Երկաթե ասպետը
Երկաթե ասպետը անգլ.՝ Ironclad | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | արկածային ֆիլմ[1][2], մարտաֆիլմ, ռազմական ֆիլմ, դրամա և միջնադարի մասին ֆիլմ |
Թվական | մարտի 4, 2011, հուլիսի 20, 2011, հուլիսի 26, 2011[1] և հուլիսի 11, 2013 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոնաթան Ինգլիշ[1][3][4][…] |
Պրոդյուսեր | Ռիկ Բենատար և Ջոնաթան Ինգլիշ |
Սցենարի հեղինակ | Ջոնաթան Ինգլիշ |
Դերակատարներ | Ջեյմս Փյուրֆոյ[3][4][5], Բրայան Կոքս[5], Դերեք Ջեյքոբի[3], Քեյթ Մառա[3][5], Փոլ Ջամատի[3][5], Վլադիմիր Կուլիչ[3], Չարլզ Դենս[3], Ջեյսոն Ֆլեմինգ[3], Ջեյմի Ֆորմեն[3], Մաքքենզի Քրուք[3], Այներին Բայնարդ[3], Գայ Սայներ[3], Ռիս Փերի Ջոնս[3], Աննաբելլ Էպսիոն, Սթեֆան Ռոդրի[3] և Բրի Քոնդոն[3] |
Օպերատոր | Դևիդ Էգբի |
Երաժշտություն | Լորն Բելֆ |
Մոնտաժ | Փիտեր Ամունդսոն |
Պատմվածքի վայր | Rochester Castle? |
Նկարահանման վայր | Ուելս |
Տևողություն | 121 ± 1 րոպե |
Երկաթե ասպետը (անգլ.՝ Ironclad), ռեժիսոր Ջոնաթան Ինգլիշի նկարահանած պատմական մարտաֆիլմ[6]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 4-ին։ Այն գրվել է Ինգլիշի և Էրիկ Կաստելի կողմից՝ Սթիվեն ՄաքԴուլի սցենարի հիման վրա։ Դերասանական կազմի մեջ են Ջեյմս Փյուրֆոյը, Բրայան Կոքսը, Քեյթ Մառան, Փոլ Ջիամատին, Վլադիմիր Կալիչը, Մաքենզի Քրուկը, Ջեյսոն Ֆլեմինգը, Դերեք Ջեյքոբին և Չարլզ Դենսը[7]։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ուելսում, 2009 թվականին։ Բյուջեն կազմում է $25 միլիոն[8]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1215 թվականին, Անգլիայի խռովարար բարոնները, որոնց ղեկավարում է Ստեֆան Լենգթոնը (Չարլզ Դենս), ստիպեցին թագավոր Հովհան Անհողինին ստորագրել «Ազատությունների մեծ խարտիա» կոչվող փաստաթուղթը, ըստ որի մեծ իրավունքներ ու ազատություն էր տրվում ոչ միայն բարոններին, այլ նաև բոլոր ազատ քաղաքացիներին։ Սակայն դավադիր արքան դեմ է գնում իր իսկ խոսքին և Անգլիայի հարավային մասում հավաքում է դանիացի վարձկան զինվորների բանակ՝ Տիբերիուսի ղեկավարությամբ, ով նույնպես նպատակ ուներ ետ բերելու երկրի բռնապետական կարգավիճակը։
Թագավորի ճանապարհի առաջ է կանգնում Ռոչեստերի ամրոցը, որը հսկվում էր մի փոքր բանակի կողմից՝ Տաճարականների միաբանության ասպետ Թոմաս Մարշալի (Ջեյմս Փյուրֆոյ) և բարոն Ուիլիամ դ'Ալբինիի (Բրայան Կոքս) ղեկավարությամբ։ Անհավանական ջանքերի և օրինակելի քաջության շնորհիվ ամրոցի փոքրաքանակ զինվորական բանակին հաջողվում է դիմադրել և դուրս մղել թագավորի՝ մոտ երկու հազարանոց բանակը։ Իսկ Թոմաս Մարշալը, հաստատվելով այնտեղ, ձեռք է բերում իր սրեն ու ռազմական փառքը։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյմս Փյուրֆոյ - Թոմաս Մարշալ
- Բրայան Կոքս[7] - Ուիլիամ դ'Ալբինի
- Քեյթ Մառա - օրիորդ Իզաբել
- Փոլ Ջիամատի[7] - Հովան Անհողին
- Դերեք Ջեյքոբի - Ռեյնոլդ դե Քորնհիլլ
- Չարլզ Դենս[9] - Սթիվեն Լենգթոն
- Ջեյսոն Ֆլեմինգ - Բեքեթ
- Ջեյմի Ֆոուրմեն[7] - Ջեդեդիահ Քոութրել
- Ռիս Փերի Ջոնս[9] - Վուլֆսթեմ
- Օնորին Բերնարդ - Գայ[9]
- Վլադիմիր Կալիչ[9] - Տիբերիուս
- Դևիդ Մելվիլլ - Բարոն Դերնեյ
- Աննաբելլ Էպսիոն - Մեդդի
- Սթեֆանն Ռոդրի - Քուփեր
- Դենիել Օ'Մերա - Ֆիփս
- Բրի Քոնդոն[9] - Ագնես
