Հյուսիսային քամի (նկար, Ուոթերհաուս)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
| տարի | 1903 |
| ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
| ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
| նյութ | յուղաներկ |
| հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Հյուսիսային քամի»[1] կամ «Բորեաս» (անգլ.՝ Boreas), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1903 թվականին։ Գտնվում է մասնավոր հավաքածուում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը կոչվում է «Բորեաս» («Հյուսիսային քամի»)՝ ի պատիվ հին հունական դիցաբանությունում հյուսիսային քամու աստված Բորեասին։ Կտավում պատկերված է երիտասարդ աղջիկ, որը գնում է ընդդեմ ուժեղ քամու հոսանքի։ Թագավորական ակադեմիայի 1904 թվականի գրաքննության մեջ նկարի սյուժեն նկարագրվում է հետևյալ կերպ.
| Ծածանող քամու տակ մոխրագույն և կապույտ հագուստներով աղջիկը անցնում է գարնանային բնատեսարանով, որն առանձնանում է վարդագույն ծաղիկներով և նարցիսներով[2]։ |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1904 թվականից հետո նկարի գտնվելու վայրն անհայտ էր 90 տարի, և նույնիսկ 1989 թվականի Ուոթերհաուսի կենսագրության մեջ նկարը համարվել է «կորած»։ Երբ նկարը 1990-ական թվականների կեսերին վաճառքի է դրվել, դա մեծ աղմուկ է առաջացրել արվեստասեր հասարակության շրջանում։ Նկարի արժեքը աճուրդում հասել է Ուոթերհաուսի կտավների՝ այդ ժամանակների համար ռեկորդային գնի՝ կազմելով £848 500 ֆունտ ստեռլինգ ($1 294 000)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Северный ветер. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - 1 2 «Boreas». jwwaterhouse.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Boreas». artguide.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
| ||||||||||||||||||||||
