Ֆրեյա Մեյվոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեյա Մեյվոր
Ծնվել էօգոստոսի 13, 1993(1993-08-13) (30 տարեկան)
ԾննդավայրԳլազգո, Միացյալ Թագավորություն
ԿրթությունThe Mary Erskine School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԱզգությունԴանիացիներ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Ֆրեյա Մեյվոր (անգլ.՝ Freya Mavor, օգոստոսի 13, 1993(1993-08-13), Գլազգո, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի դերասանուհի, որն առավել հայտնի է դարձել «Կաթնակերներ» երիտասարդական սերիալում Մինի Մաքգինեսի դերը խաղալուց հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյա Մեյվորը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 13-ին Մեծ Բրիտանիայի Գլազգո քաղաքում[1]։ Հայրը՝ տիտղոսավոր դրամատուրգ Ջեյմս Մեյվորը, Նեպերայի էդինբուրգյան համալսարանում վարում է սցենարիստների դասընթաց։ Նրա պապը՝ Ռոնալդ Բինգո Մեյվորը, նախքան Շոնտլանդիայի արվեստի խորհրդի ղեկավար դառնալը, 1960-ական թվականներից «The Scotsman»-ում աշխատել է որպես թատերական քննադատ[2]։ Ֆրեյայի նախապապը՝ Ջեյմս Բրայդին (իսկական անունը՝ Օսբորն Մեյվոր[3][4][5][6][7]), 1950 թվականին դրամայի քոլեջի ստեղծման ճանապարհով վերափոխել է շոտլանդական թատերական կացութաձևը՝ հանդիսանալով Շոտլանդիայի երաժշտության և դրամայի ակադեմիայի առաջատարը։ Ֆրեյայի մայրն ունի իռլանդական և դանիական արմատներ[8][9]։

Ֆրեյան դերասանական արվեստով հետաքրքրվել է 10 տարեկանում՝ «Փայլատակում» ֆիլմը դիտելուց հետո[1]։ Որոշ ժամանակ Ֆրեյան ընտանիքի հետ ապրել է Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքում[10]։ Նա սովորել է Լա Ռոշելի Էժեն Ֆրոմանտենի անվան քոլեջում, Էդինբուրգի Մերի Էրսկինի դպրոցում[11][12] և 2008 թվականից եղել է Ազգային երիտասարդական թատրոնի անդամ[13]։ Առաջին անգամ Մեյվորը դերասանուհու դեր է փորձել դպրոցում՝ Շեքսպիրի «Փոթորիկ»-ի բեմադրությունում խաղալով Միրինդայի դերը, իսկ հետո Ազգային երիտասարդական թատրոնում մասնակցել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» բեմադրությանը[13][14]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին կայացել է Ֆրեյայի մասնագիտական դեբյուտը՝ E4 հեռուստաալիքի երեք մասից բաղկացած «Կաթնակերներ» հեռուստասերիալի Մինի Մաքգինեսի դերում․ մինչ այդ Մեյվորը փորձել էր Գրեյս Բլադի դերը[15]։ Նա իր կերպարը նկարագրել է որպես «բավականին համարձակ և սրամիտ, բայց միանգամայն իր գործողությունների հետևանքների մասին չմտածող անձ»[16]։

Ֆրայան եղել է Pringle of Scotland ընկերության 2011 թվականի գարուն-ամառ հավաքածուի դեմքը[17]։

2013 թվականին Not Another Happy Ending ռոմանտիկ կատակերգությունում Մեյվորը խաղացել է Նիկոլա Բոլլի դերը։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2013 թվականին Էդինբուրգյան կինոփառատոնի եզրափակիչ երեկոյի ժամանակ[18]։ Նույն թվականին Լիզի դերով նկարահանվել է «Արևածագը Լիթում» ֆիլմում․ մյուզիքլը վերամշակվել է «The Proclaimers» բանաստեղծության հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականին Տորոնտոյի կինոփառատոնում[19]։ 2015 թվականին Մեյվորը նկարահանվել է ֆրանսիական «Ակնոցներով և հրացանով տիկինը ավտոմոբիլում» ֆիլմում[20]։

Մեյվորը 2011 թվականին հեռուստատեսությամբ BBC One հեռուստաալիքի թողարկած «Սպիտակ թագուհին» դրամայում խաղացել է Ելիզավետա Յորսկիի դերը[21]։ Ֆրեյան հաջորդ հեռուստատեսային դերը խաղացել է XVII դարում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող Channel 4 հեռուստաալիքի «Նոր աշխարհ» պատմական մինի-սերիալում[22]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյան ունի երկու եղբայր՝ Հյուգո և Ալեքս[1]։ Նա ազատ տիրապետում է ֆրանսերենին և նվագում է դաշնամուր։ 2005 թվականին Շոտլանդիայի ազգային երիտասարդական երգչախմբում հանդես է եկել որպես մեցցո-սոպրանո[23]։ 2012 թվականին նա, ըստ FHM ամսագրի բրիտանական հրատարակության տարբերակի, տարվա 100 ամենասեքսուալ կանանց ցուցակում գրավել է 78-րդ տեղը[24]։ 2013 թվականին Screen International ամսագիրը նրան անվանել է «Մեծ Բրիտանիայի ապագա աստղ»[25]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011-2012 ս Կաթնակերներ Skins Մինի Մաքգինես
2013 ս Սպիտակ թագուհին The White Queen արքայադուստր Ելիզավետա
2013 ֆ Ոչ մի այլ երջանիկ ավարտ Not AnotherSunshine on Leith Happy Ending Նիկոլա Բոլլ
2013 ֆ Արևածագը Լիթում Sunshine on Leith Լիզ Հենշոյ
2014 ս Նոր աշխարհ New Worlds Բեթ Ֆենշեյվ
2015 ֆ Ակնոցներով և հրացանով տիկինը ավտոմոբիլում La Dame dans l'auto avec des lunettes et un fusil Դենի
2018 ֆ Դուք կմեռնեք, կամ մենք կվերադարձնենք ձեր փողերը Dead in a Week: Or Your Money Back Էլլի

Թատերական բեմականացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Թատրոն
2013 Տղաներ Սոֆի Արքոլա թատրոն[26]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2011 Scottish Fashion Awards Տարվա ոճային սրբապատկեր Հաղթանակ[27]
2012 TV Choice Awards Լավագույն դերասան Կաթնակերներ Անվանակարգ[28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Freya Mavor interview». SkinsFansite. 2011 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. «Freya Mavor Skins Actress». Scotsman. 2011 թ․ հունվարի 27. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  3. Daniel Leary (1982) Dictionary of Literary Biography: Modern British Dramatists 1900—1945, Stanley Weintraub Ed., Gale, Detroit ISBN 0-8103-0937-8
  4. Terence Tobin (1980) James Bridie (Osborne Henry Mavor), Twayne Publishers, Boston ISBN 978-0-8057-6786-5
  5. Winifred Bannister (1955) James Bridie and His Theatre: a study of James Bridie’s personality, his stage plays, and his work for the foundation of a Scottish national theatre, Rockliff
  6. Helen L. Luyben (1965) James Bridie: Clown and Philosopher, University of Pennsylvania Press
  7. Ronald Mavor (1988) Dr. Mavor and Mr. Bridie: Memories of James Bridie, Canongate and The National Library of Scotland ISBN 978-0-86241-198-5
  8. Daphne Lockyer (2014 թ․ փետրվարի 22). «The world according to Freya: Meet the young actress who has stepped up from teen soap to serious drama». Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  9. «Freya Mavor». 2014 թ․ հունիսի 25. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  10. «10 things you need to know about Freya Mavor». InstyleUK. February 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  11. Leonard, Sue (2012) In Tune with the Times Արխիվացված 2014-03-08 Wayback Machine The Sunday Times, Retrieved 8 March 2014
  12. News of the World: Now I am a Freya woman
  13. 13,0 13,1 Christie, Janet (27 July 2013)Freya Mavor: ‘The best female characters are mad’ The Scotsman, Retrieved 8 March 2014
  14. «The new star of Skins - Freya». SkinsFansite. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  15. «Mini menace». thesun. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  16. Channel 4: Freya Mavor plays Mini
  17. «Vogue: Skins actress Freya Mavor for Pringle of Scotland». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  18. «Shooting begins in Glasgow on Not Another Happy Ending». Screendaily.
  19. Kemp, Stuart (2012 թ․ նոյեմբերի 5). «The Proclaimers Musical Adaptation 'Sunshine on Leith' Begins Filming». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  20. Lemercier, Fabien (2014 թ․ հոկտեմբերի 27). «La Dame dans l'auto avec des lunettes et un fusil in post-production». Cineuropa. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
  21. «The White Queen, a new ten-part drama for BBC One». BBC. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
  22. «Young cast announced for New Worlds». ScreenTerrier. 2013 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  23. «Freya Mavor Credits». hamiltonhodell. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  24. Gold, Adam (2012 թ․ մայիսի 2). «100 sexiest women in the world 2012». FHM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  25. «Screen unveils 2013 UK Stars of Tomorrow»
  26. Faegre, Marion L. The adolescent in your family. Washington: U.S. Department of Health, Education, and Welfare, Children's Bureau. էջեր 56–64.
  27. «STV News: Fashion Icon Freya Mavor talks style secrets». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  28. «Nominations TV Choice Awards 2012». tvchoicemagazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեյա Մեյվոր» հոդվածին։