Ռոբերտ Բելարմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Բելարմին
իտալ.՝ Roberto Bellarmino
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1542[1]
ԾննդավայրՄոնտեպուլչանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել էսեպտեմբերի 17, 1621(1621-09-17)[2][3][4][…] (78 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ԳերեզմանՍանտ Ինյացիո
Կրոնկաթոլիկ քրիստոնյա
ԿրթությունՊապական Գրիգորյան համալսարան, Պադովայի համալսարան և Լյովենի Հին համալսարան
ՄասնագիտությունԼատինական կաթոլիկ քահանա, գրող, գրադարանավար, համալսարանի դասախոս, աստվածաբան, բանասեր, Hebraist, կաթոլիկ եպիսկոպոս և քահանա
ԱշխատավայրՊապական Գրիգորյան համալսարան
Ծնողներհայր՝ Vincenzo Bellarmini?[5], մայր՝ Cinzia Cervini?[5]
Զբաղեցրած պաշտոններarchbishop of Capua?, կարդինալ, Կարդինալների քոլեջ կամերլենգո և Rector of the Pontifical Gregorian University?
 Roberto Bellarmino Վիքիպահեստում

Ռոբերտ Բելարմին (հոկտեմբերի 4, 1542[1], Մոնտեպուլչանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա - սեպտեմբերի 17, 1621(1621-09-17)[2][3][4][…], Հռոմ, Պապական մարզ), իտալացի ճիզվիտ, կաթոլիկ եկեղեցու կարդինալ։ 1930 թվականին կանոնականացվել է և 36 տարեկանում նրան տրվել է եկեղեցու ուսուցիչ կոչումը[6]։ Նա հակառեֆորմացիայի ամենաազդեցիկ դեմքերից էր։

Բելարմինը աստվածաբանության պրոֆեսոր էր, իսկ ավելի ուշ հռոմեական համալսարանում նշանակվեց ռեկտոր։ 1602 թվականին նշանակվել է Կապուայի եպիսկոպոսը։ Նա նաև հիշվում է Ջորդանո Բրունոյի, Գալիլեո Գալիլեյի, վանական Ֆուլգենզիո Մանֆրեդիի դատական գործերում իր մեծ դերի շնորհիվ[7][8][9]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելարմինը ծնվել է Մոնտեպուլչանոյում ազնվական, բայց միևնույն ժամանակ չքավոր ծնողների՝ Վինչենզո Բելարմինոյի և նրա կնոջ՝ Մարկելուս II պապի քրոջ՝ Չինզիա Չերվինիի ընտանիքում[10]։ Փոքր հասակից նա անգիր գիտեր Վերգիլիոսին և, ոգեշնչվելով նրանից, մի շարք բանաստեղծություններ է գրել իտալերենով ու լատիներենով։ Իր գովերգումներից մեկը, որն ընդգրկված է հռոմեական ծիսարանում, նվիրված է Մարիամ Մագդաղենացուն։

1560 թվականին նա, երեք տարի մնալով Հռոմում, դեռ նոր էր սկսում իր քայլերը «Հիսուսի միաբանություն» կազմակերպության անդամ դառնալու գործում։ Նա Պիեմոնտի Մոնդովի կոմունայում հաճախել է ճիզվիտական դպրոց, որտեղ ուսուցանել է հունարեն։ Մոնդովիում գտնվելու տարիներին նա գրավել է տեղական ճիզվիտական վանահայրի՝ Ֆրանչեսկո Ադորնոյի ուշադրությունը, և նա էլ տղային ուղարկել է Պադովա՝ ուսումը այնտեղի համալսարանում շարունակելու մտադրությամբ[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելարմինի՝ աստվածաբանության մասին կանոնավոր ուսումնասիրությունները, սկսեցին Պադովայում 1567–1568 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այնտեղ նրա դասախոսները Թոմիզմի համախոհներ էին։ 1569 թվականին նրան ուղարկում են Ֆլանդրիայում գտնվող Լյովենի համալսարան՝ ուսումը ավարտին հասցնելու նպատակով։ Նա առաջին ճիզվիտն էր, ում բախտ վիճակվեց դասավանդելու համալսարանում, որտեղ նրա դասավանդման թեման էր Թովմա Աքվինացու «Summa Theologica» աշխատությունը։ Նա Լյովենում մնաց յոթ տարի։ Առողջական վատ վիճակով նա 1576 թվականին մեկնել է Իտալիա ճանապարհորդության։ Այնտեղ էլ նա հաստատվեց՝ ընդունելով Գրիգոր XIII պապի՝ Հռոմեական համալսարոնում պոլիմիկական աստվածաբանություն դասավանդելու առաջարկը[10]։

