Jump to content

Ռոժերիո Սենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոժերիո Սենի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոջերիո Մուկե Սենի
Ազգությունը Բրազիլացի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1973 (51 տարեկան)
Ծննդավայր Պատո Բրանկո, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 1,88
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1987-1990 ԲրազիլիաՍինոպ
1990-1993 ԲրազիլիաՍան Պաուլո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990 ԲրազիլիաՍինոպ 0 (0)
1990-2015 ԲրազիլիաՍան Պաուլո 1205(127)
Ազգային հավաքական
1997-2006 Բրազիլիա Բրազիլիա 16 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոժերիո Սենի (անգլ.՝ Rogério Ceni, հունվարի 22, 1973(1973-01-22)[1][2], Pato Branco, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ 2002 թվականի աշխարհի չեմպիոն Բրազիլիայի հավաքականի կազմում։ 1992-2015 թվականներին՝ «Սան Պաուլուի» ֆուտբոլիստ։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Սան Պաուլոյի հետ նվաճել է 18 տիտղոս, ինչպես նաև 2 Լիբերտադորեսի գավաթ։ Իր կարիերայի ընթացքում խփել է 131 գոլ[3], բոլորը 11-մետրանոցներից և տուգանայիններից[4][5][6][7], և այդ ցուցանիշով դարձել է ամենաշատ գոլեր խփած դարպասապահը[6][7]։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է ամենաարդյունավետ դարպասապահը՝ գերազանցելով Խոսե Լուիս Չիլավերտին։ 2 անգամ Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությունների։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պատո Բրանկոյում, Պարիաբա, դեբյուտը անցկացրել է Սինոպ ֆուտբոլային ակումբում, երբ դեռ պատանի էր[8]։ 1990 թվականին, երբ 17 տարեկան էր միանում է Սան Պաուլոյին։ Առաջին 6 մրցաշրջանը անցկացրել է Ա Սերիայում, պահեստայինների նստարանին։

1993 թվականի հունիսի 25-ին իր առաջին խաղում թիմը հաղթել է Տեներիֆին 4-1 հաշվով։ 1997 թվականին, երվ լեգենդար Զեթին տեղափոխվեց Սանթոս, Սենին փոխարինեց նրան։ 2005 թվականի հուլիսի 14-ից հանդիսանում է Սան Պաուլոյի ավագը, նրա առաջնորդությամբ էլ Սան Պաուլոն նվաճեց Լիբերտադորեսի գավաթը։ Ատլետիկո Մինեյրոյի դեմ խաղում գրանցել է ռեկորդ, անցկացված 618 խաղերով և հանդես եկել 618 համարի մարզաշապիկով։

2005-2007 թվականներին ամբողջ խաղաշրջանի ընթացքում խփել է 47 գոլ, և նվաճել Աշխարհի Ակումբային գավաթը։ Կիսաեզրափակչում հաղթելով Ալ-Իթիխադին(3-2 11 մետրանոցնելով), Սենին էլ ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլսիտ։ Իսկ եզրափակ հաղթել են Լիվերպուլին։

2006 թվականի օգոստոսի 20-ին Կրուզեյրոյի դեմ խաղում խփելով 63-րդ գնդակը, այնուհետև նույն խաղում խփելով 64-րդ գնդակը` գերազանցեց պարագվայցի Խոսե Լուիս Չիլավերտին[9]։

2006 թվականի հոկտեմբերի 25-ին անցկացրեց իր 700-րդ խաղը Ֆիգեյռենսի դեմ խաղում, որտեղ Սան Պաուլոն հաղթեց 2-0 հաշվով։ 2007 թվականին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից արժանացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

2009 թվականի ապրիլին ստանալով կոճի վնասվածք՝ բաց թողեց 6 ամիս[10]։ Վերադառնալով խաղադաշտ 2010 թվականի հոկտեմբերի 28-ին Ատլետիկո Պարանաենսի դեմ խաղում անցկացրեց իր 700-րդ խաղը ավագի թևկապով[11]։ Հաջորդ տարի մարտի 27-ին Կորինտիանսի դեմ խաղում 18 մետրից գրավելով մրցակցի դարպասը՝ խփեց իր կարիերայի 100-րդ գոլը[12]։

2011 թվականի սեպտեմբերի 7-ին նա անցկացրեց իր 1000-րդ խաղը[13]։

2015 թվականի դեկտեմբերի 7-ին Սենին հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[14]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայում անցկացրած 9 տարիների ընթացքում նա նվաճել է 16 տիտղոս։ 1997 թվականին նվաճել է ՖԻՖԱ-ի կոնֆեդերացիայի գավաթը, իսկ 2002 և 2006 թվականներին նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, անցկացնելով ընդամենը 2 խաղ, Մեքսիկայի հետ 3-2, Ճապոնիայի դեմ 4-1։

