Ջորջ Բալանչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բալանչին
վրաց.՝ გიორგი მელიტონის ძე ბალანჩივაძე
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22, 1904(1904-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5]
Մահացել էապրիլի 30, 1983(1983-04-30)[6][7][1][…] (79 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Ազդվել էՄարիուս Պետիպա
Մասնագիտությունպարուսույց, պարող, բալետմայստեր, բալետի պարող, բեմանկարիչ և սցենարիստ
ԱշխատավայրBallets Russes?, School of American Ballet?, Մոնտե Կառլոյի Ռուսական Բալետը[8] և Նյու Յորք Սիթի բալետ[8]
ԱմուսինԹամարա Ժևերժևա, Վերա Զորինա, Մարիա Տոլչիֆ և Tanaquil Le Clercq?
Ծնողներհայր՝ Մելիտոն Բալանչիվաձե
Պարգևներ և
մրցանակներ
Կայքbalanchine.org
 George Balanchine Վիքիպահեստում

Ջորջ Բալանչին (ծնյալ Գեորգի Մելիտոնովիչ Բալանչիվաձե, ռուսերեն՝ Гео́ргий Мелито́нович Баланчива́дзе, վրացերեն՝ გიორგი მელიტონის ძე ბალანჩივაძე, հունվարի 22, 1904(1904-01-22)[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5] - ապրիլի 30, 1983(1983-04-30)[6][7][1][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ծնունդով ռուսաստանցի վրաց-ամերիկյան բալետային արտիստ և խորեոգրաֆ (պարուսույց), 20-րդ դարի ամենամեծ ազդեցություն գործած խորեոգրաֆներից մեկը[9]։ Համբավվել է որպես ամերիկյան բալետի հայր[10]՝ լինելով Նյու Յորք քաղաքի բալետի /New York City Ballet/ համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար ավելի քան 35 տարի[11]։ Նրան համարում են նաև ժամանակակից նեոկլասիկ (նոր դասական) բալետի սկզբնավորող[12]։

Բալանչինը վերցրել է Կայսերական բալետային դպրոցի չափորոշիչներն ու տեխնիկան և միահյուսել երաժշտական ու պարային արվեստներում ծնունդ առած նոր ուղղությունների, նոր դպրոցների՝ իր հավանած տարրերի հետ և Բրոդվեյի թատրոնում ու Հոլիվուդում պաշտոնավարելու տարիներին ստեղծել իր յուրահատուկ, ինքնատիպ նոր դասական ոճը[13]։

Նա մի խորեոգրաֆ էր, որ առանձնահատուկ ուշադրություն էր նվիրում պարի երաժշտականությանը և երաժշտությունն արտահայտում էր պարով՝ արդյունավետորեն ու մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելով այնպիսի հանրահայտ կոմպոզիտորի հետ, ինչպիսին Իգոր Ստրավինսկին է[14]։ Բալանչինը Ամերիկա է մեկնել երիտասարդ արվեստագետների հովանավոր Լինքոլն Կիրստայնի հրավերով և վերջինիս համագործակցությամբ հիմնադրել Ամերիկյան բալետի դպրոցը, ինչպես նաև Նյու Յորք սիթի բալետը /New York City Ballet/ (NYCB).[11]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգի Բալանչիվաձեն ծնվել է ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, վրացի օպերային երգիչ և կոմպոզիտոր Մելիտոն Բալանչիվաձեի ընտանիքում (վերջինս հետագայում դարձել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մշակույթի նախարար, Թիֆլիսի օպերային թատրանի հիմնադիրներից մեկը)[15]։

Բալանչինի հայրական կողմի հարազատների մեծ մասը արվեստի կամ զինվորական ծառայության հետ առնչություն ունեցող անձինք են։ Քիչ բան է հայտնի նրա մայրական կողմի մասին. Մարիա Նիկոլաևնա Վասիլևան ռուս էր, ամուսնուց տասնմեկ տարով երիտասարդ (ասում էին, որ եղել է նրա տնային ծառայողուհին), սիրում էր բալետը և այն համարում էր հասարակության մեջ աչքի ընկնելու, առաջ գնալու միջոց[16], կարողանում էր լավ նվագել դաշնամուր[16]։

