Jump to content

Չորս առաքյալները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորս առաքյալները
գերմ.՝ Die vier Apostel
տեսակdiptych?
նկարիչԱլբրեխտ Դյուրեր[1]
տարի1526[2][3]
բարձրություն215
լայնություն76
ուղղությունգերմանական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ[4]
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էAlte Pinakothek, upper floor, gallery II?[5]
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու
հատվածն էThe Four Apostles: Saints John and Peter? և The Four Apostles: Saints Mark and Paul?
Ծանոթագրություններ
 Four Apostles by Dürer Վիքիպահեստում

Չորս առաքյալները (գերմ.՝ Die vier Apostel), գերմանացի գեղանկարիչ Ալբրեխտ Դյուրերի կտավը։ Կտավը, որ նկարիչն ավարտել է 1526 թվականին, հեղինակի վերջին խոշոր գործն է։ Կտավը մեծ նշանակություն է ունեցել։ Այնտեղ արտահայտված են գաղափարներ, որոնք մտահոգել ու հուզել են Դյուրերին, այն է` հեղինակի պատկերացումները մարդու մասին։ Նկարիչը կտավը նվիրել է հարազատ Նյուրնբերգին 1526 թվականի աշնանը։ Այն կախված է եղել քաղաքապետարանում, որտեղ լուծվել են տեղական կառավարման բազմաթիվ հարցեր։ Կուրֆյուրստ Մաքսիմիլիան 1-ինը գրեթե բռնի կերպով կորզել է կտավը նյուրնբերգցիներից։ Քաղաքացիները նկարը ուղարկել են Մյունխեն` ներքուստ հույս փայփայելով, որ առաքյալների մոտ լյութերական ոճով գրված տեքստը կստիպի կուրֆյուրստին նկարը հետ ուղարկել։ Սակայն Մաքսիլիանը հրամայում է կտրել «հերետիկոսական» տեքստը և կտավը հետ ուղարկել։ Միայն 1922 թվականին կտավն ու տեքստը վերականգնվում են կտավի հեղինակային հին շրջանակում։

Կտավը երկփեղկ սրբանկար է (դիպտիխ), որ կազմված է իրար ամրացված ուղղահայաց փեղկերից։ Ձախ մասում պատկերված են Հովհաննես ու Պետրոս առաքյալները, իսկ աջում` Մարկոս և Պողոս առաքյալները։ Առաքյալները գտնվում են միևնույն տարածության մեջ, կանգնած են նույն գետնին։ Կոմպոզիցիայով նրանք միաձուլված են, հոգեպես բացարձակ միասնական են թվում։ Սակայն նրանք տարբերվում են ամուր կամքով և պայքարողի իրենց տարբերությամբ։ Հոգեկան ակտիվությունը, իրենց միացնող թեմայի շուրջ մտածողությունը ոչ միայն միավորում են նրանց, այլև ստիպում են շարունակել մտավոր որոնումները։ Առաքյալների կերպարները ներքուստ ունեն փիլիսոփա-բարոյական բովանդակություն։ Դյուրերը կերտել է նրանց` հույս ունենալով ցույց տալ մարդկային բնավորությունների, հոգևոր վեհ ձգտումների, խելքի ու մտքի կատարյալ օրինակներ։

Գեղագիր Յոհան Նեյդյորֆերի կարծիքով նկարի գրություններով հեղինակը չորս առաքյալների կերպարներով ներկայացրել է բնավորության չորս տիպերը.

Իսկապես, Դյուրերը փորձել է ներկայացնել մարդկանց տարբեր տեսակներ` ակտիվ կենսագործունեության իրենց կարողություններով։ «Չորս առաքյալները» կտավը գերմանացի մեծ հումանիստ նկարչի յուրօրինակ կտակն է ժամանակին ու սերունդներին։

Հովհաննես առաքյալի կերպարի տակ Պետրոս առաքյալի երկրորդ ընդհանրական թղթից մեջբերում է.

Ժողովրդի մեջ կլինեն սուտ մարգարեներ, ինչպես որ կլինեն սուտ ուսուցիչներ։
- Պետրոս առաքյալ 2:1

Չորս առաքյալները կարող են խորհրդանշել նաև չորս տարիքները, տարվա չորս եղանակները։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Боргези С. Старая пинакотека: Мюнхен: Альбом. 2003.
  • Седова Т. А. Старая пинакотека в Мюнхене. М.: Искусство, 1990
  • Heinecke G. Albrecht Dürer- Die vier Apostel. GRIN Verlag, 2003, с. 19, ISBN 978-3-638-16440-5
  • Ritters V. 'Die Vier Apostel' in den beiden Darstellungen von Albrecht Dürer: Die Verborgene Geometrie und die Echtheitsfrage. BoD – Books on Demand, 2001 c. 207

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. https://www.sammlung.pinakothek.de/en/artwork/apG9BRn4Zn
  3. https://www.sammlung.pinakothek.de/en/artwork/Znxw0rvLXg
  4. https://rkd.nl/explore/images/289866
  5. https://www.pinakothek.de/kunst/albrecht-duerer/vier-apostel-hll-johannes-ev-und-petrus
  6. Либман М. Дюрер и его эпоха. Живопись и графика Германии конца XV и первой половины XVI века. К 500-летию со дня рождения Альбрехта Дюрера 1471-1971. — М.: Искусство, 1972. — С. 79—80.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորս առաքյալները» հոդվածին։