Մեռածների օրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռածների օրագիր
անգլ.՝ Diary of the Dead
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրՍարսափ ֆիլմ
Թվական2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորջ Ռոմերո
Սցենարի հեղինակՋորջ Ռոմերո
ԴերակատարներՇոն Ռոբերթս[1][2][3], Ջոշուա Քլոուզ[1][2][3], Michelle Morgan?[2][3], Ջո Դինիքոլ[2], Թաթիանա Մասլանի[2], Ալան վան Սփրենգ[2], Ջորջ Ա․ Ռոմերո[2], Գիլյերմո դել Տորո[2], Մեգան Փարք[2], Քվենտին Տարանտինո[2], Սայմոն Պեգ[2], Սթիվեն Քինգ[2], Թոմ Սավինի[2], Ուես Քրեյվեն[2], Chris Violette? և Ջորջ Բյուզա[4]
ԵրաժշտությունNorman Orenstein?
Պատմվածքի վայրՓենսիլվանիա
Նկարահանման վայրՏորոնտո
ԿինոընկերությունDead Films Inc.
Տևողություն95 րոպե
Բյուջե2 մլն դոլ.[5]
Շահույթ$5 364 858[6]
ՆախորդLand of the Dead?
ՀաջորդSurvival of the Dead?
IMDbID 0848557

«Մեռածների օրագիր» (անգլ.՝ Diary of the Dead), ռեժիսոր Ջորջ Ռոմերոյի նկարահանած ամերիկա-կանադական սարսափ ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքի նկարահանող խումբը հայտնվում է այն տեղում, որտեղ մի գաղթական սպանել էր իր կնոջը և 16-ամյա որդուն, իսկ այնուհետև դիմել էր ինքնասպանության։ Օպերատորը նկատում է, որ նրանց դիակների հետ ինչ-որ բան այն չէ։ Սպանված կինը վեր է կենում պատգարակից և հարձակվում է բուժաշխատողի վրա, իսկ մեկ այլ բժշկի վրա հարձակվում է 16-ամյա պատանին։ Կին-զոմբին սպանում է հաղորդավարուհուն, որից հետո օպերատորը դադարում է հաղորդման նկարահանումները։

Անտառում, ուսանողների խումբը նկարահանում էր սարսափ ֆիլմ, որը պետք է նրանցից մեկը հանձներ որպես իր դիպլոմային աշխատանք։ Ռադիոյով նրանք իմանում են մասսայական խելագարության և մարդակերության մասին։ Նրանք վախենում են, նստում իրենց ֆուրգոնը և գնում տում։ Հանկարծ նրանք ճանապարհին տեսնում են սահմռկեցուցիչ վթար, նրա դեմ կանգնելով, նրանք նկատում են նրա մոտ թափառացող մարդու։ Աղջիկների միջից մեկը ճանաչում է գնացող տեղի շերիֆին։ Պարզվում է, որ նա նույնպես վերածվել է զոմբիի, և նրան մեքենայով հարվածում են, իսկ ավելի ուշ ուղանողներից մեկը կրակում է իր վրա, համարելով, որ նա է սպանել ոստիկանին։ Խմբի անդամները նրան տանում են հիվանդանոց, բայց այնտեղ միայն գտնվում էին զոմբիներ։ Նրանց ոչնչացնում են, բայց մեռածներից մեկին հաջողվում է կծել Գորդոն ուսանողին, որից հետո նա վաղ առավոտյան մահանում է։ Նրա ընկերուհին մնացել էր նրա դիակի մոտ և անընդհատ լացում էր, երբ նա կենդանացավ և փորձեց բռնել նրան, այդ պահին աղջիկը սպանեց նրան։ Ընկերները նորից ճանապարհ են ընկնում, բայց նրանց մեքենան ճանապարհի կեսից դադարեց աշխատել։ Նրանք մեքենան հրելով հասցնում են մի լքված խրճիթի մոտ, որտեղ հանդիպում են համր հողագործի։ Խրճիթը շրջապատում են մեռածների ամբոխը, ուսանողներին հաջողվում է հեռանալ այդտեղից, սակայն հողագործին չհաջողվեց փրկվել զոմբիներից և նա մահացավ։