Գիորգիի եղբայրը՝ Անդրեյը, գնացել է հոր ճանապարհով, դարձել կոմպոզիտոր, քույրը՝ Թամարան, որ հաճույքով էր հաճախում պարի արապմունքներին, զոհվել է երիտասարդ հասակում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից պաշարված Լենինգրադից գնացքով Վրաստան փախչելու փորձ կատարելիս[16]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Taper, Bernard (1996). George Balanchine: A Biography. University of California Press. ISBN 978-0-520-20639-7.
  • Schorer, Suki (1999). On Balanchine Technique. Knopf. ISBN 978-0-679-45060-3.
  • Joseph, Charles M. (2002). Stravinsky and Balanchine, A Journey of Invention. New Haven: Yale University Press. ISBN 978-0-300-08712-3.
  • Gottlieb, Robert (2004). George Balanchine: The Ballet Maker. Harper Collins. ISBN 978-0-06-075070-1.
  • Goldner, Nancy (2008). Balanchine Variations. Gainesville: University Press of Florida.
  • Goldner, Nancy (2011). More Balanchine Variations. Gainesville: University Press of Florida.
  • Суриц Е. Я. Баланчин, Джордж // Балет : энциклопедия / Гл. ред. Ю. Н. Григорович. — М.: Советская энциклопедия, 1981. — 623 с.
  • Колл. авт. Баланчин // Русский балет: Энциклопедия / Гл. ред. А. П. Горкин. — М.: Большая Российская энциклопедия; Согласие, 1997. — С. 34, 35. — 632 с. — 10 000 экз. — ISBN 5-85270-099-1
  • Goldner N. Balanchine Variations :

[անգլ.]. — University Press of Florida, 2008. — 160 p. — ISBN 978-0-8130-3226-9.

  • Goldner N. More Balanchine Variations :

[անգլ.]. — University Press of Florida, 2011. — 160 p. — ISBN 978-0-8130-3753-0.

  • Gottlieb R. George Balanchine: The Ballet Maker :

[անգլ.]. — Harper Collins, 2004. — 224 p. — ISBN 978-0-06-075070-1.

  • Kendall E. Balanchine and the Lost Muse: Revolution and the Making of a Choreographer :

[անգլ.]. — Oxford University Press, 2013. — 304 p. — ISBN 978-0-19-995934-1.

  • Schorer S. On Balanchine Technique :

[անգլ.]. — Knopf, 1999. — 448 p. — ISBN 978-0-679-45060-3.

  • Taper B. George Balanchine: A Biography :

[անգլ.]. — University of California Press, 1996. — 458 p. — ISBN 978-0-520-20639-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Баланчин Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Walker K. S. Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 https://www.nycballet.com/discover/our-history/george-balanchine/
  9. "George Balanchine". Encyclopædia Britannica, 9 December 2018
  10. Life Magazine. Volume 7. New York, NY: Time, Incorporated, 1984, p 139.
  11. 11,0 11,1 Joseph Horowitz (2008). Artists in Exile: How Refugees from 20th-century War and Revolution Transformed the American Performing Arts. Արխիվացված 2015-05-05 Wayback Machine HarperCollins. 0-06-074846-X
  12. Джордж Баланчин — История и развитие балета Արխիվացված 2013-12-03 Wayback Machine — 5 апреля 2009
  13. «Unexpected Error». ent.sharelibraries.info.
  14. "Balanchine", American Masters, PBS, available on DVD.
  15. New York Times article by Anna Kisselgoff, June 29, 2004
  16. 16,0 16,1 16,2 Elizabeth Kendall (2013 թ․ օգոստոսի 29). Balanchine and the Lost Muse: Revolution and the Making of a Choreographer. OUP USA. էջեր 37–40. ISBN 978-0-19-995934-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բալանչին» հոդվածին։