Jump to content

Ջեյմս Փյուրֆոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Փյուրֆոյ
Ծնվել էհունիսի 3, 1964(1964-06-03)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՏոնտոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2] և Շերբորն դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
ԸնտրանիSolomon Kane?
Ամուսին(ներ)Holly Aird?
Ջեյմս Փյուրֆոյը Ռոչեսթերյան դղյակում` «Երկաթե ասպետը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Ջեյմս Բրայան Մարկ Փյուրֆոյ (անգլ.՝ James Brian Mark Purefoy, հունիսի 3, 1964(1964-06-03)[1], Տոնտոն, Միացյալ Թագավորություն), կինոյի և թատրոնի անգլիացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունևոր ընտանիքից է։ Սովորել է Լոնդոնի խոսքի և դրամայի կենտրոնական դպրոցում։ 1988 թվականից խաղում է Շեքսպիրյան թագավորական թատրոնի բեմում[3][4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ջեյմս Փյուրֆոյն ամուսնացել է դերասանուհի Հոլլի Աիրդի հետ։ 1997 թվականին զույգն ունեցել է որդի` Ջոզեֆին` չնայած, որ 2002 թվականին զույգն ամուսնալուծվել է։ 2004 թվականից Փյուրֆոյը հանդիպում է արվեստագետ և հեռուստատեսային պրոդյուսեր Ջեսիկա Ադամսի հետ։

«Յովիլ Թաուն» ֆուտբոլային ակումբի երկրպագու է[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ֆ Սիրո վերջին ամառ Feast of JulyՋեդ Ուենռայթ
1995 ս Շարփի սուրը Sharpe's Swordկապիտան Ջեք Սփիրս
1996-1996 ս Անծանոթուհին Ուայլդֆել-Հոլից The Tenant of Wildfell Hallպարոն Լոուրենս
1998 ֆ Ննջարաններ և նախասենյակներ Bedrooms and HallwaysԲրենդան
1999 ֆ Մենսֆիլդ-այգի Mansfield ParkԹոմ Բերթրամ
1999 ֆ Կանացի բամբասանքներ Women Talking DirtyԴենիել
1999 ֆ Գիշերվա դև LighthouseՌիչարդ Սփեյդեր
2000 ֆ Ամեն ինչ հնարավոր է, մանկիկ Maybe BabyԿարլ Ֆիպս
2000 ֆ Վերջին ասպետը Don QuixoteՍանսոն Կարասկո
2001 ֆ Մի ասպետի պատմություն A Knight's Taleպարոն Թոմաս Քոլվիլ (Էդուարդ Սև արքայազն)
2002 ֆ Չարի մենաստան Resident EvilՍփենս Փարքս
2003 ֆ Սառցե հարսնացու Lena: The Bride of Iceդոկտոր Հարփեր
2004 ֆ Վիշապի մատանի George and the DragonՋորջ
2004 ֆ Անիծվածները BlessedՔրեյգ Հովարդ
2004 ֆ Փառամոլության տոնավաճառ Vanity FairՌոդոն Քրոուլի
2005-2007 ս Հռոմ RomeՄարկոս Անտոնիոս
2006 ֆ Սև մորուք։ Ահաբեկչություն ծովում Blackbeard: Terror at SeaԷդուարդ Թիչ (Սև մորուք)
2006 ս Այդ գեղեցիկ տղամարդ Բրամելը Beau Brummell: This Charming ManՋորջ Բրամել
2009 ֆ Սոլոմոն Քեյն Solomon KaneՍոլոմոն Քեյն
2009-2009 ս Ֆիլանտրոպ The PhilanthropistԹեդդի Ռիստ
2011-2011 ս Կամելոտ The Camelotարքա Լոթ
2011 ֆ Երկաթե ասպետը IroncladԹոմաս Մարշալ
2011 ս Վրիժառություն RevengeԴոմինիկ Ռայթ
2012 ֆ Ռիչարդ 2-րդ Richard IIԹոմաս Մոուբրեյ
2012 ֆ Ջոն Քարթեր John CarterՔան Քանթոս
2012 ս Էպիզոդներ EpisodesՌոբ
2013-2015 ս Հետևորդները The FollowingԴոկտոր Ջոզեֆ Քերոլ
2014 ֆ Չար արյուն Wicked BloodԲիլ Օոուենս
2015 ֆ Վերելք High-RiseՓենբորն
2015 ֆ Արագացում MomentumՊարոն Վաշինգթոն
2016 ս Հեպ և Լեոնարդ Hap and LeonardՀեփ Քոլինզ
2018 ս Ձևափոխված ածխածին Altered CarbonԼոուրենս Բենքրոֆթ
2019 ս Սեռական դաստիարակություն Sex EducationՌեմի Միլբեռն
2004
  • «Temecula Valley International Film Festival»` «Տղամարդու լավագույն դեր»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Փյուրֆոյ» հոդվածին։