Սպիտակ թագուհին (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ թագուհին
The White Queen
Изображение логотипа
Ժանրպատմական, դրամա
ԹեմաԱլ և Սպիտակ վարդերի պատերազմ
ՍտեղծողՖիլիպպա Գրեգորի
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀիմքՍպիտակ թագուհին, Կարմիր թագուհին և The Kingmaker's Daughter?
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Քենթ
Ջեյմի Փեյնի
Քոլլին Թիեգ
Գլխավոր
դերերում
Ռեբեկա Ֆերգյուսոն
Մաքս Այրոնս
Ամանդա Հեյլ
Ֆեյե Մարսեյ
Անայրին Բարնարդ
Դեվիդ Օուկս
Էլեանոր Թոմլինսոն
Ջեյմս Ֆրեյն
Ջանեթ Մքթիիր
Բեն Լեմփ
ՊրոդյուսերՋոն Գրիֆֆին
Ջորջ Ֆեյբեր
Չարլզ Փաթթինսոն
Իուրեդիս Ջեսել
Ջինա Քրոնք
ՍցենարիստԷմմա Ֆրոսթ
Լիզա Մքգիի
Մելքոլմ Քեմփբել
Նիքոլ Թեյլոր
ՕպերատորՖաբիան Վագներ
Ժան-Ֆիլիպ Գոսսար
Դևիդ Լյութեր
ԵրաժշտությունՋոն Լանն
Նկարահանման վայրԲելգիա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին էհունիսի 16, 2013-ից օգոստոսի 18, 2013[1]
ՀեռուստաալիքBBC One
Starz
ԸնկերությունCompany Pictures?
ԴիստրիբյուտորAll3Media և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9
Ձայնի ձևաչափStereo
ՀաջորդՍպիտակ արքայադուստրը (հեռուստասերիալ)
Պաշտոնական կայքէջ

Սպիտակ թագուհին (անգլ.՝ The White Queen), 10 մասից բաղկացած բրիտանական պատմական հեռուստասերիալ է՝ հիմնված Ֆիլիպպա Գրեգորիի «Զարմիկների պատերազմը» պատմական վիպաշարի վրա («Սպիտակ թագուհին», «Կարմիր թագուհին», «Արքայագործի դուստրը»)[2]։ Առաջին մասի պրեմիերան կայացել է BBC One-ի եթերում 2013 թվականի հունիսի 16-ին Միացյալ Թագավորությունում[3]։ ԱՄՆ-ում առաջին անգամ հեռարձակվել է Starz հեռուստաալիքով 2013 թվականի օգոստոսի 9-ին[4][5]։

Էլիզաբեթ Վուդվիլը «Սպիտակ թագուհին» վեպի կենտրոնական կերպարն է, մինչ Մարգարետ Բեֆորթն ու Աննա Նևիլը համապատասխանաբար գտնվում են «Կարմիր թագուհին» և «Արքայագործի դուստրը» վեպերի կիզակետում։ Այնուամենայնիվ, երեք կերպարն էլ երեք վեպերում էլ կան, ինչը երևում է նաև հեռուստասերիալից։

Վերջին սերիան հեռարձակվել է 2013 թվականի օգոստոսի 18-ին։ Երկու օր անց հաստատվեց, որ Սպիտակ թագուհին երկրորդ եթերաշրջան չի ունենալու։ BBC-ն հայտնել է՝ ի սկզբանե պլանավորված է եղել, որ մեկ եթերաշրջան է լինելու[6]։ 2013 թվականի հոկտեմբերին The Telegraph թերթում նշված էր, որ Starz-ը պատրաստվում է Սպիտակ արքայադուստրը անվանմամբ շարունակություն մինիհեռուստասերիալ նկարահանել, որը հիմնված է լինելու Գրեգորիի 2013 թվականի նույնանուն վեպի վրա[7]։ 2016 թվականի փետրվարի 7-ին Գրեգորին Ֆեյսբուքում հայտարարեց, որ շարունակությունը պաշտոնապես հաստատվել է մեկնարկելու[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները ընթանում են Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ։ Ներկայացվում է երեք կնոջ պատմություն, ովքեր