Պատերազմ և խաղաղություն (հեռուստասերիալ, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատերազմ և խաղաղություն
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀիմքՊատերազմ և խաղաղություն
ՌեժիսորԹոմ Հարփեր
Գլխավոր
դերերում
Փոլ Դանո[1], Լիլի Ջեյմս, Ջեյմս Նորթոն, Aisling Loftus?, Ջեք Լաուդեն, Թոմ Բյորկ, Թափենս Միդլթոն, Քալլում Թերներ, Ade Edmondson?, Ռեբեկա Ֆրոնթ, Գրետա Սկակկի, Այներին Բայնարդ, Մատյո Կասովից, Սթիվեն Ռի, Բրայան Քոքս, Ջիմ Բրոուդբենթ, Ջիլիան Անդերսոն, Ջեսի Բաքլի, Քեննեթ Քրենհեմ, Քեն Սթոթ, Քեյթ Ֆիլիպս, Թոմաս Առնոլդ, Էդրիան Ռոուլինս, Ֆենելլա Վուլգար, David Quilter?, Բեն Լլոյդ Հյուզ, Otto Farrant?, Քիթ Քոննոր, Քլոե Փիրրի, Rory Keenan?, Terence Beesley?, Փիփ Տոռենս և Լյուդգեր Պիստոր
ՊրոդյուսերԷնդրյու Դևիս
Գործադիր պրոդյուսերԷնդրյու Դևիս
ՍցենարիստԷնդրյու Դևիս
ԵրաժշտությունՄարտին Ֆիփս
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
Նկարահանման վայրԼիտվա[2], Լատվիա[2] և Ռուսաստան[2]
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ6
Էկրաններին էհունվարի 3, 2016-ից փետրվարի 7, 2016
ՀեռուստաալիքBBC One
ԴիստրիբյուտորՀուլու
Պաշտոնական կայքէջ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատերազմ և խաղաղություն

«Պատերազմ և խաղաղություն» (անգլ.՝ War and Peace), բրիտանական դրամատիկական մինի-սերիալ, որի ցուցադրությունն սկսվել է BBC One ալիքով 2016 թվականի հունվարի 3-ին[3]։ Լև Տոլստոյի համանուն վեպի՝ վեց սերիաներից բաղկացած էկրանավորման սցենարը գրել է Էնդրյու Դևիսը[4][5][6][7][8][9]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

BBC-ի՝ դրամատիկական սերիալների ստեղծման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարներ Բեն Ստիվենսոնի և Դեննի Քոհենի պատվերով ստեղծված սերիալի թողարկման մասին հայտարարվել է 2013 թվականի փետրվարի 18-ին[10]։ Արտադրությամբ զբաղվել են BBC Cymru Wales բաժինը The Weinstein Company-ի, Lookout Point-ի և BBC Worldwide-ի հետ համագործակցությամբ[11]։ Որպես գործադիր պրոդյուսերներ հանդես են եկել Ֆեյթ Փենհեյլը, Ջորջ Օրմոնդը, Էնդրյու Դևիսը, Սայմոն Վոնը և Հարվի Վայնշտեյնը[12]։ Սերիալը կազմված է մեկ ժամանոց վեց սերիաներից BBC One-ի համար և 45 րապեանոց ութ սերիաներից միջազգային շուկայի համար[13]։

Որոշ տեսարաններ նկարահանվել են Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում և Վերափոխման տաճարում։

Նկարահանումներն անցկացվել են Մեծ Գատչինյան պալատում և նրա այգու մերձակայքում։ Պարահանդեսների տեսարանները նկարահանվել են Ցարսկոե Սելոյի Եկատերինինյան պալատում և Մոյկա գետի ափին գտնվող Յուսուպովյան պալատում։

Նկարահանումների մեծ մասն իրականացվել են Լատվիայում՝ Ռունդալի պալատում, որի ճարտարապետը՝ Վարֆոլոմեյ Ռաստրելլին, եղել է Ձմեռային պալատի ու Պետերգոֆի պալատի հեղինակը, ինչի շնորհիվ ճարտարապետության տեսանկյունից այդ կառույցները նման են։ Ճրագալույցի գիշերվա տեսարանը գրեթե ամբողջությամբ (ներառյալ նաև երանգավորումը) կրկնում է Կ. Մակովսկու «Ճրագալույցի գուշակություն» (ռուս.՝ «Святочные гадания») նկարը։

Սերիալի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ ֆիլմը, որ բաժանված է վեց էպիզոդների, ճշտությամբ կրկնում է Լև Տոլստոի վեպի սյուժեն՝ որոշակի լրացումներով։

Սերիալում ցուցադրված է քույր և եղբայր Կուրագինների չափից դուրս մոտ հարաբերությունների բաց տեսարան, և այդ մասին Լև Տոլստոյը հիշատակել է նաև վեպում։ Այդ փաստը նշվել է նաև վեպի սևագրերում[14]։

