Բաթերսի
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
| ||
Բաթերսի՝ հարավային Լոնդոնի՝ Թեմզայի ափին տեղակայված բնակելի շրջան։ Մտնում է Ուոնդսուերթ բորոյի կազմի մեջ։ Նրա տարածքում են գտնվում Բաթերսի Պարկը[en]ը և Բաթերսի էլեկտրակայանը։
Բաթեսիի բնակչությունը 2001 թվականին կազմել է 73 345 մարդ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռ նախորդ դարավերջին Բաթերսին լքված և վտանգավոր արդյունա-պահեստային գոտի էր՝ չաշխատող նավաշինարաններով, նավամատույցներով և էլեկտրակայանով։ Սակայն 21-րդ դարում տեղադրությունը Բաթերսիում կտրուկ փոխվեց. սկսեցին հայտնվել նոր բնակելի համալիրներ, տարատեսակ ճարտարապետական շինություններ, բարելավվել են ենթակառուցվածքները։ Բաթերսիում աշխատել են այնպիսի հանրահայտ ճարտարապետներ, ինչպիսին են Ռիչարդ Ջորջ Ռոջերսը և Նորման Ֆոսթերը։ Շրջանի «մարգարիտն» է համարվում Բաթերսի Պարկը[en] ՝ իր կանաչ ծառուղիներով, լճակներով, շատրվաններով, վազքուղիներով և փոքր կենդանաբանական այգով։
2016 թվականին Մեյֆերից ԱՄՆ դեսպանատունը տեղափոխվել է, որի շուրջը կառուցվել է նոր թաղամաս։ Ոչ շատ հեռու տեղակայված` արդեն շատ տարիներ չաշխատող և պետության կողմից պաշտպանվող Բաթերսի էլեկտրակայանի շինությունը կփոխակերպվի համալիրի` բուտիկներով, ռեստորաններով, հյուրանոցներով, բազմաթիվ գրասենյակային և առևտրային տարածքներով։ Այս կերպով, Բաթերսի շրջանը համարվում է ներդրումների համար ամենահեռանկարայիններից[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաթերսի շրջանը տեղակայված է Լոնդոնի հարավում` Թեմզայի ափին, և մտնում է Ուոնդսուերթ բորոյի կազմի մեջ։
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Բաթերսիի կողմից պատգամավոր է ընտրվել պահպանողական Ջեյն Էլիսոնը[en]:[փա՞ստ]
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բաթերսի Պարկ[en]
- Բաթերսի էլեկտրակայան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Battersea - Hidden London»։ hidden-london.com։ Վերցված է 2016-07-04
- ↑ «Район Лондона Батерси (Battersea) ← LondonDom.com Ltd.»։ www.londondom.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-26-ին։ Վերցված է 2016-07-04
|