Ջոան Դիդիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոան Դիդիոն
անգլ.՝ Joan Didion
Ծնվել էդեկտեմբերի 5, 1934(1934-12-05)[1][2][3][…]
ԾննդավայրՍակրամենտո, ԱՄՆ[4]
Վախճանվել էդեկտեմբերի 23, 2021(2021-12-23)[5][6] (87 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, լրագրող, գրող և ակնարկագիր
Քաղաքացիություն ԱՄՆ[8][9][10]
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1956)[11] և C. K. McClatchy High School?
Ժանրերվեպ
Գրական ուղղություններՆոր լրագրություն
Ուշագրավ աշխատանքներSlouching Towards Bethlehem?, Play It as It Lays? և The Year of Magical Thinking?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինՋոն Գրեգորի Դան[18]
ԱզգականներQuintana Roo Dunne?
Կայքjoandidion.org
 Joan Didion Վիքիպահեստում

Ջոան Դիդիոն (անգլ.՝ Joan Didion, դեկտեմբերի 5, 1934(1934-12-05)[1][2][3][…], Սակրամենտո, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 23, 2021(2021-12-23)[5][6], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի գրող, որը ձեռք է բերել ճանաչում ի շնորհիվ իր վեպերի և գրական լրագրողության։ Նրա վեպերն ու ակնարկները հետազոտում են ամերիկյան բարոյականության անկումն ու մշակութային քաոսը, իսկ որպես հիմնական հեղինակային թեմա հանդես է գալիս անհատական և սոցիալական մեկուսացվածությունը։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը հագեցած է անհանգստությամբ և վախով[19]։

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոան Դիդիոնը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում[20] Ֆրենկ Ռիզի և Էդուեն Դիդիոնի (ծնված՝ Ջերեթ) ընտանիքում։ Կարդալ սովորելուց հետ նա ընթերցել է տանը եղած բոլոր գրքերը, իսկ երիտասարդ տարիքում մորից թույլտվություն է ստացել գրադարանից վերցնել մեծահասակների համար նախատեսված գրքեր՝ հատկապես կենսագրություններ։ Նա բնութագրել է իրեն որպես «ամաչկոտ գրքային երեխա»[20]։

Մանուկ հասակում Դիդիոնը հաճախել է մանկապարտեզ։ Ընտանիքն անընդհատ փոխել է բնակության վայրը, քանի որ աղջկա հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ավիացիայում։ Ջոանը պարբերաբար չի հաճախել դպրոց։ 1944 թվականի սկզբին ընտանիքը կրկին բնակություն է հաստատել Սակրամենտոյում, իսկ հայրն առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ արված պաշտպանական պատվերների կարգավորման համար գնացել է Դետրոյտ։ Դիդիոնն իր հուշերում գրել է «Որտեղի՞ց եմ ես»[20] (2003), այն մասին, որ մանկական անհանգստություններն են շարժում նրան և ստիպում իրեն մշտապես լքված զգալ։

Չափահաս կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիդիոնը երկու տարի աշխատել Է Վոգում համար որպես գովազդատու և խմբագիր։ Նրա առաջին «Փախիր, գետ» վեպը, լույս է տեսել 1963 թվականին։ Նա Կալիֆորնիա է վերադարձել իր երկրորդ ամուսնու՝ գրող Ջոն Գրեգորի Դանի հետ, և 1968 թվականին հրատարակել է իր առաջին փաստագրական գիրքը և Բեթղեհեմում՝ (Կալիֆորնիա) կյանքի մասին նշումների ժողովածուն[19]։

Նրա 1983 թվականի էսսեն՝ Սալվադոր, գրվել է ամուսնու հետ Սալվադոր երկշաբաթյա ուղևորությունից հետո։ 1984 թվականին նա նաև հրատարակել է ժողովրդավարություն վեպը, որում պատմում է հարուստ ժառանգուհու և ԿՀՎ տարեց աշխատակցի միջև երկար, բայց անբաժան սիրո մասին, որը ծավալվում է սառը պատերազմի և վիետնամական հակամարտության ֆոնին։ 1992 թվականին նա հրատարակել է «Հենրիից հետո» գիրքը, որը բաղկացած է տասներկու աշխարհագրական ակնարկներից։ 1996 թվականին գրել է «Վերջինը, ինչ նա ուզում էր» ռոմանտիկ թրիլլերը։

Դիդիոնը և Դանը սերտորեն համագործակցել են իրենց կարիերայի մեծ մասի ընթացքում. նրանց շատ գործեր նման են միմյանց։ Գրողները 8 տարի աշխատել են նաև ֆիլմի սցենարի վրա՝ լրագրողուհի Ջեսիկա Սավիթչի կենսագրության մոտիվներով։

