Ջորդան Ջավարիս
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Caledon, Պիլ, Օնտարիո, Կանադա |
Կրթություն | Mayfield Secondary School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ջորդան Ջավարիս (անգլ.՝ Jordan Gavaris; սեպտեմբերի 25, 1989, Caledon, Պիլ, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան, առավել հայտնի է «Մթին երեխա» հեռուստասերիալում՝ Ֆելիքս Դոկինզի դերով։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջավարիսը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Կալեդոն քաղաքում։ Նրա հայրը ներգաղթյալ է Հունաստանից, իսկ մայրը հյուսիսեվրոպական ծագում ունեցող բնիկ կանադացի է։ Ռեժիսոր և սցենարիստ Կոստա Գավրասը նրա հեռավոր ազգականն է[1]։ Ջավարիսը ընտանիքի երեք երեխաներից ամենափոքրն է։ Նա ավագ դպրոցն ավարտել է 2007 թվականին[2]։ Նրա առաջին աշխատանքը եղել է տեսավարձույթի խանութում[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջավարիսը նորամուտը կատարել է կանադական անկախ «45 R.P.M.» ֆիլմում։ 2010 թվականին նա խաղացել է «Cartoon Network»-ի «Անհավանական պատմություն» ֆիլմի գլխավոր դերերից մեկում[4]։
2013-2017 թվականներին նկարահանվել է «Մթին երեխա» սերիալում, որտեղ կատարել է Ֆելիքս Դոկինզի դերը։ Այդ դերը նրան արժանացրել է գովեստի խոսքերի քննադատների կողմից, մասնավորապես՝ նրա անգլերեն առոգանության համար[5]։ Ջավարիսը երկու անգամ դարձել է կանադական գլխավոր մրցանակի՝ «Canadian Screen Awards»-ի դափնեկիր՝ ստանալով պարգևներ 2014 և 2015 թվականներին դրամատիկ սերիալում «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի» համար[6][7]։
2016 թվականին նկարահանվել է ռեժիսոր Գաս Վան Սենթի «Ծառերի ծով» ֆիլմում՝ Մեթյու Մակքոնահիի, Քեն Վատանաբեի և Նաոմի Ուոթսի հետ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջավարիսը բացահայտ գեյ է։ 2012 թվականի սեպտեմբերից հանդիպում է դերասան Դևոն Գրայի հետ[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանումը | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2008 | 45 R.P.M. | Պարի Թանդեր | ||
2013 | Չակիի անեծքները | Curse of Chucky | սուրհանդակ | |
2016 | Ծառերի ծովը | The Sea of Trees | Էրիկ | |
2017 | Տեսակները վտանգված են | Maya Dardel | Քեվին | |
Re: Possessed Homes | Բեն Կրոուֆորդ | Կարճամետրաժ ֆիլմ |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն նավանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2009 | Դեգրասսի։ СՀաջորդ սերունդը | Degrassi: The Next Generation | Նեյթոն | 2 էպիզոդներ |
2013—2017 | Մթին երեխա | Orphan Black | Ֆելիքս Դոկինզ | Կանոնավոր դեր, 50 էպիզոդներ |
2013 | Կոտրված | Cracked | Գրեմ Մաքքենզի | Էպիզոդ։ «The Valley» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jordan Gavaris». IMDb. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «45 RPM Cast». www.45rpmthemovie.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Jordan Gavaris Biography». TV Guide. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Sandrine Sahakians (2010 թ․ հուլիսի 7). «Jordan Gavaris (UNNATURAL HISTORY) Exclusive Interview». TV Equals. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Dalton Ross (16 марта 2014). «'Orphan Black': Jordan Gavaris talks Felix and having the best fake accent on TV». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Etan Vlessing (6 марта 2014). «'Orphan Black' Dominates Canadian Screen Awards». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ HELLO! Canada. «'Orphan Black' collects eight wins on night two of the Canadian Screen Awards» (անգլերեն). ca.hellomagazine.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Jung, E. Alex. «Jordan Gavaris On Why He Waited to Come Out». Vulture (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորդան Ջավարիս» հոդվածին։ |
|