Վերա Զորինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Զորինա
անգլ.՝ Vera Zorina
գերմ.՝ Eva Brigitta Hartwig
Ծնվել էհունվարի 2, 1917(1917-01-02)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էապրիլի 9, 2003(2003-04-09)[2][3][4][…] (86 տարեկան)
Մահվան վայրՍանտա Ֆե, ԱՄՆ
ԳերեզմանԲեռլին
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի, պարուսույց, բալետի պարող, կինոդերասանուհի և օրագրի հեղինակ
Ամուսին(ներ)Ջորջ Բալանչին և Goddard Lieberson?
Երեխա(ներ)Peter Lieberson?

Վերա Զորինա (անգլ.՝ Vera Zorina, ի ծնե Էվա Բրիգիտա Հարտվիգ (գերմ.՝ Eva Brigitta Hartwig), հունվարի 2, 1917(1917-01-02)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն - ապրիլի 9, 2003(2003-04-09)[2][3][4][…], Սանտա Ֆե, ԱՄՆ), գերմանացի և ամերիկացի պարուհի, պարուսույց և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բեռլինում, գերմանացի Ֆրիտցա Հարթվիգի և նորվեգուհի Էբիգեյլ Ջոան Վիմպելմանի ընտանիքում, ովքեր եղել են պրոֆեսիոնալ երգիչներ։ Իր մանկությունը անց է կացրել Նորվեգիայի Տրոնհեյմ և Բերգեն քաղաքներում, իսկ կրթություն ստացել է Բեռլինի աղջիկների համար նախատեսված դպրոցում։ Վաղ շրջանից նա տարվեր է պարով, ստանալով համապատասխան դասընթացներ Օլգա Պրեոբրաժենկիայի և Նիկոլայ Լեգատայի մոտ[5]։ Տասներկու տարեկան հասակում նա մարմնավորել է Մաքս Ռեյնհարդտայի «ամառային գիշերվա քունը» թատերային տեսարանը, իսկ հետո հայտնվել է նույն հեղինակի «Գոֆմանի հեքիաթներ»-ում։ 1933 թվականին հասնելով անմիջական հաջողության նա հաճախեց ռուս Մոնտե-Կառլո բալետի խումբը, ստանալով բեմական Վեռա Զորինա։

1937 թվականի լոնդոնյան ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատում է ամերիկացի պրոդյուսեր Սեմուել Գոլդվինը, որն էլ նրա հետ կնքում է յոթ տարվա պայմանագիր՝ նկարահանումներ Հոլիվուդում[6]։ Այս տարիների ընթացքում Զորինան հայտնվել է յոթ երաժշտական ժապավեններում, որոնցից են «Հոլիվուդի անխելքությունը» (1938 թ.), «Լուիզիական գնումներ» (1941 թ.), «Աստղագծային ռիթմ» (1942 թ.) և «Հետևելով տղաներին» (1944 թ.): 1938 թվականին նա խաղացել է Բրոդվեում, որտեղ շարունակել է հաջող ելույթները մինչև 1954 թվականը։ 1970-ական թվականներին Զորինան տնօրինել է Նորվեգիայի պետական օպերայի և բալետի թատրոնը, իսկ հետագայում հանդես է եկել որպես խորհրդատու Լինքոլն կենտրոնում և ռեժիսոր՝ Սանտա Ֆեի օպերային թատրոնում։ 1986 թվականին լույս է տեսնում նրա ինքնակենսագրականը՝ «Zorina» անվանմամբ[7]։

1938 թվականից 1946 թվականներին Զորինայի ամուսինն է եղել փառավոր ամերիկացի, պարուսույց Ջորջ Բալանչինը։ Ամուսնալուծությունից հետո նա իր կյանքը կապել է «Columbia Records»-ի տնօրեն Գոդարդ Լիբերսոնի հետ, ունենալով երկու տղա՝ Ջոնաթանին և Փիթերին։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև ամուսնու մահը՝ 1977 թվականը։ 1991 թվականին պսակադրվել է վերջին՝ երրորդ անգամ կլավեսինիստ Փոլ Վուլֆոմի հետ։ Վեռա Զորինան մահացել է ինսուլտից՝ 2003 թվականի ապրիլին, 86 տարեկան հասակում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Merkedager: fødselsdager, stiftelsesdatoer, begivenheterOslo: Biblioteksentralen, 1989. — ISBN 82-7022-061-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. «Vera Zorina biodata at beinecke.library.yale». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. «Vera Zorina obituary in The Independent». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  7. Stage Name: Vera Zorina at streetswing.com
  8. Vera Zorina profile in the Norwegian American Hall of Fame

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Զորինա» հոդվածին։