Վարդերն արագ քաղեք (նկար, Ուոթերհաուս, 1909)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Վարդերն արագ քաղեք
Waterhouse-gather ye rosebuds-1909.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս
տարի1909
բարձրություն101 սանտիմետր
լայնություն82,5 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«Վարդերն արագ քաղեք» (անգլ.՝ Gather Ye Rosebuds While Ye May), անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը, հեղինակն այն վրձնել է 1909 թվականին (մինչև վերջերս հստակ ամսաթիվը հայտնի չէր)։ Սա նկարի երկրորդ և առավել հայտնի տարբերակն է։ Նույն անվանումով առաջին տարբերակն ստեղծվել է 1908 թվականին և գտնվում է մասնավոր հավաքածուում։

Նկարում պատկերված են սիրուն կանայք, որոնք ընդարձակ մարգագետնում վարդեր են քաղում։ Անվանումը փոխառնվել է 17-րդ դարի պոեմից՝ «Օրիորդներին․շտապեք լրացնել բաց թողածը», որի հեղինակը հանդիսանում է բանաստեղծ Ռոբերտ Գերիկը։ Բանաստեղծը մեծարելով գարնան և երիտասարդության ուրախությունները, խորհուրդ է տալիս մի կողմ նետել համեստությունը և արագ հարսանեկան զգեստ հագնել, քանի որ երիտասարդությունը արագ է սահում և ամեն ինչ «մոտենում է մայրամուտին»։

«Վարդերն արագ քաղեք» նկարի առաջին տարբերակը,1908 թ.
Aquote1.png Վարդերն արագ քաղեք,
Ամեն ինչ ծերանում է,
Ծաղիկները, որ այժմ բոլորից սիրելի են,
Վաղը ստվեր կդառնան։
Aquote2.png


Բառացի «Gather Ye Rosebuds While Ye May» կարելի է թարգմանել այսպես․ «Քաղեք կոկոն վարդերը, քանի կարող եք»։

Aquote1.png Gather ye rosebuds while ye may,
Old Time is still a-flying;
And this same flower that smiles today
Tomorrow will be dying.[1]
Aquote2.png


2007 թվականի ապրիլին Սոթբիս աճուրդում նկարը գնահատվել է 2,5 միլիոն ԱՄՆ դոլար, չնայած չի վաճառվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]