Յասոն և Մեդեա (նկար, Ուոթերհաուս)
Յասոն և Մեդեա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
տարի | 1907 |
բարձրություն | 134 սանտիմետր[1] |
լայնություն | 107 սանտիմետր[1] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
http://www.jwwaterhouse.com/view.cfm?recordid=90 կայք | |
Ծանոթագրություններ |
«Յասոն և Մեդեա»[2] (լատին․՝ Jason and Medea), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1907 թվականին։ Կտավը գտնվում է մասնավոր հավաքածուում։ Նկարը թեմատիկ և պատկերային առումով նման է նկարչի ավելի վաղ ստեղծած «Կախարդական օղակ» (1886) կտավին[3]։
Նկարագրություն և դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Յասոնը հին հունական դիցաբանության մեջ Էսոնի որդին էր, հավաքում է Հունաստանի ամենախիզախ հերոսներին և ուղևորվում որոնելու ոսկե գեղմը, որպեսզի վերադարձնի այն իր թագավորություն։ Շատ թափառումներից հետո արգոնավորդները հանդիպում են կույր գուշակ Փինևսին, որը նրանց պատմում է, թե ինչպես անվտանգ հասնեղ Կողքիս, որտեղ պահվում էր ոսկե գեղմը։ Երբ նրանք հասնում են այնտեղ, Էյեթոս արքան պահանջում է անհնարինը. որպեսզի Յասոնը գեղմը վերցնի, պետք է վարի Արեսին նվիրաբերված դաշտն իր երկաթե գութանով, իսկ գութանին լծի պղնձոտն, հրաշունչ ցլերի, այդ դաշտում Կադմոսից ստացած վիշապի ժանիքներ ցանի, և երբ այդ վիշապի ժանիքներից դուրս գան զրահակուռ ռազմիկներ, կռվի և ջարդի նրանց։ Էյեթոսի դուստր Մեդեան սիրահարվում է Յասոնին և նրան տալիս է կախարդական նյութ, որը թույլ է տալիս Յասոնին կատարելու արքայի հանձնարարությունը[4]։
Ուոթերհաուսն իր ստեղծագործություններում բազմիցս անդրադարձել է հունական դիցաբանությանը։ Այս նկարում պատկերված է Կողքիսի արքայադուստր Մեդեան, որը Յասոնի համար կախարդական թուրմ է պատրաստում, որը հետագայում Յասոնը տալիս է ոսկե գեղմը պահպանող վիշապին։ Նկարում առկա են Ուոթերհաուսի կտավներին բնութագրական տարրեր՝ դիցաբանական դրվագ, սպիտակամաշկ մուսա, որը գեղեցիկ և թրթռուն զգեստ է հագել, իսկ երկու կերպարները նստած են մանրամասնորեն նկարված դասական գահույքին։ Մեդեան դեմքի խորասուզված արտահայությամբ տարայի մեջ դեղաթույն է լցնում։ Հենց նրա դիմաց կրակի մեջ այրվում են թուրմի բաղադրամասերը։ Յասոնը հույն զինվորի դասական հանդերձանքով է, տագնապած տեսք ունի։ Հագնված և զինված նա պատրաստ է վիշապի դեմ կռվին[5]։ Յասոնի և Մեդեայի կերպարները պատկերված են քարե նստարանին նստած՝ հավանաբար բաց ներքնաբակում։ Հետին պլանում խիտ ծառերը ծածկում են վառ երկինքը, ինչը թույլ է տալիս խուսափել առաջին պլանում գույների գերհագեցումից։ Նկարի ոճում կա որոշակի անմեղություն, ինչը բնորոշ է պրեռաֆայելիտներին[3]։ Հետագայում Յասոնն ամուսնանում է Մեդեայի հետ, ինչն այս նկարին տալիս է ռոմանտիկ տեսարանի բնույթ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.artnet.com/artists/john-william-waterhouse/jason-and-medea-yD3o4m-RFk-waBB5X1f7cA2
- ↑ «Ясон и Медея. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 3,0 3,1 3,2 «Jason and Medea». artguide.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Jason and Medea». jwwaterhouse.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «The Story in Paintings: JW Waterhouse and mediaeval romance. Jason and Medea». The Eclectic Light Company (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|