Ռոբերտ Յունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Յունգ
գերմ.՝ Robert Jungk
Ծնվել էմայիսի 11, 1913(1913-05-11)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն[4]
Վախճանվել էհուլիսի 14, 1994(1994-07-14)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրԶալցբուրգ, Ավստրիա[4]
Գրական անունJean Pierhal[5], F. Lefèvre[5], Arnold de Stael[5] և Bert Oz[5]
Մասնագիտությունլրագրող, գրող, սոցիոլոգ և հրապարակախոս
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանիա և  Ավստրիա
ԿրթությունHU Berlin
ԿուսակցությունԿանաչներ
Պարգևներ
 Robert Jungk Վիքիպահեստում

Ռոբերտ Յունգ (գերմ.՝ Robert Jungk, ծնված Ռոբերտ Բաում, գերմ.՝ Robert Baum, մայիսի 11, 1913(1913-05-11)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - հուլիսի 14, 1994(1994-07-14)[1][2][3][…], Զալցբուրգ, Ավստրիա[4]), ավստրիացի գրող, լրագրող և քաղաքական գործիչ։ Առավել հայտնի է իր ապագայաբանական հետազոտություններով միջուկային զենքի վերաբերյալ։ Առավել հայտնի ստեղծագործություններից է «Հազար արևից վառ» հետազոտությունը։ Պարգևատրվել է Ավստրիայի «Գիտության և արվեստի» շքանշանով։ Զբաղվել է քաղաքականությամբ։ 1992 թվականին Ավստրիայի «Կանաչների» կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու։ Ընտրությունների արդյունքում հավաքել է ձայների 5,7 %-ը և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Բաումը ծնվել է հրեա դերասանների ընտանիքում. հայրը Դավիդ Բաումն էր, որը հանդես էր գալիս Մարկ Յունգ կեղծանունով, իսկ մայրը Սառա Բրավոն էր, հայտնի որպես Էլլի Բրանդեն։ Ռոբերտը հոր կեղծանունը իրեն վերցրեց և սկսեց հանդես գալ Յունգ ստորագրությամբ։

Դպրոցական տարիներին Ռոբերտը հարում էր սոցիալիստական շարժումներին, որն աջակցում էր հակաստալինյան Կոմունիստական կուսակցությանը։ Շյոնեբերգի Թեոդոր Մոմզենի անվան գիմնազիան ավարտելուց հետո Ռոբերտ Յունգն ընդունվում է Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան։ Այս ընթացքում նա սկսում է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով և դառնում է ռեժիսոր Ռիխարդ Օսվալդի օգնականը։ Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո Յունգը ազատազրկվում է ձախերին աջակցելու համար, սակայն, ավելի ուշ, շնորհիվ տնկերների օգնության, 1933 թվականին մեկնում է Ֆրանսիա[7]։ Այստեղ նա սովորում է Փարիզի համալսարանում մինչև 1935 թվականը։ Հետո տեղափոխվում է Ցյուրիխ, որտեղ ստանում է լեզվաբանության դոկտորի աստիճան։

1930-ական թվականներից սկսած Յունգը զբաղվում է լրագրությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա սկսում է աշխատել ամերիկյան, շվեյցարական, գերմանական, հոլանդական և ֆրանսիական հրատարակություններում։ Նա կարճ ժամանակով ապրել է ԱՄՆ-ում, որից հետո իր կնոջ՝ Ռութ Սուշիցկիի հետ վերջնականորեն տեղափոխվում է Ավտրիա։ 1948 թվականին ամուսնանում է Ռութի հետ, որը նախկինում եղել է դերասանուհի։ Նրանց որդի Պիտերը դարձավ հայտնի լուսանկարիչ։

