Jump to content

Անեյրին Բարնարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անեյրին Բարնարդ
անգլ.՝ Aneurin Barnard
Ծնվել էմայիսի 8, 1987(1987-05-08) (37 տարեկան)
ԾննդավայրOgwr, Միացյալ Թագավորություն
ԿրթությունRoyal Welsh College of Music & Drama?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Անեյրին Բարնարդ (անգլ.՝ Aneurin Barnard, մայիսի 8, 1987(1987-05-08), Ogwr, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի ուելսցի դերասան, «Լոուրենս Օլիվիեի» մրցանակի դափնեկիր, որը լայն ճանաչում է ստացել BBC ալիքով հեռարձակվող «Սպիտակ թագուհին» հեռուստասերիալում Ռիչարդ III-ի դերը կատարելուց հետո։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարնարդը ծնվել է Կենտրոնական Գլամորգանի նախկին Օգուր շրջանի տարածքում՝ Ջուն և Թերի Բարնարդների ընտանիքում[1][2]։ Բացի նրանից, ընտանիքում կա դուստր՝ Սերին[2]։ Ավագ դպրոց հաճախել է Ռոնտա, Կինոն, Թավ մարզում։ Դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Ուելսի երաժշտության և թատրոնի թագավորական քոլեջում, որն ավարտել է 2008 թվականին։ Այնտեղ նրա հետ սովորել են Քիմբերլի Նիքսոնն ու Թոմ Քալենը։ Նրա մայրենի լեզուն վալլիերենն է[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարնարդի համար թատրոնում առաջին նշանակալի դերը դարձել է «Գարնանային զարթոնք» մյուզիքլի լոնդոնյան պրեմիերայում խաղացած Մելքիորի դերը, որը նա կատարել է 2009 թվականի փետրվար-մայիս ամիսներին[4][5]։ Կատարման համար Բարնարդը «Մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում ստացել է «Լոուրենս Օլիվիեի» մրցանակը[6]։

Դերասանական դպրոցում սովորելու ժամանակ մասնակցել է «Կովկասի կավճային շրջան», «Որքան կարևոր է լուրջ լինելը» և «Վեսթսայդյան պատմություն» բեմադրություններում[7]։ Ուելսում նրա թատերական աշխատանքներն իրենց մեջ ներառել են նաև «Անձրևի տակ երգողները» ֆիլմում Դոն Լոկվուդի դերը[8]։

2011 թվականին Ջոնաթան Ինգլիշի «Երկաթե ասպետը» ֆիլմում խաղացել է Գայի դերը։ 2012 թվականին BBC 4 հեռուստաալիքի «Մենք նվաճել ենք Մանհեթենը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը Քարեն Գիլանն էր, կատարել է լուսանկարիչ Դևիդ Բեյլիի դերը։ 2012 թվականից հետո նկարահանվել է «Միջնաբերդ» հոգեբանական թրիլլերում և «Մերայա Մունդին և Միդասի արկղիկը» սարսափ արկածային ֆիլմի գլխավոր դերում ( Մայքլ Շինի, Յոհան Գրիֆիթի և Քիլի Հոուսի հետ միասին)։

2013 թվականին BBC«Սպիտակ թագուհին» պատմական հեռուստասերիալում խաղացել է Ռիչարդ Գլոստերի, իսկ ավելի ուշ՝ Ռիչարդ III թագավորի դերը։ Նույն թվականին Էնդի դե Էմոնիի «Մունֆլիտ» հեռուստասերիալում՝ Ջոն Միդ Ֆոլկների համանուն պատմական-արկածային վեպի էկրանավորման մեջ, խաղացել է գլխավոր հերոսի դերը։ 2014 թվականին Բարնարդը դեր է խաղացել ITV-ի՝ բրիտանացի երգչուհի Սիլա Բլեքի կյանքի մասին պատմող «Սիլա» երեք սերիանանոց ֆիլմում։ Շերիդան Սմիթը խաղացել է Սիլայի դերը, իսկ Բարնարդը՝ նրա ամուսնու՝ Բաբի Ուիլսի դերը։

2015 թվականին թողարկվել է Բրայան Հարգելանդի Քրեյ երկվորյակների մասին «Լեգենդ» ավազակային թրիլլերը, որտեղ Անեյրին Բարնարդը կրկնել է Դևիդ Բեյլի դերը[9]։

