Մաալոտ Տարշիխա
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Մաալոտ Տարշիխա | |||
եբրայերեն՝ מַעֲלוֹת-תַּרְשִׁיחָא արաբ․՝ معالوت ترشيحا | |||
| |||
| 33°1′0″N 35°16′15″E / 33.01667°N 35.27083°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Acre Subdistrict? | ||
| Հիմնադրված է | 1957 թ. | ||
| Մակերես | 6,83 կմ² | ||
| Բնակչություն | 23 550 մարդ (հուլիս 2023)[1] | ||
| Ժամային գոտի | UTC+2 և UTC+3:30 | ||
| Հեռախոսային կոդ | 4 | ||
| Պաշտոնական կայք | maltar.org.il | ||
|
| |||
Մաալոտ Տարշիխա (եբրայերեն՝ מַעֲלוֹת-תַּרְשִׁיחָא — Maʻalot-Taršiḥa, արաբ․՝ معالوت ترشيحا — Maʻālūt Taršīḥā), քաղաք Իսրայելում։ Հիմնադրվել է 1963 թվականին՝ միավորելով արաբական Տարշիխա գյուղը և հրեական Մաալոտ բնակավայրը։ Բնակչությունը՝ 23 550 մարդ (հուլիս 2023)[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Արևմտյան Գալիլեայում, Կարմիելից 20 կմ հյուսիս, Նահարիայից 20 կմ արևելք, Հայֆայից 70 կմ հեռավորության վրա։
Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափից 20 կիլոմետր հեռավորության վրա, լեռնոտ տարածքում, ծովի մակարդակից 600 մ բարձրության վրա։ Կլիման չոր և խոնավ է։ Քաղաքի մերձակայքում գտնվում է խաչակիրների Մոնֆոր հնագույն բերդը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական մուսուլմանա-քրիստոնեական Տարշիխա գյուղը երկար պատմություն ունի։ 12-13-րդ դարերում Տարշիխան հիշատակվել է նաև խաչակիրների կողմից։
Մաալոտը հրեական քաղաք էր, որը հիմնադրվել է 1957 թվականին, առաջին բնակիչները գաղթել էին Մարոկկոյից և Ռումինիայից։ Իսկ մի շարք հայրենադարձներ 1970-1980 թվականներից ակտիվորեն հաստատվել են ԽՍՀՄ հրեական ինքնավար շրջանից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Իսրայելի վիճակագրության կենտրոնական բյուրոյի, 2018 թվականի սկզբին բնակչությունը կազմել է 21 267 մարդ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաալոտ Տարշիխան ունի զարգացող քաղաքի կարգավիճակ և իր փոքր արդյունաբերական գոտին։ Քաղաքի բնակչությունը հիմնականում աշխատում է Նահարիայի, Կարմելի, Ակոյի և Հայֆայի արվարձաններում։ 1980 թվականին Միգդալ Տեֆեն արդյունաբերական գոտին կառուցվել է Մաալոտից 4 կմ հեռավորության վրա, որի մեծ մասը գիտելիքահեն արդյունաբերությունն է[2]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականից գործող ընդհանուր քաղաքապետարանը Մաալոտը և Տարշիխան դարձնում է մեկ վարչական սուբյեկտ (արաբ և հրեական բնակչության միջև խաղաղ հարաբերությունները բնորոշ են Արևմտյան Գալիլեայի բազմաթիվ բնակավայրերին)։ Քաղաքում գրեթե չկա արաբների և հրեաների խառը բնակավայր, Մաալոտը և Տարշիխան առանձնացված են միջքաղաքային մայրուղով։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հայտնի է քանդակագործների ամենամյա փառատոնով, որն անցկացվում է քաղաքի ծայրամասում գտնվող արհեստական լճի մոտ։ Այս քանդակները զարդարում են քաղաքի կանաչապատ փողոցները։ Մաալոտը կոչվում է նաև Գալիլեական Շվեյցարիա՝ լեռնային լանդշաֆտի և մաքուր, լեռնային օդի պատճառով։
Քաղաքի հարևաններն են՝ Մեոն հրեական գյուղը, Մեիլա քրիստոնեական գյուղը, հրեական Կֆար Վրադիմ վիլլաների գյուղը։
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.btl.gov.il/mediniyut/situation/statistics/btlstatistics.aspx?type=1&id=4000
- ↑ Sher, Hanan (2007 թ․ նոյեմբեր). «$4 Billion Man». 89. Hadassah Magazine. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «Подписан меморандум о побратимстве между Губой и израильским городом Маалот-Таршиха» (ռուսերեն). azertag.az. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաալոտ Տարշիխա» հոդվածին։ |
| ||||||
