Մարիա Տոլչիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Տոլչիֆ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 24, 1925(1925-01-24)[1][2][3][…]
ԾննդավայրFairfax, Օսեյջ, Օկլահոմա, ԱՄՆ[4]
Մահացել էապրիլի 11, 2013(2013-04-11)[1][2][5][…] (88 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունOsage Nation?
ԿրթությունSchool of American Ballet? և Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց
Մասնագիտությունբալետի պարող
ԱմուսինՋորջ Բալանչին, Elmourza Natirboff?[7] և Henry Paschen Jr.?[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներElise Paschen?
 Maria Tallchief Վիքիպահեստում
Է․ Բրուն և Մ․ Տոլչիֆ, 1961 թվական

Էլիզաբեթ Մարիա Տոլչիֆ (անգլ.՝ Elizabeth Marie Tallchief, հունվարի 24, 1925(1925-01-24)[1][2][3][…], Fairfax, Օսեյջ, Օկլահոմա, ԱՄՆ[4] - ապրիլի 11, 2013(2013-04-11)[1][2][5][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[6]), այսպես կոչված «հինգ լուսիններից» մեկը, ամերիկացի առաջին պրիմա-բալետի պարուհին[9], հնդկացիների ներկայացուցիչ առաջին բալետի պարուհին[10]։ Համարվում է, որ նա հեղափոխություն է կատարել բալետում[11][12][13][14]։

Բալետի պարուհու ավագ քույրը՝ Մարջորի Տոլչիֆը, Ջորջ Բալանչինի երրորդ կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը (Ալեքսանդր Ջոզեֆ Տոլչիֆ) եղել է օսեյջիների առաջնորդը, իսկ մոր (Ռութ Պորտեր) նախնիները եղել են շոտլանդացիներ և իռլանդացիներ[15][16]. Ազգանունը թարգմանաբար նշանակում է «բարձրաստիճան առաջնորդ»[17]։ Հարազատներն ու ընկերները նրան անվանել են «Բեթթի Մերի» (Betty Marie)։ Ծնողները ծանոթացել են, երբ Մարիայի մայրն այցելել է իր քրոջը, որն աշխատում էր որպես տնտեսուհի Ալեքսանդր Ջոզեֆի մոր մոտ[15]։

Տոլչիֆը պարել է փոքրուց. արդեն երեք տարեկանում նա պարի պարապմունքների է գնացել։ Երբ դարձել է ութ տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Կալիֆորնիա՝ Լոս Անջելես, որտեղ քույրերն ավելի մեծ հնարավորություններ են ունեցել պարով զբաղվելու համար։ 17 տարեկանում նա վարձահրավերի փնտրտուքով տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ գործատուների պնդմամբ վերցրել է «Մարիա Տոլչիֆ» (Maria Tallchief) կեղծանունը։ Հինգ տարվա ընթացքում պարել է «Մոնտե Կառլոյի Ռուսական բալետ» ընկերությունում (1942-1947)[18], որտեղ ծանոթացել և ամուսնացել է Ջորջ Բալանչինի հետ։ Երբ Բալանչինը դարձել է սեփական թատերախմբի բալետմայստերը, Տոլչիֆը դարձել է հիմնական մենակատարներից մեկը[19]։ 1956 թվականին՝ Բալանչինի հետ ամուսնալուծությունից անմիջապես հետո, Տոլչիֆը լքել է թատերախումբը։

Տոլչիֆի կրքոտ պարելաոճը հաջողությամբ զուգակցվել է Բալանչինի վիրտուոզ խորեոգրաֆիայի հետ՝ լի տեխնիկական բարդություններով։ Բալետի պարուհուն ճանաչում է բերել «L'Oiseau de feu» բալետի գլխավոր պարտիան (1949 թվական)։ Հաջող է եղել նաև Դրաժե փերու պարտիան «Մարդուկ-Ջարդուկը» բալետում։ Նա շրջագայել է ամբողջ աշխարհով՝ դառնալով առաջին ԱՄՆ քաղաքացին, որը ելույթ է ունեցել Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Պարբերաբար ելույթ է ունեցել ամերիկյան հեռուստատեսությամբ։ Կատարողական կարիերան ավարտելուց հետո 1966 թվականին Մարիա Տոլչիֆն ակտիվ մասնակցություն է ունեցել Չիկագոյի բալետի զարգացման գործում։ 1974 թվականին նա հիմնել է Չիկագոյի քաղաքային բալետի թատերախումբը, որը ի սկզբանե գործել է Լիրիկական օպերայի կազմում, իսկ ավելի ուշ՝ 1981 թվականին, դարձել ինքնուրույն խումբ։

Օկլահոմայում տեղադրված են բալետի պարուհու մի քանի արձաններ։ Նա դարձել է Կանանց փառքի ամերիկյան ազգային սրահի անդամ և արժանացել Ազգային մեդալի՝ արվեստում ունեցած ներդրման համար։ 1996 թվականին Տոլչիֆն արժանացել է Քենեդի կենտրոնի մրցանակին։ Նրա կյանքը դարձել է մի քանի վավերագրական ֆիլմերի և կենսագրությունների առարկա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին ավարտել է Բևեռլի Հիլզի միջնակարգ դպրոցը։ 17 տարեկանում գնացել է Նյու Յորք և սկսել է ելույթ ունենալ Սերժա Ջենհեմայի թատերախմբում[20][21]։ Առաջին անգամ հանդես է եկել «Փարիզյան ուրախություն» բալետում[22]։

