Մարտին Ֆիփս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին Ֆիփս
Ծնվել էօգոստոսի 1, 1968(1968-08-01)[1] (51 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄանչեսթերի համալսարան
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ

Մարտին Ֆիփս (անգլ.՝ Martin Phipps, օգոստոսի 1, 1968(1968-08-01)[1]), անգլիացի կոմպոզիտոր է։ Նրա հիմնական ստեղծագործական ուղղությունը ֆիլմերի երաժշտությունն է։

Ծնվել է 1968 թվականին։ Մանկությունը անցել է երաժիշտների շրջապատում։ Տարված թատերական արվեստով, նա սովորում է Մանչեստերի թատերական համալսարանում։ 1994 թվականին նա սկսում է աշխատել «BBC» -ի համար։ Առաջին ճանաչումը ձեռք է բերել 1996 թվականին՝ " Eureka Street" ֆիլմի երաժշտությունը գրելուց հետո։ Իր ամենալավ աշխատանքներից են "Հյուսիս և Հարավ" և "Կույս Թագուհին" մինի-սերիաների համար գրած երաժշտությունները։ Նա ստացել է Իվոր Նովելլոյի անվան մրցանակը լավագույն երաժշտություն անվանակարգում։ Վերջին ժամանակներում նրա վառ աշխատանքներից են "Համոզմունք" (2007) և "Իմաստ և զգայունություն" (2008) ֆիլմերի երաժշտությունները։ Նա ստացել է նաև բրիտանական կինոմատոգրաֆիայի ԲԱՖՏԱ մրցանակը։


  1. 1,0 1,1 Discogs — 2000.