Ռոբերտ Յունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Ռոբերտ Յունգ
գերմ.՝ Robert Jungk
Jungk.jpg
Ծնվել է մայիսի 11, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Բեռլին, Գերմանական կայսրություն[1]
Վախճանվել է հուլիսի 14, 1994({{padleft:1994|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2][5][3][4] (81 տարեկանում)
Վախճանի վայր Զալցբուրգ, Ավստրիա[1]
Մասնագիտություն լրագրող, գրող և սոցիոլոգ
Լեզու գերմաներեն[2]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Flag of Austria.svg Ավստրիա
Կրթություն Հումբոլդտի համալսարան
Կուսակցություն Կանաչներ
Պարգևներ «Ճիշտ կենսակերպի» մրցանակ և Austrian Decoration for Science and Art

Ռոբերտ Յունգ (գերմ.՝ Robert Jungk, ծնված Ռոբերտ Բաում, գերմ.՝ Robert Baum, մայիսի 11, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4], Բեռլին, Գերմանական կայսրություն[1] - հուլիսի 14, 1994({{padleft:1994|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2][5][3][4], Զալցբուրգ, Ավստրիա[1]), ավստրիացի գրող, լրագրող և քաղաքական գործիչ: Առավել հայտնի է իր ապագայաբանական հետազոտություններով միջուկային զենքի վերաբերյալ: Առավել հայտնի ստեղծագործություններից է «Հազար արևից վառ» հետազոտությունը: Պարգևատրվել է Ավստրիայի «Գիտության և արվեստի» շքանշանով: Զբաղվել է քաղաքականությամբ: 1992 թվականին Ավստրիայի «Կանաչների» կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու: Ընտրությունների արդյունքում հավաքել է ձայների 5,7 %-ը և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Բաումը ծնվել է հրեա դերասանների ընտանիքում. հայրը Դավիդ Բաումն էր, որը հանդես էր գալիս Մարկ Յունգ կեղծանունով, իսկ մայրը Սառա Բրավոն էր, հայտնի որպես Էլլի Բրանդեն: Ռոբերտը հոր կեղծանունը իրեն վերցրեց և սկսեց հանդես գալ Յունգ ստորագրությամբ:

Դպրոցական տարիներին Ռոբերտը հարում էր սոցիալիստական շարժումներին, որն աջակցում էր հակաստալինյան Կոմունիստական կուսակցությանը: Շյոնեբերգի Թեոդոր Մոմզենի անվան գիմնազիան ավարտելուց հետո Ռոբերտ Յունգն ընդունվում է Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան: Այս ընթացքում նա սկսում է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով և դառնում է ռեժիսոր Ռիխարդ Օսվալդի օգնականը: Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո Յունգը ազատազրկվում է ձախերին աջակցելու համար, սակայն, ավելի ուշ, շնորհիվ տնկերների օգնության, 1933 թվականին մեկնում է Ֆրանսիա[7]: Այստեղ նա սովորում է Փարիզի համալսարանում մինչև 1935 թվականը: Հետո տեղափոխվում է Ցյուրիխ, որտեղ ստանում է լեզվաբանության դոկտորի աստիճան:

1930-ական թվականներից սկսած Յունգը զբաղվում է լրագրությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա սկսում է աշխատել ամերիկյան, շվեյցարական, գերմանական, հոլանդական և ֆրանսիական հրատարակություններում: Նա կարճ ժամանակով ապրել է ԱՄՆ-ում, որից հետո իր կնոջ՝ Ռութ Սուշիցկիի հետ վերջնականորեն տեղափոխվում է Ավտրիա: 1948 թվականին ամուսնանում է Ռութի հետ, որը նախկինում եղել է դերասանուհի: Նրանց որդի Պիտերը դարձավ հայտնի լուսանկարիչ:

