Jump to content

Ռաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաս
Ի ծնե անունանգլ.՝ Russell Vitale[1]
Նաև հայտնի է որպեսRuss
Ծնվել էսեպտեմբերի 26, 1992(1992-09-26)[2] (32 տարեկան)
Secaucus, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություներաժիշտ և ռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records
ԿրթությունRoswell High School?
 Russ (rapper) Վիքիպահեստում

Ռասել Ջեյմս Վայթլ (անգլ․՝ Russel James Vitale, սեպտեմբերի 26, 1992(1992-09-26)[2], Secaucus, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), առավել հայտնի որպես Ռաս, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգահան և երաժշտական պրոդյուսեր[3][4][5]։ Տարիներ շարունակ իր երաժշտությունն անվճար առցանց թողարկելուց հետո Վայթլը 2017 թվականի մայիսին Columbia Records-ում թողարկում է իր տասներկուերորդ ստուդիական ալբոմը՝ «There's Really a Wolf» անվամբ։ Թողարկումից մեկ տարի անց ալբոմն արժանացավ քննադատական և կոմերցիոն հաջողության՝ ստանալով պլատինե սերտիֆիկացում[6], այնուհետև, ստեղծելով փոքր հիթային սինգլներ «What they want», «Losin Control» և «Best on Earth»-ը (Bia-ի մասնակցությամբ)՝ համապատասխանաբար զբաղեցնելով ԱՄՆ Billboard Hot 100-ի 83-րդ, 63-րդ և 46-րդ հորիզոնականները[7]։ Նրա տասներեքերորդ և տասնչորսերորդ ալբոմները՝ Zoo (2018 թվական)[8], Shake the Snow Globe (2020 թվական), նույնչափ հաջողություն են գրանցել՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը ԱՄՆ Billboard 200-ում։ Սոլո կարիերայից զատ Ռասը Ատլանտայում գործող Diemon հիփ հոփ խմբի անդամ է[9][10][11]։

Ռասել Ջեյմս Վայթլը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ԱՄՆՆյու Ջերսի նահանգի Սեքաուքուս քաղաքում։ Ունի սիցիլիական ծագում[12][13]։ Վայթլը ծնվել է սիցիլիական ծագում ունեցող ամերիկյան ընտանիքում, իր երեք եղբայրների և քույրերի հետ միասին[14]։ Նախքան մշտական բնակություն հաստատելը Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, ընտանիքը, հոր կարիերայի պատճառով, մշտապես ստիպված է եղել տեղափոխվել մի տեղից մյուսը, այդպիսով՝ նրա մանկության տարիները անցել են Հյուսիսային Կարոլինայում և Կենտուկիում[15]։ Վայթլին կիթառ նվագել սովորեցրել է հայրը, իսկ տարիների ընթացքում նա սովորել է ևս մի քանի գործիքի տիրապետել[16]։ Ռեփ գրել սկսել է դեռ 7 տարեկանում, իսկ 14 տարեկանում իր ընկեր Բուգուսի հետ բիթեր է պատրաստել[17][18]։ Իր առաջին երգը ձայնագրել է 18 տարեկանում, շարունակել բիթեր պատրաստել և երգեր գրել Քոլմ Դիլանի KidSuper-ի նկուղում[19][20][21]։

Ռեփեր Բուգուսի՝ «El Jefe» երգի լայն տարածումից հետո, 2011 թվականին Ռասը իր ընկերոջ՝ Բուգուսի հետ միասին հայտնվեց MTV հեռուստաալիքի էկրաններին[17]։ Քեննեսոյի պետական համալսարանում կարճաժամկետ սովորելուց հետո Ռասը Բուգուսի և այլոց հետ հիմնեց սեփական լեյբլը՝ Diemon-ը[16]։ 2012 թվականին Jenesis Magazine ամսագրի հոդվածներից մեկում Ռասը ներկայացվել է՝ որպես Diemon-ի ներքին պրոդյուսեր[22]։

2011 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի օգոստոս ամիսը Ռասը անընդմեջ և բոլորովին անվճար թողարկել է 11 ալբոմ և 87 սինգլ[12]։ Չնայած դրան՝ չարժանանալով իր ակնկալած ուշադրությանը՝ նա երեք տարի շարունակ ամեն շաբաթ սկսեց երգեր թողարկել SoundCloud-ում[23]։ Այս երկու երգերը՝ «What They Want» և «Losin Control», զբաղեցրին ԱՄՆ Billboard Hot 100-ի համապատասխանաբար 83-րդ և 62-րդ հորիզոնականները[7] [24][25]։

