Էսթեր Ուոթերհաուս
Էսթեր Ուոթերհաուս | |
---|---|
Ծնվել է | 1857 |
Վախճանվել է | 1944 |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ամուսին | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
Էսթեր Քենուորթի Ուոթերհաուս (անգլ.՝ Esther Kenworthy Waterhouse, 1857 - 1944), անգլիացի նկարչուհի, թատերական քննադատ և դեկորատիվ խեցեգործության նկարչուհի[1]։
Անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսթեր Քենուորթի Ուոթերհաուսը ծնվել է 1857 թվականի հոկտեմբերի 5-ին Արևմտյան Լոնդոնի Իլինգում, եղել է նկարիչ և դպրոցական ուսուցիչ Ջեյմս Լիս Քենուորթիի և դպրոցական ուսուցչուհի Էլիզաբեթ Քենուորթիի ինը երեխաներից մեկը[1][2]։
1883 թվականի սեպտեմբերի 8-ին Իլինգի եկեղեցում նա ամուսնացել է իր գործընկեր նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի հետ[2]։ Սկզբնապես նրանք ապրել են Փրիմռոուզ Հիլլում հատուկ կառուցված գեղարվեստի գաղութում, որտեղ տներում կային արվեստանոցներ։ Մոտավորապես 1900 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սենթ Ջոնս Վուդ[2]։ Համարվում է որ «Լեդին Շալոտից» կտավում հենց նա է եղել ամուսնու բնորդուհին[3]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1881-1890 թվականներին նա պարբերաբար ցուցադրել է իր ծաղկային նկարները Լոնդոնի Գեղարվեստի թանգարանում և Լոնդոնի Բրիտանացի նկարիչների թագավորական միությունում[4]։ Բացի այդ, նրա նկարները ցուցադրվել են Մանչեստրի, Բիրմինգհեմի, Լիվերպուլի պատկերասրահներում և այլ գեղարվեստական սալոններում։ 1890 թվականին նա հանկարծակի դադարեցրել է ցուցադրել իր նկարները մինչև 1925 թվականը, երբ ցուցադրության է ներկայացրել իր «Մարգարտածաղիկներ» նկարը, հավանաբար կապված 1917 թվականին ամուսնու մահով պայմանավորված ֆինանսական դժվարությունների հետ։ Բացի այդ, նա գրել է նաև թատերական վերլուծություններ։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է դեկորատիվ խեցեգործությամբ[1]։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին ամուսնու մահից հետո ֆինանսական դժվարություններ է ունեցել։ Նա ստիպված է եղել Սենթ Ջոնս Վուդի արվեստանոցից վաճառել ամուսնու շատ կտավներ։ Սակայն այդ ժամանակաշրջանում արվեստի ստեղծագործությունները լավ գնով չէին վաճառվում, և նա, փորձելով միջոցներ հայթայթել մինչև գներն էլ ավելի կընկնեին, 1926 թվականի հուլիսի 23-ին Քրիստիս աճուրդում կազմակերպել է արվեստանոցի մնացած պարունակության վաճառք։ 1933 թվականի նոյեմբերին Հոլլ Ռոուդի նրանց տունը դրվել է վաճառքի։ Էսթերն ապրել է հյուրանոցում։ Նրանք երեխաներ չեն ունեցել, ըստ երևույթին նա ինքը չի ցանկացել՝ մեծացած լինելով բազմանդամ ընտանիքում, ընդ որում տանը մշտապես գտնվել են նաև նրա ծնողների աշակերտները[1]։
Էսթերը մահացել է 1944 թվականի դեկտեմբերի 15-ին Ֆավերշեմի ծերանոցում ուղեղի արյունազեղության արդյունքում։ Թաղվել է ամուսնու կողքին Քենսալ Գրինում։
Ջոն Ուոթերհաուզի վրձնով գծված նրա դիմանկարը գտնվում է Ուեսթոն Պարկի (Շեֆիլդ) թանգարանում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Esther Kenworthy Waterhouse». engole.info (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 Peter Trippi (2004), «Waterhouse, John William (1849–1917)», Oxford Dictionary of National Biography, Oxford University Press
- ↑ «Джон Уотерхаус». artchallenge.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Christopher Wood (1978). The Dictionary of Victorian Painters. Antique Collectors' Club. ISBN 0 902028 72 3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Esther Kenworthy Waterhouse, portrait, Waterhouse
|
|