ներառված են Անգլիայի գահի համար մղվող երկարատև կոնֆլիկտի մեջ։ Սկսում է 1464 թվականից. ժողովուրդն արդեն 9 տարի պատերազմում է նրա համար, թե ով է Անգլիայի ճշմարիտ արքան։ Նույն արքայատոհմի երկու ճյուղերը՝ Յորքերի և Լանկաստերների տները գահի համար դաժան պայքարի մեջ են։ Սյուժեն կենտրոնացած է երեք կնոջ վրա, ովքեր ասես ետնաբեմից առաջնորդում էին պատմության իրադարձությունները. Էլիզաբեթ Վուդվիլ, Մարգարետ Բեֆորթ, Աննա Նևիլ[9]։ Տղամարդիկ պատերազմում են, իսկ կանայք օգտագործում են իրենց հմայքն ու հնարամտությունը իրենց տղամարդկանց միջոցով իշխանության հասնելու համար։ Էլիզաբեթ Վուդվիլը, պատերազմում կորցնելով ամուսնուն (Լանկաստերների կողմից), օգտագործում է իր գեղեցկությունն ու երիտասարդությունը և իրեն սիրահարեցնում նոր արքա Էդվարդ Յորքին, որպեսզի թագուհի դառնալով կարողանա պաշտպանել իր երեխաներին։ Մարգարետ Բեֆորթը նույնպես Լանկաստերների այրի էր, նա այնքան է ատում Յորքերին, որ պատրաստ է ցանկացած բանի, միայն թե գահին տեսնի իր որդուն։ Աննա Նևիլի «Արքա կերտող» Ռիչարդ Նևիլլի կրտսեր դուստրն է, ով իր կամքից անկախ հայտնվում է պատերազմի կիզակետում և կարողանում է Ռիչարդ Գլոստերի օգնությամբ հասնել իր երջանկությանն ու իշխանությանը, բայց իհարկե գիտի, որ իր կյանքը կառուցված է ստի ու արյան վրա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանկաստերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանների մեծ մասը բրիտանացի է, բայց քանի որ նկարահանումները կատարվել են Բելգիայում, տեղի մի քանի դերասան նույնպես մասնակցել է. Վիիրլի Բիթենսը[10], Յուրգեն Դելնիթը, Յորեն Սելդեսլեքթսը, Էլզա Հոուբենը, Բեն Ֆորսեվիլլը և Բեն Վեն դեն Հեուվելը[11]։ Ռեբեկա Ֆերգյուսոնը (էլիզաբեթ Վուդվիլլ, Սպիտակ թագուհին) շվեդուհի է (մոր արմատները Անգլիայից են)[12]։

Նկարահանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի բյուջեն կազմել է £25 միլիոն։ Նկարահանումները տևել են 120 օր։ Ընդհանուր կազմել է շուրջ 250 տեսարան՝ ներառյալ զնդանները, պալատները, ամրոցները, 12 բանկետներն ու նվազագույնը 2 թագադրության արարողություն[13]։

Երկու տարբերակ է պատրաստվել, մեկը BBC-ի համար, իսկ մյուսը ԱՄՆ-ի համար[14]։

Զուգահեռ նկարահանվել է երկմասանի փաստագրական ֆիլմ՝ «Իրական Սպիտակ թագուհին և իր մրցակիցները», Ֆիլիպպա Գրեգորիի կողմից։ Այն հեռարձակվել է BBC Two-ի եթերում 2013թվականի հուլիսի 17-ին և 24-ին[15]։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

No. Վերնագիր[16][17][18] Ռեժիսոր Սցենարիստ Առաջին հեռարձակման ամսաթիվ ԱՄՆ-ում հեռարձակվելու ամսաթիվ[17] Մեծ Բրիտանիայում դիտել են
(միլիոն)[19]
ԱՄՆ-ում դիտել են
(միլիոն)
1"Սիրահարված Արքային // In Love With the King"Ջեյմս ՔենթԷմմա Ֆրոսթ16 Հունիսի 2013 (2013-06-16)9 Օգոստոսի 2013 (2013-08-09)5.33[20][21]0.457[22]