Յունգի առաջին աշխատանքը հրապարակվել է 1952 թվականին։ Նրա ծավալուն «Հազար արևից վառ» աշխատանքը պատմում է ատոմային զենքի մասին, որը հրապարակվել է 1956 թվականին ու դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Շնորհիվ այդ և հետագա այլ աշխատանքների գրողը դարձավ միջազգային ակտիվիստ։ Նրա դասախոսությունները մեծ հայտնիություն ձեռք բերեցին։ Յունգն այցելել է նաև Հիրոսիմա և Նագասակի քաղաքներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեռլինի տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1970)
  • «Կյանքի ճիշտ ապրելակերպի» մրցանակ (1986)
  • Զալցբուրգի պատվավոր քաղաքացի (1989)
  • Օսնաբրյուկի համալսարանի պատվավոր դոկտոր (1993)
  • «Գիտության և արվեստի» շքանշան, Ավստրիա (1993)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Zukunft hat schon begonnen. Amerikas Allmacht und Ohnmacht. Heyne, Stuttgart 1952, ISBN 3-453-04010-4
  • Die Zukunft hat schon begonnen. Entmenschlichung – Gefahr unserer Zivilisation. Goldmann, Bern/Stuttgart 1952, ISBN 3-442-11355-5
  • Albert Schweitzer: Das Leben eines guten Menschen. Unter Pseudonym "Jean Pierhal" verfaßte Biografie. Kindler Verlag, München 1955.
  • Heller als tausend Sonnen. Das Schicksal der Atomforscher. Scherz Verlag, Bern/Stuttgart/Wien 1956. Neuauflage bei Rowohlt, Reinbek 1988, ISBN 3-499-16629-1
  • Strahlen aus der Asche. Geschichte einer Wiedergeburt. Bern 1959
  • Die große Maschine. Auf dem Weg in eine andere Welt. Heyne, München 1966, ISBN 3-453-05112-2
  • Vom blinden zum wissenden Fortschritt. Essen 1969
  • Eskalation der neuen Waffen. 1969
  • Griff nach dem Atom. Stuttgart 1970
  • Der Jahrtausendmensch. Bericht aus den Werkstätten der neuen Gesellschaft. München 1973 (Textauszug)
  • Plädoyer für eine humane Revolution. Ein Gespräch mit Adelbert Reif. Zürich 1975
  • Der Atomstaat. Vom Fortschritt in die Unmenschlichkeit. Kindler, München 1977, ISBN 3-463-00704-5
  • Die Großen – Leben und Leistung der sechshundert bedeutendsten Persönlichkeiten unserer Welt. Herausgegeben von Kurt Fassmann unter Mitwirkung von Max Bill, Hoimar von Ditfurth u. a. Kindler Verlag, Zürich 1977
  • mit Norbert R. Müllert: Zukunftswerkstätten. Mit Phantasie gegen Routine und Resignation. Goldmann, Hamburg 1981, ISBN 3-442-11357-1 (Textauszug)
  • Der Mensch. Gefährdung und Zukunft. München/Offenbach 1982
  • Menschenbeben. Der Aufstand gegen das Unerträgliche. München 1983
  • Und Wasser bricht den Stein. Streitbare Beiträge zu drängenden Fragen der Zeit. Freiburg 1986 (Taschenbuchausgabe München 1988), ISBN 3-423-10888-6
  • Sternenhimmel statt Giftwolke oder den Frieden erfinden. Zürich 1987, ISBN 3-85842-128-6
  • Projekt Ermutigung. Berlin 1988 (Textauszug)
  • Glaubhafte Ermutigung. Rede. Oldenburg 1988 (Digitalisat)
  • Deutschland von außen. Beobachtungen eines illegalen Zeitzeugen. München 1990, ISBN 3-453-03394-9
  • Zukunft zwischen Angst und Hoffnung. Ein Plädoyer für die politische Phantasie. München 1990
  • Trotzdem. Mein Leben für die Zukunft. Carl Hanser Verlag, München/Wien 1993
  • Das Sonnenbuch. Bericht vom Anfang einer neuen Zukunft. Hg. v. Walter Spielmann. Otto Müller Verlag, Salzburg 2013, ISBN 978-3-7013-1206-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118558846 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Calder J. Obituary: Robert Jungk(անգլ.) // The Independent : газета. —L., 1994.
  7. Sherman J. D. (28.05.2014). «The Legacy of Robert Jungk - Tomorrow is Already Here: Is It Too Late?» (անգլերեն). CounterPunch.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Յունգ» հոդվածին։