Ոդիսևսը և սիրենները (նկար, Ուոթերհաուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոդիսևսը և սիրենները
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս
տարի1891
բարձրություն100,6 սանտիմետր[1]
լայնություն202 սանտիմետր[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՎիկտորիայի ազգային պատկերասրահ
հավաքածուՎիկտորիայի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաՈդիսևսը և սիրենները
Ծանոթագրություններ
 Ulysses and the Sirens by John William Waterhouse Վիքիպահեստում

«Ոդիսևսը և սիրենները»[2] (անգլ.՝ Ulysses and the Sirens), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1891 թվականին։ Գտնվում է Մելբուռնի Վիկտորիայի ազգային պատկերասրահում (Ավստրալիա)[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված է տեսարան Հոմերոսի հին հունական «Ոդիսական» էպոսից, որտեղ դիվական սիրենները փորձում են իրենց կախարդիչ երգով դեպի մահացու ջրերը գրավել գլխավոր հերոս Ոդիսևսին և նրա խմբին։ Համաձայն Հոմերոսի պոեմի՝ Ոդիսևսի խմբի մարդիկ փակում են իրենց ականջները, որպեսզի չլսեն սիրենների երգը, սակայն Ոդիսևսը, ցանկանալով լսել նրանց երգելը, հրամայում է իրեն կապել կայմին, որպեսզի առանց վնասելու իրեն և նավը կարողանա վայելել լսելը[4]։

Ուոթերհաուսի նկարի ամենահակասական մասը սիրենների պատկերն է, որոնք խիստ տարբերվում էին Վիկտորյական դարաշրջանում նրանց մասին պատկերացումներից։ Դիտողներն սպասում էին սիրեններին տեսնել նիմփաների տեսքով, նման ջրահարսերի, սակայն զարմացել էին՝ տեսնելով կանանց գլուխներով թռչնանման էակների[3]։ Առաջին ցուցադրության ժամանակ The Magazine of Art հանդեսի արվեստաբան և քննադատ Մարիոն Սփիլմանը նշել է, որ Ուոթերհաուսի նկարած կիսաթռչուն-կիսակին սիրենների գաղափարը կապվում է դասական հունական սափորների վրա սիրենների պատկերների հետ[5]։

Ավելի ուշ նկարում (մոտ 1900 թվական) Ուոթերհաուսն օգտագործել է սիրենների ավելի ավանդական կերպար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1891 թվականին Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և արժանացել է քննադատների ճանաչմանը՝ առարկայի ստեղծագործական և ռոմանտիկ պատկերման համար[5]։ Նույն թվականի հունիսին սըր Հուբերտ ֆոն Հերկոմերը գնել է այդ աշխատանքը Վիկտորիայի ազգային պատկերասրահի համար, որտեղ էլ այժմ կտավը գտնվում է[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.ngv.vic.gov.au/explore/collection/work/4457/
  2. «Одиссей и Сирены. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Ulysses and the Sirens». NGV. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  4. Homer. «The Odyssey, Book XII». The Internet Classics Archive. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  5. 5,0 5,1 Bonollo, Michelle (2014 թ․ հունիսի 4). «J. W. Waterhouse's Ulysses and the Sirens: breaking tradition and revealing fears». NGV. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.