Նոր պաշտոններ 1589 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1589 թվականը Բելարմինը եղել է աստվածաբանության պրոֆեսոր։ Այդ տարի Հենրի 3-րդ թագավորի սպանությունից հետո, Սիքստուս 5-րդ պապը Էնրիկո Քեյտանիին որպես Հռոմի պապի դեսպան ուղարկում է Փարիզ՝ բանակցելու Ֆրանսիայի կաթոլիկ միության հետ, իսկ Բելարմինը ուղեկցում էր վերջինիս որպես աստվածաբան[12][13]։ Նա քաղաքում էր, երբ Հենրի 4-րդը պաշարեց այն։

Հաջորդ պապը՝ Քլիմենտ 8–րդը, նրա մասին ասել է՝ Աստծո տունը չուներ նրան հավասարը կրթվելու առումով[10]։ 1592 թվականին Բելարմինը նշանակվեց Հռոմեական համալսարանի ռեկտոր, 1598 թվականին՝ եպիսկոպոսների ղեկավար, իսկ 1599 թվականին՝ կարդինալ։ Իր՝ կարդինալ նշանակվելուց անմիջապես հետո Քլեմենտ պապը նրան նշանակեց Կարդինալ–դատաքննիչ և նրան բախտ վիճակվեց դառնալու Ջորդանիո Բրունոյի դատի դատավորներից մեկը և նա կողմ էր այն որոշմանը, որ Ջորդանոյին դատապարտեն որպես հերետիկոս և այրեն խարույկի վրա[14]։

1590 թվականին Սիքստուս 5-րդ պապի մահից հետո կոմս Օլիվարեսը դիմել է Իսպանայի թագավոր Ֆիլիպ 3-րդին գրելով՝ Բելարմինը չէր անի դա հանուն պապի, քանի որ նրան միայն հետաքրքրում են եկեղեցու շահերը և նա շատ անտարբեր է իշխանների փաստարկների նկատմամբ։ 1602 թվականին Բելարմինը դարձել է Կապուայի արքեպիսկոպոսը։

Նա դեմ է արտահայտվել, որ մեկ թեմում մեկից ավելի եպիսկոպոս լինի, այն էլ եկվոր։ Եպիսկոպոսի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ նա գործի է դրել Թրենթյան խորհրդի կողմից բարեփոխման վերաբերյալ ստորագրած հրամանագրերը։ Նա որոշ քանակությամբ ձայներ է ստացել 1621 թվականին անցկացված կոնկլավի ժամանակ, որը ընտրել էր Լևոն 11-րդին, Պավել 5–րդին, իսկ 1621 թվականին ընտրվեց Գրիգոր 15-րդը, բայց նրա ճիզվիտ լինելու հանգամանքը վերջինիս դեմ էր դուրս եկել՝ կարդինալներից շատերի դատավճիռների ժամանակ[10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելարմինը մեկուսացել է սուրբ Անդրյուի անվան ճիզվիտական համալսարանում, որը գտնվում է Հռոմում։ Նա այնտեղ էլ վախճանվել է 1621 թվականի սեպտեմբերի 17–ին 78 տարեկան հասակում։

Երկերի հայերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկան Երևանցին Ֆրանսիայից Իտալիա տեղափոխվելու մտադրությամբ իտալական Լիվոռնոյում տպագրում է Ռոբերտոս Բելարմինոսի «Վարդապետութիւն քրիստոնէական» երկի հայերեն առաջին թարգմանությունը 1670 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 BeWeB
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. Jestice, Phyllis G. (2004). Holy People of the World: A Cross-cultural Encyclopedia (անգլերեն). ABC-CLIO. էջ 114. ISBN 978-1-57607-355-1.
  7. Gibbings, Richard (1852). Were "heretics" Ever Burned Alive at Rome?: A Report of the Proceedings in the Roman Inquisition Against Fulgentio Manfredi. Taken from the Original Manuscript Brought from Italy by a French Officer, and Edited, with a Parallel English Version and Illustrative Additions (անգլերեն). John Petheram. էջեր 44–45.
  8. Martinez, Alberto A. (2016 թ․ հոկտեմբերի 1). «Giordano Bruno and the heresy of many worlds». Annals of Science. 73 (4): 345–374. doi:10.1080/00033790.2016.1193627. ISSN 0003-3790. PMID 27607442.
  9. Perkins, William (1600). A Golden Chain or the description of Theology (PDF). University of Cambridge. էջ 155.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Կաղապար:Cite CE1913
  11. Rule, William Harris (1853). «A Jesuit cardinal: Robert Bellarmine». Celebrated Jesuits. Vol. 2. London: John Mason. էջ 20.
  12. Miranda, Salvador. «The Cardinals of the Holy Roman Church – Biographical Dictionary – Consistory of March 3, 1599». www2.fiu.edu. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  13. Miranda, Salvador. «The Cardinals of the Holy Roman Church – Biographical Dictionary – Consistory of December 18, 1585». www2.fiu.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  14. Blackwell (1991, pp. 47–48).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բելարմին» հոդվածին։