Խոլերիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արձան «Խոլերիկ», հեղինակ՝ Յոհան Գոթֆրիդ Քնոֆլեր (1715—1779)

Խոլերիկ (հունարեն՝ χολή, χολή` «Լեղի»[1][2][3]), խառնվածքի չորս տիպերից մեկը՝ ըստ Հիպոկրատի դասակարգման[1]:

Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, պոռթկուն, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն, էմոցիոնալ բուռն պոռթկումների հակված և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող[1][2][4]: Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքում, ժեստերում և դիմախաղում[3]: Խոլերիկ խառնվածք են ունեցել անցյալի հայտնի մշակութային և քաղաքական դեմքեր, ինչպես օրինակ՝ Պետրոս Առաջինը, Ալեքսանդր Պուշկինը, Ալեքսանդր Սուվորովը[2], Դմիտրի Մենդելեևը:

Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ[5]: Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են[4][5]:

Իվան Պավլովը խոլերիկներին բնութագրել է որպես ուժեղ անհավասարակշիռ տիպ[5]: Համապատասխան դաստիարակության բացակայության դեպքում ոչ բավարար էմոցիոնալ անկայությունը կարող է հանգեցնել նրան, որ կյանքի դժվարին պայմաններում անձը անկարող լինի վերահսկել իր էմոցիաները[5]:

Խոլերիկների ուժեղ կողմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլերիկն այլ մարդկանցից չի ակնկալում օգնություն նույնիսկ, եթե նա ինքը չի կարող դա անել: Նա իր ուսերին է վերցնում ողջ բեռը և միայնակ անում գործը, նույնիսկ, եթե դա շատ ծանր աշխատանք է:

Նրանց դժվար է զարմացնել, որովհետև նրանք գիտեն թե ինչ է իրենց հարկավոր և ինչպես պետք է գործել: Կարող են լավ դատավոր և խորհրդատու լինել, որովհետև կյանքի բոլոր իրավիճակներում խոլերիկներն ունեն իրենց պատկերացումները, գաղափարներն ու կարծիքը: Նրանք իրենց մեջ վստահ են, որ գիտեն բոլոր հարցերի պատասխանները: Կարողանում են մարդկանց ոգեշնչել և նրանցում բարձրացնել խանդավառությունը: Հեշտությամբ են ճանաչում մարդկանց և կողմնորոշվում նրանց մեջ: Խոլերիկները ճանաչում են մարդկանց թույլ և ուժեղ կողմերը և դրա շնորհիվ կարողանում է մոտիվացնել մարդկանց:

Նրանց դրական գծերից մեկն այն է, որ կարող է ցանկացած մարդու մոտ արթնացնել ոգևորություն, ոգեշնչել նրանց, մոտիվացնել:

Նրանք հակված են ֆանատիզմի: Եթե նա գտնում է, որ ինքը ճիշտ է, նրան մոլորության մեջ գցելը դժվար է և բարդ է նրան ստիպել ընդունել այլ տեսակետ: էքստրեմիստների մեջ հաճա են հանդիպում խոլերիկներ, որովհետև նրանք հակված են ֆանատիկորեն հավատալ որևէ գաղափարի կամ թեորիայի: Մահապարըները ևս խոլերիկներ են, որովհետև նրանք հստակ գիտակցում են, որ իրենք ճիշտ են վարվում և նրանց ոչինչ չի կարող կանգնեցնել:

Խոլերիկների դրական հատկանիշներից կարելի է նշել որոշում կայացնելու հաստատակամությունը: Օրինակ՝ խուճապի, անհանգստության կամ դժբախտ պատահարների ժամանակ հենց խոլերիկներն են կարողանում փրկել դրությունը, որովհետև շրջապատից անկախ, նրանք կարողանում են վստահորեն վերահսկել իրավիճակը, ընդունել ճիշտ որոշում կամ օգնել մարդկանց դուրս գալ անելանելի վիճակից:

Ունեն ուժեղ և հզոր կամք: Դրա շնորհիվ էլ հաջողությունների են հասնում: Կյանքում օպտիմիստ են: Նրանք շատ ինքնիշխան են: Եթե հարաբերություններում նրանց որևէ բան դուր չի գալիս, նա հեշտությամբ դադարեցնում է հարաբերությունները, միայն թե չկորցնի սեփական ինքնիշխանությունը: Նրանք հեշտ են օգնում մարդկանց: Խոլերիկները շատ տղամարդկային ու համարձակ են: Նրանք լավ կազմակերպիչներ կարող են լինել և կարող են մարդկանց րենց հետևից տանել, լիցքաթափել, խանդավառել: Վտանգի դեպքում արագ են որոշում կայացոնւմ, սրամիտ են: Կարող են երկար աշխատել: Նույն ժամանակում նրանք ավելի շատ են անում, քան մելանխոլիկները: Նրանք խմբի ուրախությունն են, հումորի լավ զգացում ունեն: Չեն վախենում ընդդիմությունից: Նրանց դուր է գալիս դիմադրությունը, որովհետև գիտեն իրենց արժեքը, վստահ են իրենց ուժերի վրա: Ինչ նպատակ դնում են, հասնում են դրան: Երբեք չեն նահանջում, առաջ են գնում և կարող են դրան հասնել ցանկացած թանկ գնով: Նրանց ոչինչ չի վախեցնում: Նրանք միշտ գործողությունների պլան ունեն[6]:

