Լավատեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օպտիմիզմից)
Jump to navigation Jump to search
Ըստ լավտեսի բաժակը կիսով չափ լիքն է, ըստ վատատեսի՝ կիսով չափ դատարկ:

Լավատեսություն (Օպտիմիզմ, լատ.՝ optimus՝ «լավագույն» բառից), դրական աշխարհայացք, վստահություն լավագույն ապագա ունենալու մեջ: Լավատեսները պնդում են, որ տիեզերքը հիասքանչ է, յուրաքանչյուր իրավիճակից ելք կա, ամեն ինչ է լավ է լինելու, և որ բոլոր մարդիկ ընդհանուր առմամբ լավն են:

Համարվում է վատատեսության (պեսիմիզմի) հակապատկերը:

Լավատեսության և վատատեսության հայտնի օրինակ է համարվում մարդու դատողությունը բաժակի մասին, որը կիսով չափ լցված է ջրով կամ այլ հեղուկով: Լավատեսը համարում է, որ բաժակը կիսով չափ լիքն է, իսկ վատատեսը վստահ է, որ այն կիսով չափ դատարկ է:

Փիլիսոփայության մեջ լավատեսությունն ասոցացվում է Գոթֆրիդ Լայբնիցի հետ[1], ով կարծում էր, որ մենք ապրում ենք «բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնում»:

Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ լավատեսությունը նպաստում է լավ առողջոււթյուն ունենալուն: Այն

  • խանգարում է անօգնականության զգացման վիճակի առաջացմանը, պահպանում է իմունիտետի մշտական «պատրաստակամությունը»
  • նպաստում է առողջ ապրելակերպ վարելուն, ժամանակին բժշկի դիմելուն
  • լավատեսների համար հեշտ է հաստատել և պահպանել ընկերական հարաբերություններ, իսկ սոցիալական աջակցության առկայությունը լավ առողջություն ունենալու գրավականներից մեկն է:

Մարտին Սելիգմանը լավատեսությունը համարում է մտածողության ոճ, որի դեպքում մարդը անհաջողությունները համարում է ոչ կայուն, իսկ լավ իրադարձությունները՝ բնական և օրինական: Իսկ վատատեսը, ընդհակառակը՝ լավ դեպքերը համարում է պատահական, ոչ մի կերպ կապ չունեցող արժանապատվության և վաստակի հետ: Մարտին Սելիգմանի «Նոր դրական հոգեբանություն: Գիտական հայացք դեպի երջանկությունն և կյանքի իմաստը» գրքում[2] կա թեստ՝ լավատեսությունը որոշելու համար, ինչպես նաև «Ֆա-Մի-Ռե-Դո-Է» մեթոդիկա՝ մարդու մեջ լավատեսություն արթնացնելու և 4 եղանակ վատատեսական մտքերը հերքելու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Л. В. Блинов. Краткий словарь философских персоналий
  2. Մարտին Սելիգման, Նոր դրական հոգեբանություն: Գիտական հայացք դեպի երջանկությունն և կյանքի իմաստը, 2005, Գլուխ 6: Օպտիմիստական վերաբերմունք ապագայի նկատմամբ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Оптимизм и пессимизм / Дробницкий О. Г. // Никко — Отолиты. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 18).
  • Мартин Селигман Как научиться оптимизму: Измените взгляд на мир и свою жизнь = Learned Optimism. How to Change Your Mind and Your Life. — М.: Альпина Паблишер, 2013. — 338 с. — ISBN 978-5-9614-4431-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]