Վարդերի պատերազմում Լանկաստեր ամուսնուց արիացած և ամուսնու ունեցվածքը կորցրած Էլիզաբեթ Վուդվիլլը, մոր կողմից քաջալերվելով, որոշում է դիմել Յորքերի Արքա, Էդվարդ IV-ին։ Էդվարդը հայտնի էր իր կնամոլությամբ, անմիջապես գերվում է Էլիզաբեթի գեղեցկությունից և ամեն ինչ անում է նրան կրկին տեսնելու համար։ Երբ Էլիզաբեթը մերժում է նրա հետ անկողին մտնել, նա համաձայնվում է ամուսնանալ նրա հետ և նրան դարձնել Անգլիայի թագուհի։ Այնուամենայնիվ, գաղտնի ամուսնությունը Անգլիայի արքունիքում այդքան էլ լավ չի ընդունվում, հատկապես Էդվարդի մոր՝ դքսուհի Սեսիլիի և նրա ամենավստահելի խորհրդականի՝ Ուորվիկի կոմսի կողմից։
2"Իշխանության գինը // The Price of Power"Ջեյմս ՔենթԷմմա Ֆրոսթ23 Հունիսի 2013 (2013-06-23)17 Օգոստոսի 2013 (2013-08-17)5.700.801[23]
Արքայի և Էլիզաբեթի գաղտնի ամուսնության մասին քննադատական մեկնաբանությունները լռեցնելու նպատակով շքեղ թագադրություն է կազմակերպվում։ Ուորվիկի անհամաձայնությունը ակնառու է դառնում այն ժամանակ, երբ նա հրաժարվում է իր աղջիկներին էլիզաբեթի սպասուհիներից դարձնել։ Մարգարեթ Բեֆորթը սպասում է հարմար առիթի, երբ իր որդին իր մոտ կվերադառնա։ Ուորվիկը իր ավագ դուստր՝ Իզաբելին ամուսնացնում է էդվարդի գահահաջորդ եղբոր՝ Կլարենսի դուքս՝ Ջորջի հետ։
3"Փոթորիկ // The Storm"Ջեյմս ՔենթԷմմա Ֆրոսթ30 Հունիսի 2013 (2013-06-30)24 Օգոստոսի 2013 (2013-08-24)5.320.704[24]
Կոմս Ուորվիկի խռովության հետևանքով Էլիզաբեթի հայրն ու եղբայրը զոհվում են, բայց Ջորջն այդպես էլ չի հաջողացնում Էդվարդի փոխարեն գահին բազմել։ Կարճ դադար է լինում, որը խախտվում է կրկին, և Ուորվիկն ու Ջորջը ստիպված են լինում փախչել Ֆրանսիա։ Հոր ու եղբոր մահի համար վրեժ լուծելու ծարավով Էլիզաբեթն ու իր մայր Ժակետտան դիմում են մոգությանը, որը սարսափելի հետևանք է ունենում Իզաբել Նևիլի համար, ով կորցնում է իր երեխային՝ ամուսնու հետ Ֆրանսիա նավարկելու ընթացքում։
4"Վատ թագուհին // The Bad Queen"Ջեյմի ՓեյնԼիզա Մքգիի7 Հուլիսի 2013 (2013-07-07)7 Սեպտեմբերի 2013 (2013-09-07)5.000.811[25]
Ուորվիկի Ջորջի հետ ունեցած պլանները ձախողվեցին, նա դիմում է Մարգարեթ Անջուացուն՝ Լանկաստերների թագուհուն։ Ուորվիկն առաջարկում է իր կրտսեր դստերը՝ Աննա Նևիլին կնության տալ Լանկաստերների գահաժառանգ՝ դաժան ու կոպիտ Էդվարդին, և օգնել նրան վերականգնել Լանկաստերների դինաստիան։ Լոնդոնում Էդվարդն ու Էլիզաբեթը անհանգստանում են այս դաշինքի պատճառով։ Էլիզաբեթը միանում է իր մոր հետ և վերջապես լույս աշխարհ է բերում տղա երեխայի։
5"Պատերազմ առաջին ձեռքից // War at First Hand"Ջեյմի ՓեյնՄելքոլմ Քեմփբել14 Հուլիսի 2013 (2013-07-14)14 Սեպտեմբերի 2013 (2013-09-14)4.560.929[26]
