Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Քալեն (անգլ. ՝ Tom Cullen , հուլիսի 17 , 1985 (1985-07-17 ) [ 1] , Aberystwyth , Ուելս , Միացյալ Թագավորություն ), ուելսցի դերասան և սցենարիստ ։ Առավել հայտնի է «Դաունթոն աբբայություն» հեռուստասերիալում Էնթոնի Ֆոյլի՝ Գիլինգհեմի կոմսի դերով։ «Ուիքենդ» ֆիլմում խաղացած դերի համար ստացել է «Բրիտանական անկախ ֆիլմի» մրցանակ և որպես հեռանկարային նորեկ առաջադրվել է« Լոնդոնի կինոփառատոնի» մրցանակին։
Քալեն ծնվել է Աբերիստուիտում՝ գրողների ընտանիքում, որտեղ իրենից բացի կար ևս երկու երեխա[ 2] ։ Վաղ տարիներն անցկացրել է Լանդրինդոդ Ուելսում և տասներկու տարեկան հասակում տեղափոխվել է Քարդիֆ , որտեղ ընդունվել է Լլանիշենի միջնակարգ դպրոց[ 3] ։ Մինչև դերասան դառնալը ղեկավարել է մեքսիկական ռեստորան և հետաքրքրվել երաժշտությամբ[ 4] ։ Քալենը, այն բանից հետո, երբ մեկ տարի հաճախել է Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց, 2009 թվականին գերազանց ավարտել է Ուելսի երաժշտության և դրամայի թագավորական քոլեջը[ 5] ։
2011 թվականից հանդիպել է Տատյանա Մասլանիի հետ, որի հետ ծանոթացել է «Աշխարհ առանց վերջի >» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ[ 5] ։
Տարի
Հայերեն անվանում
Անգլերեն անվանում
Դեր
Ծանոթագրություն
2006
Հայրիկի աղջիկ
Daddy’s Girl
Ջեյսոն
2008
Նայիր ինձ
Watch Me
Թոմ
Կարճամետրաժ
2009
Քսան հարց
20 Questions
Ադամ
Կարճամետրաժ
2010
Բալանս
Balance
Նիկո
Կարճամետրաժ
2011
Ուիքենդ
Weekend
Ռասել
2012
Հենրի
Henry
Հենրի
Կարճամետրաժ
2013
Սենյակ 8
Room 8
Այվս
Կարճամետրաժ
Վերջին օրերը Մարսի վրա
The Last Days on Mars
Ռիչարդ Հարինգտոն
2014
Պարուհին անապատում
Desert Dancer
Արդավան
2015
Եթե տեսնես նրան
Happily Ever After
Քոլին
Ոչ մի կողմնացույց անապատում
No Compass in the Wilderness
Նիլս
Կարճամետրաժ
Հարյուրավոր փողոցներ
A Hundred Streets
Ջեյմս
Սև լեռան բանաստեղծները
Black Mountain Poets
Ռիչարդ
2016
Մինա
Mine
Թոմի Մեդիսոն
Մյուս կեսը
The Other Half
Նիքի
Տարի
Հայերեն անվանում
Անգլերեն անվանում
Դեր
Ծանոթագրություն
2010
Պեն Թալար
Pen Talar
Ռիչարդ
Էպիզոդ 1․7 և 1․8
2011
Սև հայելի
Black Mirror
Ջոանս
Էպիզոդ «Ձեր ամբողջ կյանքի պատմությունը»
2012
Աշխարհ առանց վերջի
World Without End
Վուլֆրիկ
Մինի սերիալ, 8 էպիզոդ
2013—14
Դաունթոն աբբայության
Downton Abbey
Էնթոնի Ֆոյլ, կոմս Գիլինգհեմ
Մշտական դեր, 12 էպիզոդ
2015
Ջիմիի Ռոուզի փորձությունները
The Trials of Jimmy Rose
Ջեյսոն Ռոուզ
Մինի սերիալ, 3 էպիզոդ
Հինգը
The Five
Մարկ
գլխավոր դեր