Պերպինյան (ֆր.՝ Perpignan[pɛʁpi'ɲɑ̃], կատ.՝ Perpinyà), քաղաք Ֆրանսիայում` Թետ գետի ափին, Արևելյան Պիրենեյների գավառի վարչական կենտրոնը։ Պատմականորեն հանդիսանում է Ռոսելյո նահանգի գլխավոր քաղաքը։ Միջերկրական ծովից 13 կմ և ֆրանսա-իսպանական հյուսիսային սահմանից 31 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը` 120 489 բնակիչ (2012)։
Բերքառատ հարթավայրում տեղակայված քաղաքը հին ժամանակներից ի վեր համարվել է տեղական գինեգործության կենտրոնը։ Առաջին անգամ հիշատակվել է 927 թվականին։ Ռուիլոնական կոմսերն այն ընտրեցին որպես իրենց նստավայր և ղեկավարեցին Պերպինյանը մինչև 1172 թվականը, որից հետո այն ժառանգեցին Բարսելոնյան կոմսերը։ Հայմե I կողմից իրականացված կատալոնիական հողերի բաժանման ժամանակ Պերպինյանը Բալեարյան կղզիների հետ միասին բաժին հասան Հայմե 2 կրտսերին, և 1276-1344 թվականներին դարձավ այդ թագավորի և նրա երկու հետնորդների համար որպես մայրաքաղաք։
Պերպինյանի այցեքարտ է համարվում Le Castillet փոքր բերդը, որը կառուցվել է 1368 թվականին և այժմ բաց է զբոսաշրջիկների համար թանգարանի տեսքով։ Ժամանակների հայտնի Պերպինյան միջնաբերդի հիմնասյուների հետևում «խիստ ռեժիմով» պահպանվում է վերջին ժամանակներին վերականգնված Մայլորկի միջնադարի թագավորների ամրոցը։ Սուրբ Հովհաննես տաճարը, հիմնադրված 1324 թվականին Սանչո թագավորի կողմից, կառուցվել է հիմնականում XV և XVI դարերում։ Հնաոճ ծովային տրիբունալը (Loge de Mer) տարիների ընթացքում վերածվել է թատրոնի։
Գեղարվեստական հուշարձաններից զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում է Պերպինյան կայարանը, որը զարդարվել է Սալվադոր Դալիի կողմից։ Ռիգո թանգարանում ցուցադրվում են և՛ նկարչի, և՛ կատալոնական վարպետների կտավներ։
Յուրաքանչյուր կրքոտ ուրբաթ քաղաքի փողոցներով սև սրածայր գլախրկով քայլում է մարդակային շքերթը: