Աննա Նևիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Նևիլ
Anne Neville portrait.jpg
Ծնվել է հունիսի 11, 1456
Ծննդավայր Warwick Castle, Warwick, Միացյալ Թագավորություն
Մահացել է մարտի 16, 1485 (28 տարեկանում)
Մահվան վայր Վեստմինստեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտություն Կոնսորտ թագուհի
Ամուսին Ռիչարդ III և Edward of Westminster
Ծնողներ հայր՝ Richard Neville, մայր՝ Anne Neville, 16th Countess of Warwick
Երեխաներ Edward of Middleham, Prince of Wales
Anne Neville Վիքիպահեստում

Աննա Նևիլ (անգլ.՝ Anne Neville, 1456 թվականի հունիսի 11, Յորքական ամրոց1485 թվականի մարտի 16, Լոնդոն), Ռիչարդ III արքայի կինը 1483-1485 թվականներին, Ռիչարդ Նևիլի կրտսեր աղջիկը։

Որպես հզոր ընտանիքի անդամ, Աննան ներգրավվեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում, որում Յորքերը և Լանկաստերները պայքարում էին անգլիական գահի համար։ Աննայի հայրը երիտասարդ տարիքում Աննային նշանադրեց Հենրի VI-ի որդու՝ Էդուարդ Վեսթմինսթերի հետ։ Ամուսնությունը նախատեսված էր ամրապնդելու Լանկաստերների հետ միությունը, և շարունակելու պայքարը երկու ընտանիքների միջև[1]։

Էդուարդի մահից հետո, Ուելսի այրիացած արքայադուստրն ամուսնացավ Ռիչարդի հետ՝ Էդուարդ IV-ի և Ջորջ Պլանտագենետի եղբայրը, որի հետ ամուսնացած էր Աննայի ավագ քույրը՝ Իզաբելլա Նևիլ։ Աննա Նևիլը դարձավ թագուհի, երբ 1483 թվականի հունիսին Ռիչարդ III-ը բարձրացավ գահին՝ Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երեխաներին ապօրինի ճանաչելուց հետո։ Աննան մահացավ ամուսնու մահից հինգ ամիս հետո՝ 1485 թվականի մարտին։ Աննան ուներ մի որդի, որը մահացավ նրա մահից մեկ տարի հետո[2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Middleham Castle[en], տրված Նևիլներին 1270 թվականին

Աննա Նևիլը ծնվել է Յորքական ամրոցում, և Ռիչարդ Նևիլի կրտսեր դուստրն էր[2]։ Նրա հայրը Անգլիական պալատի ամենահզոր մարդկանցից մեկն էր և Յորքերի տան ամենակարևոր դաշնակիցը։ Նրա պապի քույրը՝ Սեսիլիա Նևիլ, Ռիչարդ Պլանտագենետի կինն էր, ով իր պահանջը ներկայացրեց անգլիական գահին Յորքերի համար։

Աննայի մանկության մեծ մասը անցել է հոր ամրոցներից մեկում, որտեղ նա և իր ավագ քույրը՝ Իզաբելլա Նևիլ, հանդիպեցին Յորքերի դուքսի երկու կրտսեր որդիներին՝ Ռիչարդ III-ին և Ջորջ Պլանտագենետին։ 1461 թվականի կեսերին, ամենայն հավանականությամբ, 1465 թվականի գարնանը Ռիչարդը շատ պարտաճանաչ հաճախում էր ամրոցում իր ասպետական դասընթացներին[3]։ Հավանաբար, հենց այդ ժամանակ արդեն դիտարկվում էր դուքսի աղջիկների ամուսնությունը երիտասարդ արքայազնների հետ[4]։ 1460 թվականի դեկտեմբերի 30-ին Յորքի դուքսը սպանվեց, բայց Ուորիկի օգնությամբ, 1461 թվականին գահ բարձրացավ նրա ավագ որդին՝ Էդուարդը։ 1470 թվականին Աննան նշանադրվեց և նույն թվականի վերջում ամուսնացավ Էդուարդ Վեսթմինսթերի հետ՝ Լանկաստերների տոհմի անգլիական գահաժառանգ [1]։