Columbia Records-ի հետ համագործակցության պայմանագիր կնքելուց հետո Ռասը թողարկեց իր տասներկուերորդ ստուդիական ալբոմը՝ «There's Really a Wolf », 2017 թվականի մայիսի 5-ին այն հայտնվեց ԱՄՆ Billboard 200-ի 7-րդ հորիզոնականում և չորրորդ տեղում՝ ԱՄՆ-ի լավագույն R&B/Hip-Hop ալբոմների չարթերում[26][27][28]։ 2018 թվականի ապրիլի 18-ին ալբոմը պլատինե սերտիֆիկացում ստացավ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից[29]։ Նախքան ալբոմի թողարկումը Ռասը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարեց, որ 2017 թվականի մայիսի 16-ից օգոստոսի 5-ը գլխավորելու է իր The Wake Up Tour շրջագայությունը[30]։

Ռասի ելույթը 2017 թվականին

2018 թվականի սեպտեմբերի 7-ին թողարկեց իր տասներեքերորդ ստուդիական ալբոմը՝ Zoo-ն, որը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Billboard 200-ում[31]։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին Ռասսը հրատարակեց իր առաջին գիրքը՝ «Ամեն ինչ քո գլխում է» (անգլ․՝ "It's All in Your Head")[32]։ 2020 թվականի հունվարի 31-ին Russ My Way Inc.-ում և Columbia Records-ում նա թողարկեց իր տասնչորսերորդ ստուդիական ալբոմը՝ «Shake the Snow Globe»[33]։ ԱՄՆ Billboard 200-ում այն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[34]։

2020 թվականի հունիսի 30-ին Ռասը տեղեկացրեց իր և Columbia Records-ի միջև կնքած գործարքի ավարտի մասին՝ հայտարարելով, որ այժմ անկախ արտիստ է[35]։ 2020 թվականի նոյեմբերի 17-ին նա թողարկեց մինի ալբոմ՝ «Chomp» վերնագրով։ Այնտեղ ներառված են մի շարք կատարողներ Black Thought-ը, Busta Rhymes-ը, Benny the Butcher-ը, Ab-Soul-ը և այլք[36]։

2021 թվականի նոյեմբերի 18-ին Ռասը հայտարարեց նոր՝ «Chomp 2» մինի ալբոմի մասին՝ որպես անցյալ տարվա «Chomp»-ի շարունակություն։ Նախագիծը թողարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին Russ My Way Inc.-ի կողմից։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասին ոգեշնչել են G-Unit-ը, 50 Cent-ը և Eminem[20][37]։ Նախքան ռեփ ձայնագրությունները Ռասը վեց տարի շարունակ թողարկում էր բիթեր[38]։ Նա հայտնի է իր երգերի թողարկմամբ, միքսերով, մաստերինգով, երգեր գրելով, մշակելով և կատարմամբ[39]։ Իր երգերի մեծ մասը պարունակում է հիփ հոփ և R&B տարրեր՝ միաժամանակ համակցելով ռեփը և երգը։ Uproxx-ը նրա ոճը նկարագրել է որպես "raspy, hardbody rap flow, and lilting, almost drunken singing voice"[40]։

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 11-ին՝ շոուից հետո թվիթերյան իր էջում Ռասը հրապարակել է մի նկար, որտեղ իր վերնաշապիկին գրված է եղել․ «Որքան xans և lean պետք է օգտագործես, հասկանալու համար որ գրողի տարած անհաջողակ ես»[41]։ Թվիթը հակասություն առաջացրեց շատերի մոտ և արժանացավ բազմաթիվ երաժշտական արտիստների արձագանքին։ Ավելի ուշ ռեփեր Fredo Santana-ն արձագանքելով թվիթին գրել է․ «Քանի դեռ չեմ դադարել մտածել իմ մահացած ընտանիքի և այն տրավմայի մասին, որը ստացել եմ, այդժամ ես կդադարեմ գոյություն ունենալ»[41]։

Այդ դեպքից հետո «Fuck Russ»-ը դարձավ հաճախ գործածվող արտահայտություն և մեմ։ 2018 թվականի հունիսի 6-ին ռեփերներ Lil Pump-ը և J. Cole-ը հարցազրույցներից մեկում իրենց դիրքորոշումը հայտնեցին տվյալ դեպքի վերաբերյալ, այնուհետև՝ Lil Pumpy-ը թվիթերյան իր էջում գրեց․ «ME & J COLE COOL NOW SO NOW ITS FUCK RUSS»[42]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասն ունի աչքերի տարբեր գույն, տերմինը հայտնի է որպես հետերոքրոմիա, նրա ձախ աչքը մուգ շագանակագույն է, իսկ աջը՝ բաց շագանակագույն[20]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • There's Really a Wolf (2017 թվական)
  • Zoo (2018 թվական)
  • Shake the Snow Globe (2020 թվական)
  • Chomp 2 (2021 թվական)[43]
  • Chomp 2.5 (2023 թվական)
  • Santiago (2023 թվական)

Պարգևներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Պարգև Անվանակարգ Արդյունք
2017 Woodie Awards Woodie to Watch Առաջադրված

[44]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://massappeal.com/russ-diemon-interview/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «ACE Repertory». ascap.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Russ Doesn't Hesitate to 'Pull the Trigger' in New Video – XXL». XXL Mag. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Certified Fresh: Meet Russ, Your Next Favorite Rapper». hiphopwired.com. 2016 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  6. «American single certifications – Russ -There's Really a Wolf". Recording Industry Association of America». Recording Industry Association of America. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  7. 7,0 7,1 «Russ Chart History: Billboard Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  8. «Russ Chart History». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. «Meet Russ the Up and Coming Atlanta Artist». teambackpack.net. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  10. «Do It Everyday, Music or Nothing: ATL's Russ on His Self-Made Success – Mass Appeal». 2016 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «New Visuals For Russ's "Pull The Trigger"». Respect. 2016 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  12. 12,0 12,1 Abubaker, Mustafa (2016 թ․ հունիսի 20). «Do it everyday, music or nothing: ATL's Russ on his self-made success». Mass Appeal. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  13. «Try the TIDAL Web Player». listen.tidal.com.
  14. «Everything You Need To Know About Russ». HotNewHipHop. 2017 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  15. RUSS in-depth interview w/ Bootleg Kev, 2016 թ․ օգոստոսի 19, Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին
  16. 16,0 16,1 «Russ | Biography & History». AllMusic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  17. 17,0 17,1 «Russ Opens His Old Basement Studio & Explains Independent Success». genius.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  18. «Meet Russ: The Up-and-Coming Atlanta Artist». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  19. Trebay, Guy (2021 թ․ ապրիլի 28). «KidSuper Wants to Bring Back Warhol's Factory». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  20. 20,0 20,1 20,2 «The Break Presents: Russ – XXL». XXL Mag. 2016 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  21. Garl, Maurice (2016 թ․ ապրիլի 20). «Certified Fresh: Meet Russ, Your Next Favorite Rapper». Hip-Hop Wired. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  22. Agnew, Thomas (2012 թ․ մայիսի 8). «[Feature] Diemon: Diemon In The Rough». Jenesis Magazine. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  23. Corry, Kristin (2018 թ․ սեպտեմբերի 11). «So, Why Does Everyone Hate Russ?». Vice (magazine)|Vice. Vice. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  24. «Russ – "What They Want" & "Let Me In"». Hillydilly.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  25. «Rising Rapper Russ on His '10-Year, 11-Album, 87-Song Overnight Success'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  26. Mendizabal, Amaya (2017 թ․ մայիսի 18). «Russ' 'There's Really a Wolf' Debuts at No. 4 on Top R&B/Hip-Hop Albums Chart». Billboard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  27. «Listen to Russ' New Album 'There's Really a Wolf' – XXL». XXL Mag. 2017 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  28. «There's Really A Wolf». iTunes. 2017 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  29. «Gold & Platinum – RIAA». riaa.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  30. «The Wake Up Tour». Twitter.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  31. «Russ Chart History | Billboard». Billboard. 2019 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  32. Vitale, Russell (2019). It's All in Your Head: Get Out of Your Way. United States: HarperCollins Publishers. էջ 160. ISBN 978-0-06-296243-0.
  33. «Russ – 'Shake The Snow Globe' review». nme.com. 2020 թ․ փետրվարի 3.
  34. «Billboard 200 Top 20 | Official Charts Company». OfficialCharts.com. 2020 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին.
  35. Grant, Shawn (2020 թ․ հուլիսի 2). «Russ Announces He is Now An Independent Artist». The Source. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  36. Ivey, Justin (2020 թ․ նոյեմբերի 11). «Russ Recruits Black Thought, Benny The Butcher, Ab-Soul, Busta Rhymes & More For 'Chomp' EP». HipHopDX. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  37. «Russ Biography». billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  38. «RUSS in-depth interview w/ Bootleg Kev». YouTube. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  39. «Rising Rapper Russ on His '10-Year, 11-Album, 87-Song Overnight Success'». Billboard. 2016 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  40. «Russ' 'There's Really A Wolf' Was The Best Rap Release Of The Weekend». UPROXX. 2017 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  41. 41,0 41,1 Berry, Peter A. (2017 թ․ սեպտեմբերի 12). «Russ Causes Controversy With Anti-Drug Shirt». XXL. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  42. Ivey, Justin (2018 թ․ հունիսի 6). «J. Cole's New Homie Lil Pump Is Now Screaming "Fuck Russ"». HipHopDX. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  43. «Russ - Chomp 2». Apple Music. 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  44. «Winners & Nominees by Category – 2017 Woodies – MTV University». MTV. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաս» հոդվածին։