Սերիալում բացակայում է բացակայում են մի քանի կերպարներ՝ Մարիա Դմիտրիևնա Ախրոսիմովան, Ռոստովների ավագ դուստր Վերան և Կուրագինների ավագ որդին՝ Իպոլիտը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում սերիալը, որ ներառել է 60 րոպեանոց հինգ և 82 րոպեանոց մեկ սերիաներ, հեռարձակվել է BBC One ալիքով 2016 թվականի հունվարի 3-ից (երեկոյան ժամը 9-ին)[13][15][16]։

Միացյալ Նահանգներում այն հեռարձակվել է 2016 թվականի հունվարի 18-ից միաժամանակ երեք ցանցերով՝ A&E, Lifetime և History Channel։ Կանադայում այն ցուցադրվել է նույն ժամանակահատվածում, բայց միայն A&E ալիքով[17][18][19][20][21]։

Ավստրալիայում հեռուստասերիալը ցուցադրվել է BBC First ալիքով 2016 թվականի հունվարի 31-ից[22]։

Հեռուստասերիալը ցուցադրվել է նաև Շվեդիայում (SVT), Դանիայում (TV 2), Նորվեգիայում (NRK), Էստոնիայում (ETV), Գերմանիայում (RTL Passion), Հունաստանում (OTE), Լիտվայում (LNK), Իսրայելում (YES), Ռուսաստանում (Առաջին ալիք), Չինաստանում (LeEco), Թայվանում (LeEco), Հնդկաստանում (Vuclip), Հարավային Կորեայում (KBS and SK), Ֆիլիպիններում (ABS-CBN, Lifestyle), Բելգիայում (BBC First), Նիդեռլանդներում (BBC First), Լյուքսեմբուրգում (BBC First), Պորտուգալիայում (RTP) և Ճապոնիայում (NHK)[23][24][25][26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bbc.co.uk/programmes/profiles/3D5R2vxdjv0ySLMCfHBHlST/pierre-bezukhov
  2. 2,0 2,1 2,2 http://www.bbc.co.uk/mediacentre/latestnews/2015/war-and-peace-filming
  3. «BBC One Sets Premiere Date For 'War & Peace'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  4. Plunkett, John (2013 թ․ փետրվարի 18). «BBC returns to Tolstoy's War and Peace». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  5. Furness, Hannah (2013 թ․ փետրվարի 18). «War and Peace comes to the BBC in 'epic' Andrew Davies drama». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  6. Jackson, James (2013 թ․ փետրվարի 18). «Andrew Davies to adapt War and Peace for the BBC». The Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  7. Lazarus, Susanna (2013 թ․ փետրվարի 18). «Andrew Davies to adapt War and Peace for BBC1». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  8. Walsh, John (2013 թ․ փետրվարի 19). «War, peace, not much else: Andrew Davies is condensing Tolstoy's epic into a six-hour series». The Independent. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  9. Jeffery, Morgan (2013 թ․ փետրվարի 18). «BBC One to adapt 'War and Peace' as six-part drama for 2015». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  10. «BBC One announces adaptation of War And Peace by Andrew Davies». BBC. 2013 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  11. Rosser, Michael (2013 թ․ հոկտեմբերի 7). «The Weinstein Company partner on BBC epic War and Peace». Screen Daily. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  12. «The Weinstein Company to partner on epic new BBC drama War and Peace». BBC. 2013 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  13. 13,0 13,1 Kemp, Stuart (2013 թ․ հոկտեմբերի 7). «The Weinstein Co. Boards BBC's 'War and Peace' Adaptation». Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  14. «Война и мир. Черновые редакции и варианты. К тому I, части 3, страница 1». tolstoy-lit.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  15. «Radio Times accounces War and Peace». Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  16. Munn, Patrick (2015 թ․ դեկտեմբերի 10). «BBC One Sets Premiere Date For 'War & Peace'». tvwise.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  17. «War and Peace: Lifetime, A&E, History Announce Premiere Date». canceled TV shows - TV Series Finale.
  18. Tobias Grey (2015 թ․ դեկտեմբերի 9). «The BBC Sets Its Sights on America». WSJ.
  19. «War and Peace». mylifetime.com.
  20. «A&E, History & Lifetime Take U.S. Rights To BBC One's 'War & Peace' - TVWise». TVWise. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  21. Cynthia Littleton. «'War and Peace' Coming to Lifetime, A&E and History in 2016 - Variety». Variety.
  22. Purcell, Charles (2016 թ․ հունվարի 21). «New This Week (Jan 25): War & Peace, Suits, Black Sails, Bear Grylls and live sport». The Green Room. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  23. RTP, Rádio e Televisão de Portugal - Teresa Nicolau, Paulo Jorge, João Caldeirinha - RTP (2016 թ․ հունվարի 13). «RTP exibe esta noite a nova série "Guerra e Paz"» (Portuguese).{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «BBC - All-star Adaptation of War and Peace Presold to International Broadcasters - Media Centre».
  25. «BBC's War and Peace goes global - News - C21Media». C21media.
  26. Editor. «Russia, China, India lead charge for BBC's War And Peace adaptation». Rapid TV News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]