Լանկաստերները վերադառնում են գահին՝ խելագար Հենրի VI արքայի գլխավորությամբ։ Մարգարեթ Բոֆորթը իր որդուն բերում է արքայի մոտ օրհնության։ Մարգարեթ Անջուացին իր նոր հարսի՝ Աննա Նևիլի հետ գալիս է Անգլիա ամուսնու կողքին լինելու համար։ Այնուամենայնիվ, լուրեր են տարածվում Էդվարդի վերադարձի մասին։ Ուորվիկի ու մյուս Լանկաստերների ուժերը փորձում են Էդվարդին դիմակայել մարտի դաշտում։ Էլիզաբեթը կրկին դիմում է գերբնական ուժերին։ Մարգարեթ Բոֆորթը բարկանում է, երբ նրա ամուսինը որոշում է Յորքերի կողմից մասնակցել մարտերին, նա մարտի դաշտում խիստ վիրավորվում է։ Բարնետի և Թյուկսբերիի հաղթանակներից հետո վճռվում է Էդվարդի հաղթանակը (Այս մարտերի ժամանակ զոհվում են Ուորվիկն ու Արքայազն Էդվարդը), Մարգարեթ Անջուացին գերեվարվում է։ Աննան մտահոգվում է հոր մահը լսելով, քիչ է մնում բռնության ենթարկվի Յորքերի զինվորների կողմից, բայց Ռիչարդը փրկում է նրան և բերում արքունիք։ Էլիզաբեթն ուրախ է ամուսնու վերադարձի կապակցությամբ, բայց կրկին անհանգստանում է, երբ տեսնում է Էդվարդն ու իր եղբայրները Հենրի VI արքային խեղդում են Լանկաստերների հետագա քայլերը կանխելու նպատակով։
6"Սեր և ամուսնություն // Love and Marriage"
"Սեր և մահ // Love and Death"
Ջեյմի ՓեյնՆիքոլ Թեյլոր21 Հուլիսի 2013 (2013-07-21)21 Սեպտեմբերի 2013 (2013-09-21)4.590.859[27]
Չնայած Ուորվիկը, Հենրի VI-ը և Էդվարդ Լանկաստերը մահացել էին, արքունիքն այդքան էլ հանգիստ չէր։ Էլիզաբեթը անհանգստանում է Էդվարդի սիրուհու՝ Ջեյն Շորի մասին։ Նա կորցնում է իր փոքրիկ երեխային ու մորը՝ Ժակետտային։ Նրա այս սթրեսային իրավիճակը պատճառ է հանդիսանում, որ Էդվարդի զգացմունքները նորից արթնանան նրա նկատմամբ։ Այդ ժամանակ, Ջորջը ցանկանում է վերահսկել այրիացած Աննա Նևիլին և Նևիլների ամբողջ ժառանգությունը։ Իզաբելը նույնպես Ջորջի հետ է գործում։ Աննայի միակ ընկերը Արքայի փոքր եղբայր՝ Ռիչարդն է, ով փախցնում է Աննային և ամուսնանում նրա հետ։ Ֆանատիկ Մարգարեթ Բեֆորթը ցանկանում է մեծացնել իր իշխանությունը ամուսնանալով Արքայի մոտ խորհրդատուներից մեկի՝ Թոմաս Ստենլիի հետ։
7"Թույն և Մալմսեյ գինի // Poison and Malmsey Wine"Քոլլին ԹիեգԷմմա Ֆրոսթ28 Հուլիսի 2013 (2013-07-28)28 Սեպտեմբերի 2013 (2013-09-28)4.580.896[28]
Խաղաղությունը կրկին խաթարվում է, երբ Էդվարդը որոշում է պատերազմել Ֆրանսիայի դեմ, սակայն կարճ ժամանակ անց հանաձայնվում է խաղաղություն պահել դրամական ձեռքբերման դիմաց։ Սա դուր չի գալիս Ջորջին և Ռիչարդին։ Ե՛վ Էլիզաբեթը, և՛ Աննան որդի են ծնում։ Ջորջի ֆրուստրացիան դրդում է նրան համաձայնության գալ Ֆրանսիայի արքայի հետ։ Երբ նրա կինը՝ Իզաբելը ծննդաբերությունից հետո մահանում է, Ջորջը մեղադրում է Էլիզաբեթին՝ մոգության միջոցով կնոջը սպանելու համար։ Էդվարդն ուրիշ ելք չի ունենում, նա ստիպված իր եղբորը մեղավոր է ճանաչում, որպես գահի դավաճան և դատապարտում մահվան։ Դքսուհի Սեսիլը, ով պաշտում էր իր որդիներից Ջորջին, աղաչում է Էդվարդին ներել եղբորն ու մեղադրում է Էլիզաբեթին։ Ջորջն ընտրում է Մալմսեյ գինու մեջ խեղդվելու մահապատժի եղանակը։ Էլիզաբեթը վերջապես վրեժ է լուծում իր հոր ու եղբոր սպանողներից, բայց դա նրան ավելի է անհանգստացնում։