Յունգի առաջին աշխատանքը հրապարակվել է 1952 թվականին: Նրա ծավալուն «Հազար արևից վառ» աշխատանքը պատմում է ատոմային զենքի մասին, որը հրապարակվել է 1956 թվականին ու դարձավ համաշխարհային բեսթսելլեր: Շնորհիվ այդ և հետագա այլ աշխատանքների գրողը դարձավ միջազգային ակտիվիստ: Նրա դասախոսությունները մեծ հայտնիություն ձեռք բերեցին: Յունգն այցելել է նաև Հիրոսիմա և Նագասակի քաղաքներ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեռլինի տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1970)
  • «Կյանքի ճիշտ ապրելակերպի» մրցանակ (1986)
  • Զալցբուրգի պատվավոր քաղաքացի (1989)
  • Օսնաբրյուկի համալսարանի պատվավոր դոկտոր (1993)
  • «Գիտության և արվեստի» շքանշան, Ավստրիա (1993)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Zukunft hat schon begonnen. Amerikas Allmacht und Ohnmacht. Heyne, Stuttgart 1952, ISBN 3-453-04010-4
  • Die Zukunft hat schon begonnen. Entmenschlichung – Gefahr unserer Zivilisation. Goldmann, Bern/Stuttgart 1952, ISBN 3-442-11355-5
  • Albert Schweitzer: Das Leben eines guten Menschen. Unter Pseudonym "Jean Pierhal" verfaßte Biografie. Kindler Verlag, München 1955.
  • Heller als tausend Sonnen. Das Schicksal der Atomforscher. Scherz Verlag, Bern/Stuttgart/Wien 1956. Neuauflage bei Rowohlt, Reinbek 1988, ISBN 3-499-16629-1
  • Strahlen aus der Asche. Geschichte einer Wiedergeburt. Bern 1959
  • Die große Maschine. Auf dem Weg in eine andere Welt. Heyne, München 1966, ISBN 3-453-05112-2
  • Vom blinden zum wissenden Fortschritt. Essen 1969
  • Eskalation der neuen Waffen. 1969
  • Griff nach dem Atom. Stuttgart 1970
  • Der Jahrtausendmensch. Bericht aus den Werkstätten der neuen Gesellschaft. München 1973 (Textauszug)
  • Plädoyer für eine humane Revolution. Ein Gespräch mit Adelbert Reif. Zürich 1975
  • Der Atomstaat. Vom Fortschritt in die Unmenschlichkeit. Kindler, München 1977, ISBN 3-463-00704-5
  • Die Großen – Leben und Leistung der sechshundert bedeutendsten Persönlichkeiten unserer Welt. Herausgegeben von Kurt Fassmann unter Mitwirkung von Max Bill, Hoimar von Ditfurth u. a. Kindler Verlag, Zürich 1977
  • mit Norbert R. Müllert: Zukunftswerkstätten. Mit Phantasie gegen Routine und Resignation. Goldmann, Hamburg 1981, ISBN 3-442-11357-1 (Textauszug)
  • Der Mensch. Gefährdung und Zukunft. München/Offenbach 1982
  • Menschenbeben. Der Aufstand gegen das Unerträgliche. München 1983
  • Und Wasser bricht den Stein. Streitbare Beiträge zu drängenden Fragen der Zeit. Freiburg 1986 (Taschenbuchausgabe München 1988), ISBN 3-423-10888-6
  • Sternenhimmel statt Giftwolke oder den Frieden erfinden. Zürich 1987, ISBN 3-85842-128-6
  • Projekt Ermutigung. Berlin 1988 (Textauszug)
  • Glaubhafte Ermutigung. Rede. Oldenburg 1988 (Digitalisat)
  • Deutschland von außen. Beobachtungen eines illegalen Zeitzeugen. München 1990, ISBN 3-453-03394-9
  • Zukunft zwischen Angst und Hoffnung. Ein Plädoyer für die politische Phantasie. München 1990
  • Trotzdem. Mein Leben für die Zukunft. Carl Hanser Verlag, München/Wien 1993
  • Das Sonnenbuch. Bericht vom Anfang einer neuen Zukunft. Hg. v. Walter Spielmann. Otto Müller Verlag, Salzburg 2013, ISBN 978-3-7013-1206-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118558846 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 SNAC
  6. Calder J. Obituary: Robert Jungk (en) // The Independent : газета. —L., 1994.
  7. Sherman J. D. (28.05.2014)։ «The Legacy of Robert Jungk - Tomorrow is Already Here: Is It Too Late?» (անգլերեն)։ CounterPunch 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]