2004 թվականի հոկտեմբերի 4-ին Դիդիոնը սկսել է աշխատել Մոգական մտածողության տարի գրքի վրա, որը պատմում է իր ամուսնու մահվան և դստեր ծանր հիվանդության մասին, և ավարտել է 88 օր անց՝ նոր տարվա նախօրեին[21]։ Այդ հուշերի թողարկումից հետո նա ուղևորվել է շրջագայության։ Այդ ճանապարհորդությունը, որը կատարվել է սգի ժամանակ, նրա համար թերապևտիկ պրոցես է դարձել[22]։

2007 թվականին նա մի դերասանուհու համար պիես է գրել՝ «Կախարդական մտածողության տարի» գրքի հիման վրա։ Աշխատանքի արդյունքը Բրոդվեյի ներկայացումն է, որի պրոդյուսերը Սքոթ Ռուդինն է, իսկ գլխավոր դերը խաղացել է Վանեսա Ռեդգրեյվը։ Թեև սկզբում Դիդիոնը կասկածել է, թե արժե արդյոք աշխատել պիեսի վրա, շուտով նա իր համար հայտնագործել է նոր և բավական հետաքրքիր ժանր[22]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելով Նյու Յորքի Vogue ամսագրում՝ Դիդիոնը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Ջոն Գրեգորի Դանին, ով այդ ժամանակ համագործակցել է Time-ի հետ։ Նրանք ամուսնացել են 1964 թվականին և շուտով տեղափոխվել Լոս Անջելես, որտեղ չեն պատրաստվել երկար բնակվել։ Կալիֆորնիան, ի վերջո, դարձել է իրենց տունն առաջիկա քսան տարիների ընթացքում։

1966 թվականին նրանք որդեգրել են մի աղջկա, որին անվանել են Կինտանա Ռու Դան[23]։ Նրա մանկությունն ու հետագա հիվանդությունը Դիդիոնը նկարագրել է 2005 թվականին հուշագրություններում (Մոգական մտածողության տարի, 2005)։

1979 թվականին Դիդիոնն ապրել է Բրենթվուդ այգում՝ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա) խաղաղ արվարձանում։ Մինչ Բրենթվուդ տեղափոխվելը նա ապրել է Հոլիվուդում, Լոս Ֆելիսում՝ Հոլիվուդյան ծառուղու հյուսիսում գտնվող Ֆրանկլին Ավենյուի մոտ[24]։ Երկու տարվա ընթացքում Դիդիոնը երկու ողբերգություն է ապրել։ 2003 թվականի դեկտեմբերի 30-ին, երբ նրա դուստրը՝ Քինթանա Ռու Դանը, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվել է կոմայի մեջ՝ թոքաբորբի արդյունքում առաջացած սեպտիկ շոկի պատճառով, և երբ նրա ամուսինը սրտի կաթված է ստացել։ Քինթանան մահացել է 2005 թվականի օգոստոսի 26-ին սուր պանկրեատիտից[25]։ Նա երեսունինը տարեկան էր։ Ավելի ուշ, «Կապույտ գիշերներ» գրքում, Դիդիոնը խոսել է Քինտանայի մահվան մասին։

2005 թվականից Դիդիոնն ապրում է Նյու Յորքում, East 71-րդ փողոցում[21]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Դիդիոնը ստացել է գործընկերների գրադարանի գրական մրցանակը, որը շնորհվում է Սենթ Լուիսի համալսարանի կողմից[26][27]։

Դիդիոնը մեծ ճանաչում է ստացել Մոգական մտածողության տարին գրքի թողարկումից հետո, որին 2005 թվականին շնորհել են Գրքի զգային մրցանակը[28]։

2007 թվականին Դիդիոնն ամենամյա մեդալների Ազգային գրքի հիմնադրամից մեդալ է ստացել՝ ամերիկյան գրականության մեջ ունեցած ակնառու ավանդի համար։ Նույն թվականին Դիդիոնին շնորհվել է ԱՄՆ սցենարիստների Գիլդիայի մրցանակը[29]։

2009 թվականին Դիդիոնը Հարվարդի համալսարանում արժանացել է բանասիրության պատվավոր դոկտորի կոչման[30]։ Յեյլի համալսարանը 2011 թվականին գրողին շնորհել են ևս մեկ կոչում՝ բառագիտության պատվավոր դոկտոր[31]։ 2013 թվականի հուլիսի 3-ին Սպիտակ տունը ներառել է Դիդիոնին արվեստի բնագավառում ԱՄՆ-ի ազգային մեդալի դափնեկիրների թվում, որոնք պիտի ներկայացվեին նախագահ Բարաք Օբամային[32]։ 2010 թվականին Դիդիոնը հայտնել է, որ Օբամայի օրոք ԱՄՆ-ն դարձել է «հեգնանքից զերծ գոտի»[33]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վազիր, գետ (1963)
  • Խաղալ այնպես, ինչպես գրված է (1970)
  • Ընդհանուր աղոթքի գիրք (1977)
  • Ժողովրդավարություն (1984)
  • Վերջին բանը, որ նա ուզում էր (1996)