Խոլերիկների թույլ կողմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոլերիկները շատ ավտորիտար ղեկավարներ են, կարծում են, որ իրենց կարծիքն ամենակարևորն է և իրենց շրջապատին վստահեցնում են այդ հարցում: Նրանք չեն զգում և չեն տանջվում այլ մարդկանց համար: Բայց դա գալիս է նրանց ուժեղ կողմից. քանի որ նրանք միշտ գիտեն ինչպես, որտեղ և երբ գործել, միշտ փորձում են միայնակ անել նույնիսկ բարդ աշխատանքներ, ուստի նրանց համար դժվար է տանջվել այլոց համար և զգալ նրանց ցավը: Խոլերիկներն այդ առումով դժվար են հասկանում զարմացող և տանջվող մելանխոլիկներին:

Շատ հաճախ նրանք ուրիշների փոխարեն որոշումներ են ընդունում, ինչն անշուշտ դուր չի գալիս մարդկանց: Նրանք ստիպում է մարդկանց ընդունել այն որոշումը, որն իրենց է դուր գալիս: Իրականում նրանց այս քայլը հանգեցնում է հակազդումների: Խոլերիկներն ավտորիտար ու գոռոզ են: Նրանք կարող են լինել կոշտ, կոպիտ ու խայթող: Դրանք նրա թույլ և միևնույն ժամանակ ուժեղ կողմներն են հանդիսանում, որը նրանց կյանքը դարձնում է բավականին դժվար: Խոլերիկներն ավտորիտար են նաև ընտանիքում: Նրանք շատ կոպիտ ծնողներ են:

Սոցիալական խմբերում փորձում են դոմինանտ դիրք զբաղեցնել: Միշտ ցանկանում են լիդերի կարգավիճակում լինել, նույնիսկ եթե դրա հնարավորությունը չունեն: Նրանք օգտագործում են իրենց ողջ ներուժը, որպեսզի լիդեր լինեն: Նրանց բացասական գծերից մեկն այն է, որ նրանք հաճախ այլ մարդկանց օգտագործում է իր նպատակների և սեփական շահերի համար:

Ի տարբերություն սանգվինիկների, ովքեր արագ են ներում, իսկ մելանխոլիկները՝ վրիժառուներ են, խոլերիկները և չներող են և վրիժառուներ: Խոլերիկները ագրեսիվ են և հակված են բռնության, հաճախ են ճնշում շրջապատին: Անկիրք սառն են: Ստեղծագործող մարդիկ չեն: Կոշտ են, կոպիտ և չեն զգում այլ մարդկանց: Նրանց շատ է բարկացնում լացն ու արցունքները: Դա նրանց մոտ ագրեսիա է առաջացնում:

Բացասական գծերից է այն, որ փոքր-ինչ շատ են ինքնավստահ, դետալների վրա ուշադրություն չեն դարձնում, փորձում են արագ գործել, դրա համար ամեն բան չի, որ նրանց մոտ լավ է ստացվում: Նրանք կարողանում են խորամանկել, չի սիրում այլոց օգնել: Խորհուրդներ չեն ընդունում և սիրում են գործել միայնակ[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Психологический словарь. — 2000.
  2. 2,0 2,1 2,2 И. М. Кондаков. Психологический словарь. — 2000.
  3. 3,0 3,1 Большой Энциклопедический словарь. — 2000.
  4. 4,0 4,1 Словарь практического психолога. — М.: АСТ, Харвест. С. Ю. Головин, 1998.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Краткий психологический словарь. — Ростов-на-Дону: «ФЕНИКС». Л. А. Карпенко, А. В. Петровский, М. Г. Ярошевский, 1998.
  6. 6,0 6,1 Խոլերիկների ուժեղ և թույլ կողմերը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետական մեծ հանրագիտարան ( 1969—1978)
  • Հոգեբանական բառարան — 2000
  • Հոգեբանական կրճատ բառարան — Ռոստով-նա-Դոնու: «ФЕНИКС». Л. А. Карпенко, А. В. Петровский, М. Г. Ярошевский, 1998.
  • Словарь практического психолога. — М.: АСТ, Харвест. С. Ю. Головин, 1998.
  • Ի. Մ. Կոնդակով - Հոգեբանական բառարան — 2000.