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի Մեգան Ֆոքսը պետք է խաղար ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը, երբ Mythic կինոընկերությունը ֆիլմը սկսեց գովազդել 2008 թվականի Կաննի կինոփառատոնին։ Ֆոքսը լքեց ֆիլմը և ավելի ուշ նրան փոխարինեց Քեյթ Մառան[8]։
Հիմնական նկարահանումները սկսել են Dragon International Film Studios-ում, Ուելսում գտնվող Լենհերեն գյուղում, 2009 թվականի հոկտեմբերի 9-ին։ Ռոչեստրեյան ամրոցի նմանատիպը կառուցվել է ստուդիական պայմաններում[10]։ «Երկաթե ասպետը» ֆիլմն առաջին ամենամեծ անկախ արտադրությունն է, որը նկարահանվել է Ուելսում[11] և տեղ է գտել Բրիտանիայում 2009 թվականին նկարահանված ազատ արտադրանքների շարքում։
Սիկվել[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ֆիլմի պրեմիերային քիչ անց հայտարարվում է սիկվելի մասին, որի անունն է «Երկաթե ասպետը․ արյան կռիվը»[12]։ Այն նկարահանվել է Ջոնաթան Ինգլիշի կողմից և առաջին ֆիլմի նկարահանումներից հետո միանգամից սկսել են երկրորդ ֆիլմինը, որը տևել է հինգ տարի[13]։ 2013 թվականի վերջին թողարկվեց թրեյլերը[14], իսկ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականի մարտին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1233301/
- ↑ http://www.filmaffinity.com/en/film580270.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 https://filmow.com/sangue-e-honra-t15660/
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/es/film580270.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=142523.html
- ↑ «Ironclad»։ Allmovie։ Վերցված է Նոյեմբերի 10, 2012
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 (Հոկտեմբերի 24, 2009). "Medieval battle scenes in the Valleywood mud". South Wales Echo. Retrieved on Հոկտեմբերի 26, 2009.
- ↑ 8,0 8,1 «'Ironclad' overcomes finance obstacles»։ Variety։ Մայիսի 7, 2010։ Վերցված է Մայիսի 7, 2010
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 (Հոկտեմբերի 28, 2009). "Large UK cast lines up alongside Giamatti, Purefoy in Ironclad". Screen Daily. Retrieved on Հոկտեմբերի 29, 2009.
- ↑ (Հոկտեմբերի 13, 2009). "Hopes for Valleywood sparked by castle set". South Wales Echo. Retrieved on Հոկտեմբերի 26, 2009.
- ↑ "Film recreates Rochester castle siege - in Wales Archived 2009-12-18 at the Wayback Machine.". Kent News. November 14, 2009. Retrieved on November 14, 2009.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2016-02-06
- ↑ ««Երկաթե ասպետը․ արյան կռիվը» (2013) FilminSerbia.com կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-05-ին։ Վերցված է 2016-02-06
- ↑ IRONCLAD 2 Battle for Blood OFFICIAL TRAILER 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկաթե ասպետը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ուելսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 13-րդ դարի թեմատիկ ֆիլմեր
- 2010-ականների պատմական ֆիլմեր
- 2011 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Գերմանական պատմական ֆիլմեր
- Գերմանական արկածային ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ասպետների մասին
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր մահվան մասին