Բրայան Կոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Կոքս
Brian Cox
Ծնվել էմարտի 3, 1968(1968-03-03)[1][2][3] (56 տարեկան)
Օլդեմ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5]
Բնակության վայր(եր)Բաթերսի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս, երաժիշտ, հեռուստահաղորդավար, աստղագետ և ստեղնահար
Հաստատություն(ներ)Մանչեսթերի համալսարան
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա[6], ֆիզիկա[6], keyboard instrument performance?[6] և էլեկտրոնային ստեղնաշար[6]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[7]
Ալմա մատերՄանչեսթերի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8][6][9]
Գիտական ղեկավարՌոբին Մարշալ
Եղել է գիտական ղեկավարTamsin Edwards?
Հայտնի աշակերտներ
  • Թամսին Էդուարդս
  • Ջեյմս Մոլկ
  • Իրինա Նաստեվա
  • Անդրես Օսորիո
Ինչով է հայտնի
Պարգևներ
Ամուսին(ներ)Գիա Միլիոնովիչ (2004 թ.)
Կայքapolloschildren.com
 Brian Cox (physicist) Վիքիպահեստում

Բրայան Էդուարդ Կոքսը (անգլ.՝ Brian Edward Cox ծնվել է 1968 թ․-ի մարտի 3-ին, Լանկաշիրի Օլդեմ քաղաքում[13][14])՝ Բրայան Կոքսը անգլիացի ֆիզիկոս է՝ մասնագիտացած տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում։ Նա Լոնդոնի թագավորական հասարակության անդամ է և Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր։ Նա բարձրագույն էներգիական ֆիզիկայի խմբի անդամ է Մանչեսթերի համալսարանում։

Ուսումը և երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայան Կոքսը դասախոսության ժամանակ

1989 թ․ Կոքսը եղել է Dare ռոք խմբի անդամ։ Օլդեմի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սկսել է Մանչեսթերի համալսարանում ֆիզիկա ուսումնասիրել, որտեղ էլ 1993 թ․ միացել է D։Ream խմբին, որի հետ թողարկել է մի քանի հիթ[15]։ Հետագայում համալսարանում ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ Կատարել է մի շարք հետազոտություններ տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում։

Ակադեմիական ձեռքբերումներ, հեռուստատեսություն և ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոքսը իր հռչակը ձեռք բերեց BBC-ի մի շարք հաղորդումներ վարելուց հետո։ Կոքսը Բի-բի-սի 6 երաժշտական նախաճաշ (BBC6 Music Breakfast Show) հաղորդման մշտական մասնակիցն է։ 2009 թ․ հոկտեմբերի 8-ին մասնակցեց Սթիվեն Կոլբերի հեռուստահաղորդմանը և այնտեղ ներկայացրեց իր գիրքը «Why Does E=mc2? (and why should we care?)» (Ինչու է E=mc2? (և ինչու պետք է դա իմանալ?))։ 2010 թ․ Կոքսը BBC առաջարկով նկարահանվեց 5 մասից բաղկացած սերիալում, որը կոչվում էր Wonders of the Solar System, իսկ 2011 թ․ մարտի 6-ին դուրս եկավ սերիալի շարունակությունը՝ Wonders of the Universe։ 2012 թ․ նկարահանվեց Wonders of Life սերիալում, որը ցուցադրվեց 2013 թ.։ 2013 թ․ «Դոկտոր ով» հաղորդման 50-րդ հոբելյանական ծննդյան թողարկման մեջ նկարահանվեց Բրայան Կոքսը։ Նոյեմբերի 15-ին էլ Մեթ Միթմի հետ Կոքսը սկսեց վարել մեկ այլ հաղորդում «Գիտությունը Դոկտոր ով-ում»։ 2013 թ․ նոյեմբերին BBC Two ալիքով գովազդվեց Բրայանի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ՝ Human Universe։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2005—2009 Հորիզոն հաղորդավար 6 մաս
2010 Արեգակնային համակարգի հրաշքները / Wonders of the Solar System հաղորդավար
2011—2012 QI 2 մաս
2011 Տիեզերքի հրաշքները / Wonders of the Universe հաղորդավար
Գիշերային երկինք 700-րդ հաղորդման հյուր
2012 Doctor Who իր դերում
2013 Կլանքի հրաշքները / Wonders of Life հաղորդավար
The Science of Doctor Who ծրագրում հաղորդավար
2014 Human Universe հաղորդավար

Ձեռքբերոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կատարած աշխատանքի համար Կոքսը բազմիցս արժանացել է զանազան մրցանակների։ 2002 թ․ նա դարձավ Հայտնագործողների ակումբի միջազգային անդամ, իսկ 2006 թ․-ին Բրիտանական գիտական ասոցիացիայի կողմից արժանացավ լորդ Կելվինի մրցանակին։ 2012 թ․ արժանացավ Մայք Ֆարադեյի մրցանակին և նշանակվեց Բրիտանական կայսրության Օրդենի սպասավոր։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թ․-ին Կոքսը ամուսնացավ հեռուստահաղորդավար Գիա Միլիանովիչի հետ։ Կոքսը նշել է, որ իր մասնագիտական ընտրության վրա մեծապես ազդել է 12 տարեկան հասակում նվեր ստացած գիրքը՝ Կարլ Սագանի «Տիեզերք»-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Կոքս» հոդվածին։