Ուելսի արքայադուստր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ Ուորիկը գժտված էր Էդուարդ IV-ի հետ՝ Էլիզաբեթ թագուհու ընտանիքի բարձրացման պատճառով։ 1469 թվականին կոմսը փորձեց գահ բարձրացնել իր փեսա Ջորջին, բայց հանդիպեց պառլամենտի դիմադրությանը։ 1470 թվականին, Էդուարդ արքայի դեմ, երկրորդ անհաջող ապստամբության փորձից հետո Ուորիկը ստիպված էր փախչել Ֆրանսիա, որտեղ նա միացավ գահընկեց եղած Լանկաստերների հետ[1]։ Քանի որ Հենրի VI արքան բանտարկված էր Թաուերում, ապա դե ֆակտո ղեկավարում էր նրա կինը՝ Մարգարիտ Անժուացին, ով կասկածանքով էր բերաբերվում Ուորիկի դրդապատճառներին։ Որպեսզի ամրապնդվեր հարաբերությունները Մարգարիտի հետ, Աննան հրապարակավ նշանադրվեց նրա որդու[1]՝ Էդուարդ Վեսթմինսթերի հետ, Ֆրանսիայի Ամբուազ դղյակում։ 1470 թվականի ամուսնության կնքումը Աննային դարձրեց Ուելսի արքայադուստր։

1470 թվականին Ուորիկը վերկանգնեց Հենրի VI-ին գահին, բայց Էդուարդ IV-ը վերադարձավ 1471 թվականի մարտին և արագ ամրապնդեց դիրքերը։ Հոգեկան հիվանդ Հենրի VI-ը գերեվարվեց Էդուարդ IV-ի կողմից, որպես պատանդ Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում, որտեղ Ուոլիկը սպանվեց 1471 թվականի ապրիլի 14-ին։ Էդուարդ IV-ը Հենրի VI-ին փակեց Թաուերում։ Մայիսի 4-ին Յորքերի վերջնական հաղթանակից հետո, ինչպես տեղեկացվեց, Հենրին մահացավ «անբավարարվածությունից և մելամաղձությունից», բայց անգլ.՝ «The Great Chronicle of London»-ում տեղեկացվում էր, որ Հենրիի մահվան համար պատասխանատու էր Ռիչարդ III[3]։

Ապրիլին Մարգարիտ Անժուացին վերադարձավ Անգլիա Աննայի և Էդուարդ արքայազնի հետ[1] և իր հետ բերեց հավելյալ զորք։ 1471 թվականի մայիսի 4-ի ճակատամարտում Էդուարդ IV-ը ջախջախեց Լանկաստերների վերջին բանակը։ Էդուարդ արքայազնը կամ սպանվեց կռվում, կամ դրանից հետո, իսկ Աննան գերեվարվեց։ Հետո նրան տեղափոխեցին իր փեսայի տուն՝ Լոնդոն[5]։


Անգլիայի թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան, Ռիչար III-ը և նրանց որդին, Эдуард, Ուելսի արքայազն

1483 թվականի ապրիլի 9-ին մահացավ Էդուարդ IV-ը։ Ռիչարդը ճանաչվեց թագավորության ղեկավար իր տասներկու տարեկան եղբորորդու՝ Էդուարդ V, օրոք։ Սակայն, նույն տարվա հունիսի 25-ին Էդուարդ V-ը, իր եղբայրը և քույրերը հայտարարվեցին ապօրինածին, իսկ Ռիչարդը հայտարարվեց թագավոր։ Աննան թագադրվեց իր ամուսնու հետ միասին 1483 թվականի հուլիսի 6-ին։ Վերջին 175 տարվա մեջ դա առաջին միասնական թագադրումն էր։ Նոր թագուհու երկայնափեշը տարավ լորդուհի Մարգարետ Բոֆորտը[6], որի որդին՝ Հենրի VII-ը, 1485 թվականի Բոսվորտի ճակատամարտի հաղթանակից հետո, հայտարարվեց թագավոր։ 1483 թվականի օգոստոսի 24-ին Յորքի Մայր Տաճարում Աննայի և Ռիչարդի որդին հայտարարվեց Ուելսի արքայազն[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wagner, 2001, էջ 171
  2. 2,0 2,1 «Lady Anne Beauchamp Neville» (անգլերեն)։ thepeerage.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-17 
  3. 3,0 3,1 Kendall, 1955, էջեր 27-105
  4. Licence, 2013, էջ 27
  5. Hilton, 2010, էջ 444
  6. «Richard III» (անգլերեն)։ The dean and chapter of Westminster։ Վերցված է 2015-01-12 
  7. «The Princes of Wales» (անգլերեն)։ englishmonarchs.co.uk.։ Վերցված է 2015-06-22 
  8. Panton, 2011, էջ 164

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]