Ոչ գեղարվեստական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվ նրանք գնացին Բեթղեհեմ (1968)
  • Սպիտակ ալբոմ (1979)
  • Սալվադոր (1983)
  • Մայամի (1987)
  • Հենրիից Հետո (1992)
  • Քաղաքական ֆիկցիա (2001)
  • Որտեղ եմ ես (2003)
  • Հաստատուն գաղափարներ. Ամերիկան 9.11-ից (2003, Ֆրենկ Ռիչի նախաբանը)
  • Դիդիոն, ժամանակին ապացուցված (2004, ընտրյալ)
  • Կախարդական մտածողության տարի (2005)
  • Պատմում ենք պատմություններ, որպեսզի ապրենք (2006, յոթ հատորով ժողովածու)
  • Կապույտ գիշերներ (2011) ISBN в 978-0-307-26767-2

Պիեսներ, ներկայացումներ, էսսեներ, սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կախարդական մտածողության տարի (2006)

Կինոսցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խուճապ Նիդլ պարկում (1971)
  • Խաղալ այնպես, ինչպես գրված է (1972, վեպի հիման վրա)
  • Աստղը ծնվել է (1976)
  • Խոստովանության գաղտնիքները (1981)
  • Սրտին մոտ (1996)
  • Ինչպես է դա տեղի ունենում (2012, համահեղինակ Թոդ Ֆիլդի հետ)[34]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Joan Didion: 'I have trouble thinking of a time when America harboured this kind of belligerent aggression'TheGuardian.com, 2003.
  5. 5,0 5,1 5,2 Grimes W. Joan Didion, ‘New Journalist’ Who Explored Culture and Chaos, Dies at 87 / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. 6,0 6,1 6,2 The Guardian.com, The Guardian — 2021. — ISSN 1756-3224; 1354-4322
  7. 7,0 7,1 7,2 Grimes W. Joan Didion, ‘New Journalist’ Who Explored Culture and Chaos, Dies at 87 / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  8. A Story of Survival of the FittestThe New York Times, 2007.
  9. Start-Up to Offer Didion E-BooksThe New York Times, 2013.
  10. Notable Names Database — 2002.
  11. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 292.
  12. National Humanities Medal: Joan DidionNEH.
  13. Prix Medicis
  14. Joan Didion to be inducted into the California Hall of FameBookforum, 2014.
  15. George Lucas, Joan Didion to Receive White House HonorsThe Hollywood Reporter, 2013.
  16. Arts, BrieflyThe New York Times, 2005.
  17. The Year of Magical Thinking. Winner, National Book Awards 2005 for NonfictionNational Book Foundation.
  18. John Gregory Dunne Marries Joan Didion / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1964. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  19. 19,0 19,1 «Joan Didion (1934-)» in Jean C. Stine and Daniel G. Marowski (eds.
  20. 20,0 20,1 20,2 «Joan Didion Biography - Academy of Achievement». American Academy of Achievement. 2011 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին. «Joan Didion was born in Sacramento, California. Didion spent most of her childhood in Sacramento, except for several years during World War II, when she traveled across the county with her mother and brother to be near her father, who served in a succession of posts as an officer in the Army Air Corps.»
  21. 21,0 21,1 «When Everything Changes». NYMag.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  22. 22,0 22,1 «Seeing Things Straight: Gibson Fay-Leblanc interviews Joan Didion Արխիվացված 2006-06-01 Wayback Machine».
  23. «The Radicalization of Joan Didion». The New Yorker. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  24. «Joan Didion: Staking Out California».
  25. «Seeing Things Straight: Gibson Fay-Leblanc interviews Joan Didion Արխիվացված 2006-06-01 Wayback Machine».
  26. «Website of St. Louis Literary Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  27. Saint Louis University Library Associates. «Saint Louis University Library Associates Announce Winner of 2002 Literary Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  28. «National Book Awards — 2005».
  29. New York Times: "A Medal for Joan Didion, " Sept. 11, 2007
  30. «Ten honorary degrees awarded at Commencement». Harvard Gazette.
  31. «Joan-Didion.info «Didion Receives Honorary Degree from Yale»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  32. Daunt, Tina. «George Lucas, Joan Didion to Receive White House Honors».
  33. Amber Day, Satire and Dissent: Interventions in Contemporary Political Debate (2011), p. 4
  34. Sarah Bennett (2012 թ․ օգոստոսի 11). «Joan Didion and Todd Field Are Co-writing a Screenplay». New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջոան Դիդիոն հոդվածին
Արտաքին ձայնաֆայլեր
Ձայնաֆայլեր
2005 audio interview of Joan Didion by Susan Stamberg of National Public Radio - RealAudio
Didion and Vanessa Redgrave on NPR's Morning Edition
Didion on NPR's Fresh Air discusses The Year of Magical Thinking
Podcast #46: Joan Didion on Writing and Revising, NYPL, Tracy O'Neill, January 29, 2015
Տեսաֆայլեր
In Depth interview with Didion, May 7, 2000
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Դիդիոն» հոդվածին։