Մոնտե Կառլոյի ռուսական բալետում աշխատելու առաջին երկու ամսվա ընթացքում հանդես է եկել յոթ տարբեր բալետներում։

Բալանչինի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի գարնանը Մոնտե Կառլոյի ռուսական բալետը վարձել է հայտնի բալետմեյստեր Ջորջ Բալանչինին նոր ներկայացման՝ «Նորվեգիայի երգը» աշխատանքի համար։ Այդ քայլը դարձել է շրջադարձային Տոլչիֆի և Բալինչինայի կարիերաներում[22]։

Բալինչինը վերջինիս ներգրավվել է կարևոր դերերում։ «Danses Concertantes»-ում նա եղել է ջազային պա-դե-տրուայի մի մասը, «Bourgeois Gentilhomme»-ում ունեցել է պա-դե-դե Յուրեք Լազովսկիի հետ[22]։ 1946 թվականի օգոստոսի 16-ին Բալանչինը և Մարիան ամուսնացել են[21]։ Երբ Տոլչիֆի պայմանագրի ժամկետը լրացել է, նա միացել է Բալչինին, որն այդ ժամանակ Ֆրանսիայում էր որպես Փարիզյան օպերայի բալետի թատերախումբ հրավիրված խորեոգրաֆ։

Նյու Յորք Սիթի բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Բալանչինը բարերար Լինքոլն Կիրշտայնի հետ համատեղ հիմնել է բալետային միություն, որը եղել է ուղղակիորեն Նյու Յորք Սիթի բալետի նախատիպը։ Քանի որ Մոնտե Կառլոյի ռուսական բալետի հետ պայմանագրի ժամկետը լրանալուն մնացել էր վեց ամիս, նա խմբում մնացել է մինչև 1947 թվականը[22][23]։

Երբ ամուսինները վերադարձել են Միացյալ Նահանգներ, Մարիա Տոլֆիչը կարճ ժամանակում դարձել է 1948 թվականի հոկտեմբերին բացված Նյու Յորքի Սիթի բալետի առաջին աստղերից մեկը և առաջին պրիմա-բալետի պարուհին[24]։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոյեմբերի 27, 1949 — Հրեղեն թռչուն*, «Հրեղեն թռչուն», Ջորջ Բալանչին (Իվան ցարևիչ՝ Ֆրանսիսկո Մոնսիոն)

(*) — դերի առաջին կատարող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
  5. 5,0 5,1 5,2 Aloff M. Tallchief, Maria (24 January 1925–11 April 2013) // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1803916
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119550636 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 FamilySearch Family Tree — 2009.
  8. https://www.womenofthehall.org/inductee/maria-tallchief/
  9. Hedy Weiss (April 12, 2013). «American prima ballerina Maria Tallchief dies at 88». Chicago Sun Times. Retrieved April 15, 2013.
  10. Howard Chua-Eoan (April 12, 2013). «The Silent Song of Maria Tallchief: America’s Prima Ballerina (1925—2013)». Time. Retrieved April 16, 2013.
  11. Hedy Weiss (2013 թ․ ապրիլի 12). «American prima ballerina Maria Tallchief dies at 88». Chicago Sun Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  12. Dance Magazine 1960 Award Winners: Maria Tallchief(անգլ.) // Dance Magazine[en] : magazine. — № April 1961.
  13. Halzack, Sarah (2013 թ․ ապրիլի 12). «Maria Tallchief, ballet star who was inspiration for Balanchine, dies at 88». The Washington Post. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  14. Howard Chua-Eoan (2013 թ․ ապրիլի 12). «The Silent Song of Maria Tallchief: America's Prima Ballerina (1925-2013)». Time.
  15. 15,0 15,1 Anderson, Jack (2013 թ․ ապրիլի 12). «Maria Tallchief, a Dazzling Ballerina and Muse for Balanchine, Dies at 88». The New York Times. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  16. Maria Tallchief; Larry Kaplan 1 // Maria Tallchief: America's Prima Ballerina. — Holt, 1998. — ISBN 0-8050-3302-5
  17. В. Е. Багно. На рубеже двух столетий: сборник в честь 60-летия Александра Васильевича Лаврова. — Новое литературное обозрение, 2009. — С. 417. — 848 с.
  18. Суриц Е. Я. Толчиф, Мария // Балет : энциклопедия / Гл. ред. Ю. Н. Григорович. — М.: Советская энциклопедия, 1981. — 623 с.
  19. Anderson, Jon; Smith, Sid (2015 թ․ ապրիլի 12). «Maria Tallchief dead at 88:Chicago dance legend, Balanchine muse». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  20. «TALLCHIEF, ELIZABETH MARIA (1925- )». web.archive.org. 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  21. 21,0 21,1 Anderson, Jack (2013 թ․ ապրիլի 12). «Maria Tallchief, a Dazzling Ballerina and Muse for Balanchine, Dies at 88». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 «Maria Tallchief : America's prima ballerina : Tallchief, Maria : Free Download, Borrow, and Streaming». Internet Archive (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  23. "Dance Magazine 1960 Award Winners: Maria Tallchief" // Dance Magazine.
  24. Howard Chua-Eoan The Silent Song of Maria Tallchief: America’s Prima Ballerina (1925-2013)(անգլ.) // Time : magazine. — 2013-04-12. — ISSN 0040-781X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Տոլչիֆ» հոդվածին։