Սան Ֆրանսիսկո դե Կամպեչե
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սան Ֆրանսիսկո դե Կամպեչե | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1531 թ. | ||||
ԲԾՄ | 10±1 մետր | ||||
Բնակչություն | 220 389 մարդ (հունվարի 1, 2010)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 981 | ||||
Փոստային ինդեքսներ | 24000 | ||||
Պաշտոնական կայք | ayuntamientodecampeche.gob.mx | ||||
| |||||
Սան Ֆրանսիսկո դե Կամպեչե (իսպ.՝ San Francisco de Campeche), քաղաք Մեքսիկայում, Կամպեչե նահանգի մայրաքաղաքը և համանուն մունիցիպալիտետի կենտրոնը: Գտնվում է Յուկատան թերակղզու արևմտյան մասում՝ Կամպեչե ծովածոցի ափին: Բնակչությունը՝ 220 389 մարդ (հունվարի 1, 2010)[1]։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած նրան, որ քաղաքը հիմնադրվել է Մեքսիկայի՝ իսպանացիների կողմից նվաճվելը, մայաները բնակվել էին այստեղ 900 թվականից: Այս շրջանը վասալային կախվածություն ուներ մայաների Էդսնա (Edzná) հին քաղաքից, որն իր զարգացման գագաթնակետին էր հասել 1000 թվականին: 1517 թվականի մարտին իսպանական արշավախմբերը խարիսխ են գցել հենց այն վայրում, որտեղ այժմ Կամպեչեն է:
Քաղաքը հիմնադրել են 1540 թվականի հոկտեմբերի 4-ին իսպանացի կոնկիստատորները մայա հնդկացիների «Kin Pech» բնակավայրի տեղանքում[2]:
17-18-րդ դարերում այն պարսպապատվել է ծովահեններից: 1686 թվականին իսպանական իշխանությունը սկսել է կառուցել ամրություններ: 1777 թվականին Սան Ֆրանսիսկո դե Կամպեչեն քաղաքի կարգավիճակ և զինանշան էս ստացել: 1863 թվականի ապրիլին քաղաքը դառնում է Կամպեչե նահանգի մայրաքաղաքը:
Քաղաքում պահպանվել են հին իսպանական ամրաշինական բազմաթիվ օբյեկտներ, որոնք պաշտպանում էին քաղաքը ծովահեններից: Լավ վիճակի և գաղութային ճարտարապետության շնորհիվ 1999 թվականին քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[3]:
Սան-Միգելի ամրոցում գտնվում են Կամպեչե նահանգի հնագիտական գտածոները, այդ թվում վեց նեֆրիտային դիմակներ և 1984-1994 թվականներին Կալակ-մուլայում հայտնաբերված թաղման այլ իրեր։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տնտեսության ամենազարգացած ճյուղը սպասարկման ոլորտն է՝ առևտուր, տուրիզմ, կապ, պետական կառավարում և հանրային ծառայություն: Կան նաև տեքստիլ արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք զբաղվում են հումքի շահագործմամբ: Զարգացած է ձկնորսությունը, ինչպես նաև շինարարության ճյուղը:
Տնտեսության մեջ կարևոր դեր են խաղում նաև օդային ուղևորափոխադրումները, որոնք իրագործվում են «Կամպեչե» օդանավակայանի (Alberto Acuña Ongay International Airport) շնորհիվ:
Հայտնի տեղացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերխիո Վից, գրականագետ
- Ֆրանսիսկո Կարվախալ, Մեքսիկայի նախագահ
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արեցո, Իտալիա;
Վալենսիա, Իսպանիա;
Վերակրուս, Մեքսիկա;
Հավր, Ֆրանսիա;
Գալիֆակս, Կանադա;
Դուբրովնիկ, Խորվաթիա;
Կարկասոն, Ֆրանսիա;
Կարտախենա դե Ինդիաս, Կոլումբիա;
Կոպենհագեն, Դանիա;
Լինվուդ, ԱՄՆ;
Մատանսաս, Կուբա;
Ռեյկյավիկ, Իսլանդիա;
Սան Կրիստոբալ,Վենեսուելա;
Սան Խուան, Պուերտո Ռիկո;
Սանտանդեր, Իսպանիա;
Սևիլյա, Իսպանիա;
Շերման, ԱՄՆ;
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.inegi.org.mx/sistemas/consulta_resultados/iter2010.aspx?c=27329&s=est
- ↑ cite web|url=http://yucatantoday.com/en/topics/campeche%7Ctitle=Campeche%7Cpublisher=Yucatan Today|accessdate=9.12.2009|lang=en|archiveurl=https://www.webcitation.org/66rp3VG6O?url=http://yucatantoday.com/en/topics/campeche%7Carchivedate%3D2012-04-12%7Cdeadlink%3Dno
- ↑ Historic Fortified Town of Campeche — UNESCO World Heritage Centre