8"Արքան մահացավ // The King is Dead"
"Ապրած կենա Արքան // Long Live the King"
Քոլլին ԹիեգՄելքոլմ Քեմփբել4 Օգոստոսի 2013 (2013-08-04)5 Հոկտեմբերի 2013 (2013-10-05)4.350.910[29]
Արքան վատառողջ է։ Հասկանալով, որ մահը մոտ է, նա խնդրում է Էլիզաբեթին կանչել իր եղբայր՝ Գլոստերի դուքս Ռիչարդին։ Վերջինս պետք է փոխարիներ նրան մինչ արքայազնի մեծանալը։ Էլիզաբեթը չի վստահում Ռիչարդին, նա խնդրում է իր եղբայր՝ Էնթոնիին բերել Լոնդոն իր որդուն՝ Էդվարդ V-ին։ Բայց նրանց ճանապարհին բռնում է Գլոստերի կայազորը և երիտասարդ արքային բերում են Լոնդոնի աշտարակ։ Էնթոնին խորհուրդ է տալիս Էլիզաբեթին համագործակցել Գլոստերի հետ։ Մինչ Մարգարեթ Բեֆորթն ու իր ամուսին Թոմաս Սթենլին միաժամանակ երկու ճամբարներում էլ գործում են՝ մտքում ունենալով Մարգարեթի որդու պոտենցիալ շանսերը։ Էլիզաբեթը պետք է իր երկրորդ որդուն ուղարկի Էդվարդի մոտ՝ Լոնդոնի աշտարակ, բայց փոխարենը նա ուղարկում է իր որդուն նման մեկ ուրիշ տղայի։ Գլոստերը սկզբում հոգատար է լինում իր զարմիկների նկատմամբ։ Ռիչարդի կինը՝ Աննա Նևիլը (ով սարսափում էր Էլիզաբեթի դաժան մոգությունից) համոզում է Ռիչարդին լքել իր զարմիկներին, համարել նրանց անօրինական, քանի որ Էդվարդ IV-ը շատ կանանց հետ է գաղտնի ամուսնացել, ինչպես Էլիզաբեթի հետ։ Ռիչարդն ու Աննան թագադրվում են Էդվարդ V-ի փոխարեն։
9"Արքայազնները ամրոցում // The Princes in the Tower"Քոլլին ԹիեգԷմմա Ֆրոսթ11 Օգոստոսի 2013 (2013-08-11)12 Հոկտեմբերի 2013 (2013-10-12)4.160.741[30]
Սթենլին խորհուրդ է տալիս Մարգարեթին երաշխավորել երիտասարդ արքայազնների Աշտարակից փախչել չկարողանալը։ Աստծոց նշան ստանալով՝ Մարգարեթը կարգադրում է սպանել տղաներին, բայց պահպանում է Արքայադուստր Էլիզաբեթի հետ իր որդու ամուսնության միտքը։ Արդեն թագուհի՝ Աննա Նևիլը հայտնում է իր այն կարծիքը, որ կցանկանար տղաների մահը։ Շուտով պարզ է դառնում, որ Աշատարակի արքայազնները սպանվել են։ Ռիչարդ Արքան սարսափահար գալիս է Լոնդոն, որպեսզի տեսնի նրանց։ Աննան խղճի խայթ է զգում, անհանգստանում է, արդյոք իր անզգույշ արած արտահայտությունը ընկալել են որպես կարգադրություն։ Ռիչարդը գաղտնի այցելում է էլիզաբեթին և վստահեցնում, որ ինքը տղաների մահվան հետ որևէ կապ չունի։ Նա անիծում է տղաներին սպանողին։ Մարգարեթին տնային կալանքի են ենթարկում։
10"Վերջին ճակատամարտը // The Final Battle"Քոլլին ԹիեգԷմմա Ֆրոսթ18 Օգոստոսի 2013 (2013-08-18)19 Հոկտեմբերի 2013 (2013-10-19)4.411.155[31]
