Պանդորա (նկար, Ուոթերհաուս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանդորա (այլ կիրառումներ)
Պանդորա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
տարի | 1896 |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Պանդորա»[1] (անգլ.՝ Pandora), անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1896 թվականին։ Նկարում պատկերված է հին հունական դիցաբանությունից Պանդորան, որը բացում է Զևսի նվիրած արկղը, որը լի էր մարդկային դժբախտություններով և աղետներով։ Նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։
Առասպել
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանդորայի մասին լեգենդը նկարագրված է հին հունական բանաստեղծ Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» աշխատության մեջ («Պատմություն Պրոմեթևսի և Պանդորայի մասին»), ինչպես նաև նրա «Թեոգոնիայում»։ Առասպելում Պանդորան պատկերված է որպես երկրի առաջին կին, որին Զևսի հրամանով հողից բոլոր աստվածների օգնությամբ ստեղծել են Հեփեստոսը և Աթենասը՝ ի պատասխան երկնային կրակի կորստի, որն աստվածներից գողացել էր Պրոմեթևսը և տվել մարդկանց։ Դիցաբանական զրույցում Պանդորան արկածախնդիր հետաքրքրասիրությամբ բացում է Զևսի նվիրած կարասը (որը հետագայում սխալմամբ անվանել են արկղ) և որից դուրս են թռել դժբախտությունը և խեղճությունը, ինչն էլ պատճառ է հանդիսանում մարդկային անկումը աստվածային բարիքներից և դիրքից[2]։ Սրանով ավարտվել է մարդկության անմեղության և երջանկության Ոսկե դարը, և եկել են ժամանակներ, որտեղ ի հայտ են եկել ծերությունը, հիվանդությունները, մոլությունները, չարիքները[3][4]։
Կտավի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է Պանդորայի պատմությունը, որը բացում է իր արկղը։ Հետևի պլանի ծառերն օգնել են ստեղծելու յուրահատուկ միջավայր, որտեղ այդ երիտասարդ կինն զգուշորեն բացում է գեղեցիկ պատրաստված արկղը։ Նրա հետևում գտնվում է փոքրիկ լճակ, որտեղից ջուր է հոսում դեպի նրա մակարդակ՝ ընդգծելով հանգիստ իրադրությունը՝ առանց շեղող հանգամանքների։ Նկարիչը ցանկացել է, որ դիտողի հայացքը չշեղվի նկարի գլխավոր առարկայից։ Կնոջ գունատ մաշկը, ինչպես Ուոթերհաուսի մուսաների մեծամասնությանը, ընդգծում է նրա մաքրությունը և խոցելիությունը[5]։ Կտավում նկարիչն ավելի մեծ ուշադրություն դարձրել է Պանդորային, ոչ թե արկղին, ինչպես այս առասպելի գեղարվեստական բազմաթիվ վերարտադրություններում է[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Пандора. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Pandora 1896». 1st-art-gallery.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Gallardo López, Maria Dolores (1995). Manual de Mitología clásica. Pág 444. [S.l.]: Ediciones Clásicas. ISBN 84-7882-194-5
- ↑ «A CAIXA DE PANDORA - As transformações de um símbolo mítico». Grupo Companhia das Letras (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 5,0 5,1 «Pandora». artguide.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|