Wonders of the Universe

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Wonders of the Universe
BBC wonders.jpg
Ժանրվավերագրական ֆիլմ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ՊատմողԲրայան Կոքս
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ4
ՀեռուստաալիքBBC Two
ՆախորդWonders of the Solar System (2010)
ՀաջորդWonders of Life (2013)
Պաշտոնական կայքէջ

Wonders of the Universe, վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2011 թ.։ Պատմողի դերում հանդես է եկել ֆիզիկոս Բրայան Կոքսը։ Առաջին անգամ հեռարձակվել է 2011 թ.-ի մարտի 6-ին BBC հեռուստաալիքով։ Ֆիլմը բաժանված է 4 մասի, որոնցից յուրաքանչյուրում Կոքսը հեռուստադիտողի համար բացահայտում է տիեզերքի հրաշքները։ Կարելի է ասել, որ այս ֆիլմը Կոքսի մեկ այլ ֆիլմի՝ Արեգակնային համակարգի հրաշքների, շարունակությունն է։

Սեզոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ինչու՞ ենք մենք այստեղ։ Որտեղի՞ց ենք մենք գալիս։ Սրանք են ամենահարատև հարցերը։ Եվ դրանք են մարդկային բնության ամենաէակակն հարցերը, որոնց պատասխանները փնտրում ենք։

Մենք կարող ենք տեսնել արշալույսը, որը տեսել են մեր նախնիները հարյուրավոր տարիներ առաջ։ Բայց իրականում մեր պատմությունը սկսվել է ավելի շուտ, քան դա։ Մեր պատմությունը սկսվում է տիեզերքի պատմությամբ։ Այն սկսվեց է 13.7 միլիարդ տարի առաջ և այժմ այն պարունակում է ավելի քան հարյուր միլիարդ գալակտիկա, որոնցից յուրաքանչյուրը լցված է ավելի քան հարյուր միլիարդ աստղերով։

Այս ֆիլմի շրջանակում ես ցանկանում եմ պատմել դրա պատմությունը, քանի որ վերջին հաշվով մենք էլ ենք տիեզերքի մի մասը, այնպես որ նրա պատմությունը նաև մերն է։
- Պրոֆեսոր Բրայան Կոքսի բացման խոսքը
Aquote2.png


1. Ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սեզոնում Կոքսը բացատրում է ժամանակի ընթացքի բնույթը, դրա հատկությունները։ Բացատրում է, թե ինչու է ժամանակը ընթանում մեկ ուղղությամբ։ Սեզոնի ընթացքում պրոֆեսոր Բրայանը բացատրում է նաև ջերմադինամիկայի երկրորդ օրենքը և ցույց տալիս դրա կիրառությունը ժամանակի ընթացքի վրա։

2. Աստղափոշի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սեզոնում Կոքսը հեռուստադիտողի համար բացահայտում է, թե ինչից են կազմված տարբեր մարմինները։ Նա անդրադարձավ աստղում տեղի ունեցող գործընթացներին և աստղի էվոլյուցիային։

3. Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ խոսվում է տարբեր մոլորակների գրավիտացիոն դաշտերի, նեյտրոնային աստղերի մասին։ Ցույց է տրվում, թե որ մոլորակների գրավիտացիոն դաշտերն են նպաստավոր կյանքի գոյության համար։

4. Ավետաբերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին սեզոնում Բրայան Կոքսը պատմում է լույսի մասին։ Բացատրում է, թե ինչպես են կենդանի արարածների մոտ ձևավորվել լուսազգայուն օրգաններ՝ աչքեր, և ինչպես կլիներ աշխարհը առանց լույսի։ Խոսվում է նաև լույսի արագության մասին, որը ամենամեծն է տիեզերքում՝ 299 792 458 մ/վ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]