Կարմիր թագուհին (վեպ)
Կարմիր թագուհին անգլ.՝ The Red Queen | |
---|---|
Հեղինակ | Ֆիլիպպա Գրեգորի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | Մարգարետ Բոֆորթ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նախորդ | Սպիտակ թագուհին |
Հաջորդ | The Lady of the Rivers? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Simon & Schuster |
Հրատարակման տարեթիվ | 2010 |
Կարմիր թագուհին (անգլ.՝ The Red Queen), Ֆիլիպպա Գրեգորիի պատմավեպը (2010), նրա «Զարմիկների պատերազմը» վիպաշարի երկրորդ գիրքը։ Իրադարձությունները ընթանում են Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ։ Առաջին հրատարակությունը եղել է 2010 թվականի օգոստոսի 1-ին։
Պատմությունը Մարգարեթ Բեֆորթի մասին է, ով Անգլիայի Հենրի VII-ի մայրն է, և անում է ամեն ինչ, որպեսզի գահ բարձրանա իր որդին[1][2]։
2013 թվականին BBC One հեռուսաընկերությունը Գրեգորիի «Սպիտակ թագուհին»(2009), «Կարմիր թագուհին» (2010) և «Արքայագործի դուստրը» (2012) վեպերի հիման վրա նկարահանեց Սպիտակ թագուհին 10-մասանոց պատմական հեռուստասերիալը։ Մարգարեթ Բեֆորթի դերը կատարում էր Ամանդա Հեյլը[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1453 թվական։ Արդեն տարիքն առած Հենրի VI-ը պահում է իր Անգլիայի գահը՝ չնայած Յորքերի՝ արդեն տասնամյակներ ձգվող քաղաքական ու ռազմական մարտահրավերներին։ Անգլիայի և Ֆրանսիայի միջև Հարյուրամյա պատերազմը մոտենում է իր ավարտին, Անգլիան կորցրել է իր ամբողջ տարածքը՝ բացառությամբ Կալեի։ Պարտությունը Հենրի Արքային գցում է ծանր հոգեկան վիճակի մեջ։ Թագուհին՝ Մարգարիտա Անջուացին, չի կարողանում վերահսկել, և նրանց մեծագույն թշնամին՝ Յորքերի դուքս Ռիչարդը դառնում է Թագավորության պաշտպան։ Անգլիան անորոշության մեջ է։ Երկու խոշոր ընտանիքներ պայքարում են թագավորության գահի համար։ Մինչդեռ կա նաև երրորդ կողմը՝ Ռիչմոնդի կոմս Էդմոնդ Թյուդորի և Մարգարեթ Բեֆորթի որդին՝ Հենրի Թյուդորը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Red Queen»։ Publishers Weekly։ մայիսի 3, 2010։ Վերցված է հոկտեմբերի 8, 2014
- ↑ «The Red Queen (Official site)»։ PhilippaGregory.com։ Վերցված է հոկտեմբերի 7, 2014
- ↑ «BBC – Media Centre: The White Queen, a new ten-part drama for BBC One»։ BBC.co.uk։ օգոստոսի 31, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-24-ին։ Վերցված է հոկտեմբերի 6, 2014
- ↑ http://www.philippagregory.com/books/the-red-queen/behind-the-book