Երիտասարդ մարդիկ հանդիպում են գաղթական սևամորթերի խմբին, որոնք իրենց ավտոտնակի բունկերում հավաքել էին զենքեր, ուտելիք և ջուր։ Բունկերում հայտնվում է զոմբի, և նրան սպանում է ուսանողներից մեկը, թթվային շիշը հարվածելով նրա գլխին։ Բունկերի պահոցում ուսանող Ջեյսոնը իր նկարահանած տեսանյութը բեռնում է YouTube-յան էջ, համարելով, որ մարդիկ տեսնելով իր տեսանյութը կսովորեն, թե ինչպես է պետք ճիշտ գոյատևել։

Այնուհետև նրանք գնում են ուսանողներից մեկի տուն, բայց այնտեղ ոչ մեկի չեն գտնում։ Ավտոտնակում էր գտնվում մի մեքենա, որի ապակին կոտրված էր, իսկ այդ ապակու վրա էլ արյուն էր թափված։ Հյուրերի վրա, խոհանոցում, հարձակվում է ուսանողուհու փոքր եղբայրը, պրոֆեսորը, ով ուսանողների հետ էր ամբողջ նկարահանման ժամանակ, աղեղից կրակում է նրա գլխի վրա, որից հետո փոքր եղբայրը մեխվում է պատին։ Այնուհետև աղջիկը նկատում է, որ բազմոցի ետևում նրա մայրը հոշոտում է իր հոր մարմինը։ Պրոֆեսորը նաև սպանում է աղջկա մորը։

Ընկերների վերջին ապաստարանը դառնում է ուսանողներից մեկի տունը, որը ժամանակից մումիայի դեր էր խաղում նրանց ֆիլմում։ Ընկերները իմանում են, որ նրա ընտանիքի բոլոր անդամները դարձել են զոմբի և նա ստիպված նրանց քցել էր լողավազան։ Մարդկանց մի քանիսը նկատում են դերասանի ձեռքի վերքը և նա, ինքնապահպանման նպատակով նրանց փակում է լողավազանի սենյակում։ Ավելի ուշ այդ տղան վերածվում է զոմբիի և սպանում երկու ուսանողների։

Զոմբիները սկսում են շրջապատել տունը։ Ընկերները պրոֆեսորի հետ միասին փակվում են գաղտնի բունկերային սենյակում։ Ֆիլմը ավարտվում է այն տեսանյութով, թե ինչպես են մարդիկ հաճույքի համար կրակում ծառերի վրա կապված մեռածներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջոշուա Կլոուզ Ջեյսոն Կրիդ Ջեյսոն Կրիդ
Միշել Մորգան Դեբրա Դեբրա
Շոն Ռոբերտս Թոնի Ռավելլո Թոնի Ռավելլո
Ալան Վան Սպրենգ փոխգնդապետ
Էմի Սիպակ Լալոնդ Թրեյսի Տուրման Թրեյսի Տուրման
Մեգան Պարկ Ֆրանսին Շեյն Ֆրանսին Շեյն
Տատյանա Մասլանի Մերի Դեկստեր Մերի Դեկստեր
Կրիս Վայոլեթ Գորդո Տորսեն Գորդո Տորսեն
Ջո Դինիկոլ Էլիոտ Սթոուն Էլիոտ Սթոուն
Թինո Մոնտի նորությունների հաղորդավար
Սթիվեն Քինգ նորությունների հաղորդավար

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոնկարներում հանդես գալու ժամանակ ֆիլմի անունն եղել է` «The death of death», այսինքն «Մահվան մահ»։
  • Ռադիոհեռարձակումները, որոնք լսվում էին ֆիլմի ժամանակ, կարելի է լսել նաև «Կենդանի մեռյալների գիշերը» («Night of the Living Dead», 1968 թ., Ջորջ Ռոմերո) ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://stopklatka.pl/film/diary-of-the-dead-kroniki-zywych-trupow
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 http://www.imdb.com/title/tt0848557/fullcredits
  3. 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/diary-of-the-dead
  4. Internet Movie Database — 1990.
  5. Diary of the Dead (2007) — Box office / business
  6. «Diary of the Dead». boxofficemojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]