Տատյանա Մասլանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Մասլանի
Tatiana Maslany by Gage Skidmore.jpg
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 22, 1985(1985-09-22)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Ռեջայնա, Կանադա
Քաղաքացիություն՝Flag of Canada.svg Կանադա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և պարուհի
Պարգևներ՝
IMDb։ID 1137209

Տատյանա Գաբրիելա Մասլանի[2] (անգլ.՝ Tatiana Gabriele Maslany, սեպտեմբերի 22, 1985(1985-09-22)[1], Ռեջայնա, Կանադա[3]), կանադացի դերասանուհի և հնչյունովորող։ Տատյանա Մասլանիի դերասանական կարիերան սկսել է փոքր դերերով երեխաների համար կանադական հեռուստածրագրերում, որից հետո նկարահանվել է մի քանի ֆիլմերում, ինչպիսիք են «Քույր մարդագայլը» (2004), «Մեռածների օրագիր» (2007), «Հանճարության առկայծում» (2008) և «Որոնվածը» (2009), ինչպես նաև գլխավոր դերեր է խաղացել կանադական հեռուստաֆիլմերում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Մասլանին ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 22-ին Կանադայի Սասկաչևան նահանգի Ռեջայնա քաղաքում։ Նրա հայրը՝ Դեն Մասլանին, ատաղձագործ է, իսկ մայրը՝ Ռենատե Մասլանին, թարգմանչուհի։ Նա ունի երկու կրտսեր եղբայր՝ Դանիել և Մայքլը։ Մասլանին ունի ավստրիական, գերմանական, լեհական, ռումինական և ուկրաինական արմատներ։ Տարրական դպրոցում Տատյանան սովորել է ֆրանսերեն, հետո մայրը նրան սովորեցրել է գերմաներեն։ Տատյանա Տատյանայի տատիկն ու պապիկը խոսել են գերմաներեն։ Հետո Տատյանան սկսել է անգլերեն սովորել։ Նա նաև մի քիչ խոսում է իսպաներեն[5]։

Մանկուց Տատյանան զբաղվել է պարերով և խաղացել դպրոցական թատրոնում։ 2003 թվականին ավարտել է Dr․ Martin LeBoldus High School միջնակարգ դպրոցը, որտեղ մասնակցել է բազմաթիվ թատերական բեմադրությունների։ Ավարտելուց հետո նա անցկացրել է որոշ ժամանակ ճանապարհորդել է, իսկ 20 տարեկանում բնակություն է հաստատել Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։

Մասլանին Canadian Improv Games թիմային թատերական խաղերի նախկին մասնակից է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլան Բրյուսը, Ջորդան Ջավարիսը և Տատյանա Մասլանին 2014 թվականին

Մասլանին իր դերասանական կարիերան սկսել է ոչ մեծ դերերով այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Incredible Story Studio»-ն (1997-2002) և «2030 CE»-ն (2002-2003), որոնցում ունեցած դերի համար ստացել է «Blizzard Award» մրցանակը «Լավագույն կանացի դեր» անվանակարգում։ Այնուհետև խաղացել է Դիանա Միլսի դերը «Մենահամերգ» (2003) կարճամետրաժ ֆիլմում։

Դեր է խաղացել նաև ռեժիսոր Ջոն Ֆոուսետի «Քույր մարդագայլը» եռապատման երկրորդ մասում (2004), որտեղ նրա գործընկերներն են Էմիլի Պերկինսը, Քեթրին Իզաբելը և Բրենդան Ֆլետչերը։ Իր դերի համար դերասանուհին ստացել է «Chainsaw Award» մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում։

Առաջին հայտնիությունը նա ստացել է կանադական դեռահասական սերիալում ունեցած դերի շնորհիվ Renegadepress.com (2004-2006) և 2005 թվականին առաջադրվել է «Ջեմինի» մրցանակի «Դրամա սերիալում կնոջ լավագույն դերի համար»[6]։

Տատյանա Մասլանին San Diego Comic-Con International-ում 2015 թվականին

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից Մասլանին հանդիպում է ուելսցի դերասան Թոմ Քալենի հետ։ Նրանք Բուդապեշտում ծանոթացել են «Աշխարհն առանց վերջի» հեռուստասերիալի նկարահանումներին[7][8][9]։ Ներկայումս նրանք բնակվում են Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[10]։

Աուդոգրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ Աղբյուր
2015 Locke & Key Դոջ 13 ժամանոց աուդիո դրամա [11]
2018 Սոված խաղեր Քիթնիս Էվերդին 10 ժամանոց ֆանտաստիկա [12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  2. «Tatiana Maslany and Tom Cullen stole cars and spelled their own names wrong»։ The A.V. Club (անգլերեն) 
  3. «Tatiana Maslany»։ TV Guide (անգլերեն) 
  4. «Canadian Tatiana Maslany wins Emmy for best lead actress in a drama» (անգլերեն)։ Վերցված է 2016-09-28 
  5. «Tatiana Maslany Chat with fan about Orphan Black and Evelyne Brochu» (անգլերեն)։ Վերցված է 2014-06-12 – via Youtube 
  6. «Awards for Tatiana Maslany»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-06-ին։ Վերցված է 2013-06-05 
  7. Valentini Valentina (2016-03-18)։ «Tatiana Maslany and Boyfriend Tom Cullen on ‘Joyful’ Experience Working Together and Those ‘Orphan Black’ Spoilers»։ Entertainment Online (անգլերեն)։ Վերցված է 2016-07-27 
  8. «Tatiana Maslany: 5 Fast Facts You Need to Know»։ Heavy.com (անգլերեն)։ Վերցված է 2014-06-19 
  9. Murphy Mary։ «'Orphan Black' Star Undergoes Hollywood Treatment»։ New York Post (անգլերեն)։ Վերցված է 2014-09-16 
  10. «Tatiana Maslany Says Goodbye to 'Orphan Black'»։ Marie Claire (անգլերեն)։ 2017-08-13։ Վերցված է 2017-09-26 
  11. «‘Locke & Key’ Is Coming Back — With Tatiana Maslany And An All-Star Cast [Exclusive]»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է 2015-10-10 
  12. «'Tatiana Maslany to narrate special-edition Hunger Games audiobook: First listen»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2018-10-31