Ռիչարդ Արքան վստահ է, որ իր գահը հաստատուն է։ Նա սկսում է հետաքրքրվել իր զարմուհի Էլիզաբեթ Յորքով։ Աննա Նևիլ թագուհին խանդում է, բայց Ռիչարդը նրան ասում է, որ նա այդպես է անում միայն նրա համար, որ Էլիզաբեթի և Հենրի Թյուդորի ամուսնության պայմանավորվածությունը չեղյալ հայտարարվի։ Մահանում է Ռիչարդի և Աննայի միակ ժառանգը։ Այնուհետև մահանում է նաև վշտահար Աննան։ Լեդի Մարգարեթը դեռ տնային կալանքի տակ է։ Առջևում ճակատամարտ է Հենրի Թյուդորի և Ռիչարդ III-ի զորքերի միջև։ Էլիզաբեթ Յորքը թագուհի կդառնա ցանկացած կողմի հաղթանակի դեպքում։ Արևի խավարում է լինում, Մարգարեթը սա կարծում է, որպես Աստծո կողմից ուղարկված նշան, որ Հենրին կդառնա արքա։ Նա անտեսում է իր տնային կալանքը, գնում է Սթենլիի մոտ, որ խնդրի միանալ իր որդու զորքին, բայց նա մերժում է, որովհետև վերջինիս որդին գերի է Ռիչարդի մոտ։ Մարգարեթը տեսնում է Ջասպերին և կարողանում է ճակատամարտից առաջ խոսել որդու՝ Հենրիի հետ։ Թյուդորների գործերը լավ չեն գնում. Ռիչարդի զորքը կրկնակի ավել է։ Բայց Ստենլին վերջին պահին միանում է Հենրիի զորքերին և փոխում է հավասարակշռությունը։ Ռիչարդը զոհվում է։ Սթենլին ծնկի եկած Հենրիին է մեկնում թագը, Մարգարեթը իրեն հռչակում է «Մարգարեթ Արքայամայր» և պահանջում է, որ իր ամուսինը ծնկի մնա արքայի մոր առաջ։ Էլիզաբեթը միանում է իր որդու՝ Ռիչարդի հետ և զգուշացնում նրան չձգտել վրեժխնդրության։ Նա ասում է իր դստերը՝ Էլիզաբեթ Յորքին, որ նա ամուսնանալու է Թյուդորի հետ և դառնալու է թագուհի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://dbpedia.org/resource/The_White_Queen_(TV_series)
  2. «BBC – Media Centre: The White Queen, a new ten-part drama for BBC One». BBC.co.uk. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «Media Centre – Programme Information – The White Queen». BBC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  4. «Breaking News – Starz to Air Advance Screening of "The White Queen" Following "Magic City" Season Two Finale on Friday, August 9 at 10PM ET/PT». The Futon Critic. 2013 թ․ հուլիսի 26. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «'The White Queen' advance screening on Starz TV». RedEye Chicago. 2013 թ․ հուլիսի 31. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «'The White Queen' ditched by BBC: It is axed too soon?». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  7. Walker, Tim (2013 թ․ հոկտեմբերի 17). «The White Queen is to make a comeback». The Telegraph. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Philippa Gregory». Facebook. 2016 թ․ փետրվարի 7. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  9. "Media Centre – The White Queen, a new ten-part drama for BBC One". BBC. 2012-08-31. Retrieved 2013-06-23.
