Մաքս Այրոնս
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1985[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Քամդեն, Մեծ Լոնդոն |
Կրթություն | Դրագոն սքուլ, Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Բրայանսթոն դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, մոդել, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Ջերեմի Այրոնս, մայր՝ Շինեյդ Կյուսակ |
Մաքսիմիլիան Պո Դիառմիդ «Մաքս» Այրոնս (անգլ.՝ Maximilian Paul «Max» Diarmuid, հոկտեմբերի 17, 1985[1], Քամդեն, Մեծ Լոնդոն), անգլիացի դերասան, առավել հայտնի է իր Հենրիի դերով «Կարմիր գլխարկը» ֆիլմի թրիլլերով, Ջարեդա Հոյի դերով «Հյուրը» ֆիլմում, նաև Էդվարդ IV-ի դերով «Սպիտակ թագուհին» հեռուստասերիալում և այլն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքս Այրոնը ծնվել է Լոնդոնում՝ իռլանդուհի դերասան Շինեյդ Կյուսակի և Ջերմի Այրոնսի ընտանիքում։ Մաքսը հայտնի դերասան Սիրիլա Կյուսակի թոռն է[2][3]։
Սովորել է Օքսֆորդի Dragon School դպրոցում[4][5]։ Արձակուրդները անցկացրել է Իռլանդական Կորկ կոմսությունում, որտեղ տեղակայված է Այրոնների ընտանեկան ամրոցը։ Հետագայում տեղափոխվել է Դորսետշիր և ակտիվորեն զբաղվել սպորտով, խաղացել է ռեգբի, երկու և կես տարի զբաղվել է թիավարությամբ։ 2008 թվականին ավարտել է Հիլդոհոլյան երաժշտական դպրոցը։
Զուգահեռ ուսմանը հաճախել է թատերական խմբակների, զբաղվել մոդելությամբ և նկարահանվել կինոյում։ 2006 թվականին Մաքսի նկարը շատ պատահական նկատում է Մարիո Տեստինիոն, որի շնորհիվ Մաքսը հայտնվում է Burberry և այլ խոշոր հիմնարկների գովազդներում։
2011 թվականին խաղացել է Քեթրին Հարդվիկի նկարահանած «Կարմիր գլխարկը» ֆիլմում։
2013 թվականի մարտի 22-ին կայացել է «Հյուրը» ֆիլմի պրեմիերան, որտեղ Մաքսը խաղացել է Ջարեդա Հոյի դերը։
2013 թվականին նկարահանվել է «Սպիտակ թագուհին» հեռուստասերիալում, որը նկարահանվել է Ֆիլիպպա Գրեգորիի գրքի մոտիվներով։ Գիրքը հանդիսանում է «Զարմիկների պատերազմը» գրքի առաջին մասը։ Սերիալի սյուժեն հիմնականում մի քանի գրքերի սյուժե է, որը ներկայացնում է երեք վեպերի ադապտացման՝ «Սպիտակ թագուհին», «Կարմիր Թագուհին» և «Թագավորի աղջիկը»։ 2014 թվականին դուրս է եկել երկու ֆիլմ Մաքսի մասնակցությամբ՝ «Կինը ոսկու մեջ» (Woman In Gold) և «Ցուցարարների ակումբը» (The Riot Club)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Մաքսը սկսել է հանդիպել ավստրալիացի դերասանուհի Էմիլի Բրաունինգի հետ, բայց 2012 թվականի ամռանը զույգը բաժանվել է[6]։ Ներկայումս հանդիպում է Սոֆի Պերայի հետ։ Զույգը սպասում է իր առաջնեկին։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | Աղբյուր |
---|---|---|---|---|
2004 | Թատրոն | Being Julia | Տղան վարագույրի մոտ | |
2009 | Չվճարված սեր | Unrequited Love | Թոմ | |
Փախստականուհին | The Runaway | Թոմի | ||
Դորիան Գրեյ | Dorian Gray | Լյուցիուս | ||
2011 | Կարմիր գլխարկ | Red Riding Hood | Հենրի | |
2013 | Հյուրը | The Host | Ջարեդ Հոյ | |
Սպիտակ թագուհին | The White Queen | Էդվարդ IV | Սերիալ; 10 սերիա | |
Անտոնիո Վիվալդի | Vivaldi | Անտոնիո Վիվալդի | ||
2014 | Ցուցարարների ակումբը | «The Riot club» | ||
2015 | Դևի բերքը | «The devil’s harvest» | Յուրի |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Մաքս Այրոնի կենսագրությունը։ Trivia»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-06-ին։ Վերցված է Ապրիլի 11 2011
- ↑ «Max Irons»։ JeremyIrons.net։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ «OD News»։ The OD 1։ Dragon School։ 2011։ էջ 22։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011
- ↑ «Maximilian Irons»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է ապրիլի 11, 2011
- ↑ Mahlmeister Chrissy։ «Max Irons talks about crushing on Kate Moss, his Love of Uggs, and more in our exclusive interview»։ Վերցված է հուլիսի 31, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|