Պերպինյան
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Պերպինյան | |||
| ֆրանսերեն՝ Perpignan | |||
| |||
| 42°41′51″N 2°53′41″E / 42.69750°N 2.89472°E | |||
| Երկիր | |||
| Շրջան | Արևելյան Պիրենեյներ | ||
| Համայնք | canton of Perpignan-7?, canton of Perpignan-8?, canton of Perpignan-9?, Արևելյան Պիրենեյներ, Perpignan Méditerranée Métropole? և arrondissement of Perpignan? | ||
| Ղեկավար | Louis Aliot | ||
| Հիմնադրված է | 1901 թ. | ||
| Առաջին հիշատակում | 927 | ||
| Մակերես | 68,07 կմ² | ||
| ԲԾՄ | 100 ± 1 մ | ||
| Պաշտոնական լեզու | կատալաներեն[1] | ||
| Բնակչություն | 120 489 մարդ (2012) | ||
| Հեռախոսային կոդ | +33 468 | ||
| Փոստային ինդեքս | 66000 | ||
| Փոստային դասիչ | 66000[2] և 66100[2] | ||
| Պաշտոնական կայք | mairie-perpignan.fr | ||
|
| |||
Պերպինյան (ֆրանսերեն՝ Perpignan
[pɛʁpi'ɲɑ̃], կատ.՝ Perpinyà), քաղաք Ֆրանսիայում` Թետ գետի ափին, Արևելյան Պիրենեյների գավառի վարչական կենտրոնը։ Պատմականորեն հանդիսանում է Ռոսելյո նահանգի գլխավոր քաղաքը։ Միջերկրական ծովից 13 կմ և ֆրանսա-իսպանական հյուսիսային սահմանից 31 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը` 120 489 բնակիչ (2012)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերքառատ հարթավայրում տեղակայված քաղաքը հին ժամանակներից ի վեր համարվել է տեղական գինեգործության կենտրոնը։ Առաջին անգամ հիշատակվել է 927 թվականին։ Ռուիլոնական կոմսերն այն ընտրեցին որպես իրենց նստավայր և ղեկավարեցին Պերպինյանը մինչև 1172 թվականը, որից հետո այն ժառանգեցին Բարսելոնյան կոմսերը։ Հայմե I կողմից իրականացված կատալոնիական հողերի բաժանման ժամանակ Պերպինյանը Բալեարյան կղզիների հետ միասին բաժին հասան Հայմե 2 կրտսերին, և 1276-1344 թվականներին դարձավ այդ թագավորի և նրա երկու հետնորդների համար որպես մայրաքաղաք։
17-րդ դարում, երբ Ֆրանսիան և Իսպանիան բախվեցին Ռուսիլյոնը գրավելու համար, Պերպինյանը վերափոխվեց ամրոցի։ Ըստ 1659 թվականի Պիրենեյան համաձայանագրի՝ մնաց Լյուդովիկոս 14-րդին։ 19-րդ դարում քաղաքային պարիսպները քանդվեցին։ 1936 թվականին Պերպինյան քաղաք Իսպանիայից եկան փախստականներ, որտեղ կատաղի քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ 1960 թվականից հետո այստեղ վերաբնակեցվեցին հյուսիսաֆրիկյան գաղութները լքած ֆրանսիացիները[3]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերպինյանի այցեքարտ է համարվում Le Castillet փոքր բերդը, որը կառուցվել է 1368 թվականին և այժմ բաց է զբոսաշրջիկների համար թանգարանի տեսքով։ Ժամանակների հայտնի Պերպինյան միջնաբերդի հիմնասյուների հետևում «խիստ ռեժիմով» պահպանվում է վերջին ժամանակներին վերականգնված Մայլորկի միջնադարի թագավորների ամրոցը։ Սուրբ Հովհաննես տաճարը, հիմնադրված 1324 թվականին Սանչո թագավորի կողմից, կառուցվել է հիմնականում XV և XVI դարերում։ Հնաոճ ծովային տրիբունալը (Loge de Mer) տարիների ընթացքում վերածվել է թատրոնի։
Գեղարվեստական հուշարձաններից զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում է Պերպինյան կայարանը, որը զարդարվել է Սալվադոր Դալիի կողմից։ Ռիգո թանգարանում ցուցադրվում են և՛ նկարչի, և՛ կատալոնական վարպետների կտավներ։

- 17-18-րդ դարերի Պերպինյանի ամրությունները
- Էլ-Կաստելետ
- Եկեղեցու խորան
- Կամուրջ
Միջազգային հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաք-եղբայրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաք-գործընկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Clar J. V. i., Griera L. P. i. Atles Lingüístic del Domini Català (կատ.) — Secció Filològica de l'Institut d'Estudis Catalans. — ISBN 978-84-7283-720-1
- 1 2 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Perpignan: Статья из Encyclopædia Britannica
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերպինյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
