ վիճակի և գաղութային ճարտարապետության շնորհիվ 1999 թվականին քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[6]։

Սան-Միգելի ամրոցում գտնվում են Կամպեչե նահանգի հնագիտական գտածոները, այդ թվում վեց նեֆրիտային դիմակներ և 1984-1994 թվականներին Կալակ-մուլայում հայտնաբերված թաղման այլ իրեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության ամենազարգացած ճյուղը սպասարկման ոլորտն է՝ առևտուր, տուրիզմ, կապ, պետական կառավարում և հանրային ծառայություն։ Կան նաև տեքստիլ արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք զբաղվում են հումքի շահագործմամբ։ Զարգացած է ձկնորսությունը, ինչպես նաև շինարարության ճյուղը։

Տնտեսության մեջ կարևոր դեր են խաղում նաև օդային ուղևորափոխադրումները, որոնք իրագործվում են «Կամպեչե» օդանավակայանի (Alberto Acuña Ongay International Airport) շնորհիվ։

Հայտնի տեղացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի պատմական մասը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆրանսիսկո դե Կամպեչե» հոդվածին։