  10. Auteur: jdr, fvv (2012-11-06). "Veerle Baetens start opnames in BBC-serie 'The White Queen' – Het Nieuwsblad". Nieuwsblad.be. Retrieved 2013-06-23.
  11. Filothea Web Team (2012-09-27). "BBC: Films "The White Queen" television series in Belgium / Ghent | Filothea Blog Area". Filothea.com. Retrieved 2013-06-23.
  12. Stockholm TT Spektra (2012-09-01). "Rebecca Ferguson får drömroll på BBC | Kultur | SvD" (in Swedish). Svd.se. Retrieved 2013-06-23.
  13. Ben Stephenson (2013-05-29). "Media Centre – The White Queen". BBC. Retrieved 2013-06-23.
  14. Hastings, Chris (13 July 2013). "The Blue Queen". London: Mail on Line. Retrieved 15 July 2013.
  15. "BBC Two". Retrieved 18 July 2013.
  16. BBC episode gallery, Episode titles and dates as broadcast by BBC.
  17. 17,0 17,1 White Queen on Starz, Episode titles and dates as broadcast by Starz.
  18. «BBC One – The White Queen – Episode Guide». BBC. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  19. [փա՞ստ]
  20. Tartaglione, Nancy (2013 թ․ հունիսի 17). «In UK Debut, Starz/BBC Drama The White Queen Wins Sunday Night Ratings Crown». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  21. Szalai, Georg (2013 թ․ հունիսի 17). «The White Queen Draws More Than 5 Million Viewers in BBC Debut». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  22. Kissell, Rick (2013 թ․ օգոստոսի 13). «Discovery Has Bite With Sharks as CBS Tops Week Despite Blackout». Variety. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  23. «Saturday's Cable Ratings: Lifetime's "Baby Sellers" Tops Viewers, Demos». The Futon Critic. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  24. «Saturday's Cable Ratings: Nickelodeon's "Swindle," Lifetime's "Escape from Polygamy" Top Charts». The Futon Critic. 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  25. «Saturday's Cable Ratings: ESPN Dominates with Notre Dame/Michigan Coverage». The Futon Critic. 2013 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  26. «Saturday Cable Ratings: College Football, "Sam & Cat" Top Charts». The Futon Critic. 2013 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  27. «Saturday's Cable Ratings & Broadcast Finals: College Football, "Sam & Cat" Lead Viewers». The Futon Critic. 2013 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  28. «Saturday's Cable Ratings & Broadcast Finals: College Football, "48 Hours" Lead the Pack». The Futon Critic. 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  29. «Saturday's Cable Ratings & Broadcast Finals: College Football Snares Top Spots». The Futon Critic. 2013 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  30. «Saturday Cable Ratings & Broadcast Finals: ALCS, NASCAR & College Football Top Charts». The Futon Critic. 2013 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  31. «Saturday's Cable Ratings & Broadcast Finals: ALCS Finale Triumphs Over College Football». The Futon Critic. 2013 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ թագուհին (հեռուստասերիալ)» հոդվածին։