2016 թվականին BBC One-ի թողարկած և Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Պատերազմ և խաղաղություն» հեռուստասերիալում խաղացել է Բորիս Դրուբեցկոյի դերը[10]։

2017 թվականին դերասանը նկարահանվել է «Պրահայի ինտերլյուդիա»-ում՝ Պրահայում «Դոն Ժուան» օպերայի բեմադրությունների ժամանակ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կյանքի մասին ֆիլմում[11]։ 2017 թվականի հուլիսին մեծ էկրան է դուրս եկել Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» ֆիլմը, որտեղ Բարնարդը խաղացել է գլխավոր դերերից մեկը[12]։

2019 թվականին լույս է տեսել ամերիկացի գրող Դոնա Թարթի «Կարմրակատարը» վեպի համանուն էկրանավորումը՝ նկարահանված ռեժիսոր Ջոն Քրոուլի կողմից։ Անեյրին Բարնարդը կատարել է Բորիսի՝ ուկրանացի վտարանդու դերը, որը դարձել է գլխավոր հերոսի՝ Թեո Դեկերի մոտ ընկերը։ Նրա դերը բաժին է հասել Էնսել Էլգորթին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս Գին Y Pris Տուպակ
2009 ս Բժիշկներ Doctors Չես Մյորդոխ (1 էպիզոդ)
2011 ֆ Երկաթե ասպետը Ironclad Գայ
2011 ֆ Փոշի Powder Միգել
2012 ֆ Միջնաբերդ Citadel Թոմի
2012 ֆ Էլֆի Հոփկինս Elfie Hopkins Դիլան Փարքեր
2013 ֆ Իրականությունը Էմանուելի մասին The Truth About Emanuel Քլոդ
2013 ֆ Ծուղակ Մոխրոտի համար Trap for Cinderella Ջեյք
2013 ֆ Շոտլանդիայի թագուհի Մարիան Mary Queen of Scots Դարնլի
2013 հֆ Մենք նվաճել ենք Մանհեթենը We'll Take Manhattan Դևիդ Բեյլի
2013 ս Սպիտակ թագուհին The White Queen Ռիչարդ III
2014 ս Սիլա Cilla Բոբի Ուիլիս
2015 ս Սպանել Հիսուսին Killing Jesus Հակոբոս առաքյալ
2015 ֆ Լեգենդ Legend Դևիդ Բեյլի
2016 ս Պատերազմ և խաղաղություն War and Peace Բորիս Դրուբեցկոյ
2017 ֆ Դառը բերք Bitter Harvest Միկոլա
2017 ֆ Դյունկերկ Dunkirk Գիբսոն
2019 ֆ Դեյվիդ Կոպպերֆիլդի կյանքը The Personal History of David Copperfield Ջեյմս Սթիրֆորտ
2019 ֆ Կարմրակատարը The Goldfinch Բորիս, Թեոյի ընկերը
2022 ս 1899 1899

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Truth About Aneurin Barnard — Page — Interview Magazine
  2. 2,0 2,1 Aneurin Barnard films new BBC period drama in Bruges — Wales Online
  3. The White Queen star Aneurin Barnard: Richard III gets a raw deal | Metro News
  4. Mark Shenton (2008 թ․ հոկտեմբերի 25). «Initial Casting Announced for London Premiere of Tony-Winning Spring Awakening». Playbill. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
  5. Paul Levy (2009 թ․ մարտի 6). «'Spring Awakening' Is No Garden Variety High-School Musical». Wall Street Journal. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
  6. Charles Spencer (2009 թ․ մարտի 9). «Dirty Dancing and Spring Awakening in the West End». Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
  7. Interview with Aneurin Barnard and other member cast of SPRING AWAKENING todoMUSICALES.com
  8. The Artists Partnership leading UK acting agency and talent agency Արխիվացված 2003-12-02 Wayback Machine
  9. «Aneurin Barnard To Reprise Role as David Bailey in Gangster Thriller 'Legend'». Up and Comers. 2014 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  10. Radio Times. «Meet the cast of War and Peace». www.radiotimes.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  11. Leo Barraclough (2016 թ․ ապրիլի 15). «First Look: Aneurin Barnard Plays Mozart in 'Interlude in Prague'». variety.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  12. Rachel McGrath (2017 թ․ հուլիսի 21). «'Dunkirk' Cast: From Fionn Whitehead To Aneurin Barnard - Where You've Seen The Film's Most Promising Young Stars Before». huffingtonpost.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անեյրին Բարնարդ» հոդվածին։