Խաղացողի ոճը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենին դարձել է Սան Պաուլոյի հիմնական տուգանայիններ իրականացնողը, որից էլ հեղինակել է 127 գնդակ։ 2005 թվականին Աշխարհի ակումբային առաջնությանը իր հիանալի խաղի շնորհիվ Սան Պաուլոն եզրափակչուիմ հաղթեց Լիվերպուլին 1-0 հաշվով, դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։

Ակումբ Մրցաշրջան Ա Սերիա Բրազիլիայի Գավաթ մայրցամաքային
մրցաշարեր
1
այլ
մրցաշարեր2
Արդյունք Ընկերական Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սինոպ ՖԱ 1990 11 0 11 0 11 0
Սան Պաուլո
1993 1 0 0 0 0 0 2 0 3 0 10 0 13 0
1994 5 0 0 0 8 0 8 0 21 0 2 0 23 0
1995 4 0 4 0 0 0 12 0 20 0 1 0 21 0
1996 0 0 0 0 2 0 2 0 4 0 2 0 6 0
1997 25 2 4 0 9 0 29 1 67 3 4 0 71 3
1998 22 0 6 0 5 0 24 2 57 2 1 1 58 3
1999 25 1 3 0 8 1 24 3 60 5 5 0 65 5
2000 24 3 12 1 5 0 32 3 73 7 2 1 75 8
2001 22 0 6 0 4 0 24 2 56 2 0 0 56 2
2002 21 1 8 1 0 0 21 3 50 5 1 0 51 5
2003 40 2 6 0 8 0 11 0 65 2 2 0 67 2
2004 44 3 0 0 16 2 9 0 69 5 2 0 71 5
2005 38 10 0 0 18 6 19 5 75 21 0 0 75 21
2006 29 8 0 0 15 3 13 5 57 16 0 0 57 16
2007 35 7 0 0 13 1 20 2 68 10 0 0 68 10
2008 35 4 0 0 11 0 21 1 67 5 0 0 67 5
2009 16 2 0 0 3 0 15 0 34 2 0 0 34 2
2010 38 4 0 0 12 1 20 3 70 8 0 0 70 8
2011 36 2 7 0 4 0 21 6 68 8 0 0 68 8
2012 24 3 0 0 10 1 0 0 34 4 0 0 34 4
2013 35 2 0 0 18 3 14 1 67 6 3 0 70 6
2014 35 8 6 1 8 0 14 1 63 10 2 0 65 10
2015 23 3 5 1 8 0 15 4 51 8 2 0 53 8
Արդյունք 575 65 67 4 185 18 370 42 1197 129 39 2 1236 131
Ընդհանուր արդյունք 575 65 67 4 185 18 390 42 1217 129 39 2 1256 131

Արդյունք։ 17 խաղ/ 13 բաց թողած գնդակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ռոժերիո Սենիի կարիերայի բոլոր 131 գոլերը (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «Rogério Ceni: 100 Գոլ and counting». The Guardian. 2011 թ․ մարտի 28. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Kings of the free-kick». FIFA.com. 2011 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  6. 6,0 6,1 «Rogerio Ceni & Top 10 Գոլcoring Գոլkeepers». Գոլ.com. 2011 թ․ մարտի 28. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 «World Record of the national championships (1888/89-2008)». IFFHS. 2008 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «Campeão estadual pelo Sinop, Rogério Ceni volta a MT após 14 anos». Globo Esporte. 2014 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Rogerio Ceni, the record breaker». FIFA.com. 2006 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  10. «Ceni fratura tornozelo, vai ser operado e está fora do Paulista e da Libertadores» [Ceni fractures ankle, will undergo surgery and is out of Paulista and Libertadores] (Portuguese). Globo Esporte. 2009 թ․ ապրիլի 13. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Supercapitão: 700 vezes Rogério Ceni no Սան Պաուլո» [Supercaptain: 700 times Rogério Ceni at Սան Պաուլո] (Portuguese). Lance Net. 2010 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Գոլkeeper Rogerio scores 100th Գոլ in Sao Paulo win». UK: The Guardian. 2011 թ․ մարտի 28. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  13. «Sao Paulo wins in Rogerio Ceni's 1000th game». China: Xinhuanet. 2011 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.
  14. Ռեկորդակիր դարպասապահ Ռոժերիո Սենին ավարտեց կարիերան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոժերիո Սենի» հոդվածին։